Միջնադարյան ասպետների հիգենան

112364-2-f

Ալեքսանդր Դյումայի թեթև ձեռքով և Միջնադարի մասին կինոնկարներից մի տեսակ թյուր կարծիք ու ռոմանտիկ նկարագիր է ստեղծվել միջնադարյան ասպետության մասին: Նրանց պատկերացնում են գեղեցիկ, հաղթանդամ տղամարդիկ, նվիրված ասպետական օրենքներին, հավատարիմ գահին ու արքային, տաքարյուն ու արկածախնդիր՝ պատրաստ հանուն սիրած կնոջ զոհաբերել կյանքն ու կայքը: Մինչդեռ պատմական փաստերն ու պատմիչների երկերն այլ բան են վկայում:

Նախ՝ ասպետները բավականին փոքր ու կարճահասակ էին: Նրանցից շատ քչերն ունեին 160 սմ ավելի հասակ: XIV – XV դարերում եվրոպացիները կարճահասակ էին, այդ են վկայում բազմաթիվ պեղումներից հայտնաբերված կմախքները:

Ասպետների անլվա ու մազառատ դեմքը (մինչև Խաչակրաց արշավանքները, Արևելքի հետ շփվելը, եվրոպացիները լվացվելու սովորություն չունեին) մեծամասամբ այլանդակված էր ծաղիկ հիվանդությամբ, քանի որ Եվրոպայում դրանով հիվանդանում էին համարյա բոլորը:

Սաղավարտի տակ ասպետի կեղտոտ ու գզգզված մազերում, ինչպես նաև հագուստի ծալքերում վխտում էին ոջիլները, լվերը և այլ միջատներ, քանի որ միջնադարյան Եվրոպայում օճառ ու բաղնիք չկար, լողանում էին տարվա մեջ 2 – 3 անգամ, այն էլ գետում կամ լճում:

Ասպետի երկար ու խճճված մորուքում շատ հաճախ «մոլորվում» էին ուտելիքի մնացորդներ և քամու բերած զանազան ու զարմանազան աղբ:

Քանի որ այն ժամանակներում ոչ ոք ատամները չէր մաքրում, ասպետի բերանից ահավոր գարշահոտություն էր փչում և մեր ժամանակակից փափկասուն տիկնայք ոչ միայն համբուրվել, այլև ասպետի մոտ կանգնել չէին կարող: Ավելացնեմ նաև, որ ասպետները ախտահանման նպատակով սխտոր շատ էին օգտագործում:

Արդեն 25 տարեկանում ասպետների մեծ մասն ատամ չուներ: Այն կորցնում էր բազմաթիվ կռիվներում կամ հիվանդություններից և նրանց անատամ խոսքը դժվար էր հասկացվում:

Արշավների ժամանակ ասպետը օրերով մնում էր զրահների մեջ և ինքնուրույն, առանց կողմնակի օգնության, չէր կարող այն հանել: Դա էր պատճառը, որ բնական կարիքները ազնվազարմ ասպետները հոգում էին զրահների մեջ:

Միջնադարյան արխիվները վկայում են, որ ասպետական շրջանում կանանց կյանքը քաղցր չէր: Բարեծնունդ ասպետները արշավների ժամանակ բռնաբարում էին գյուղական աղջիկներին և պարծենում ու հպարտանում դրանով:

Ազնվական կանանց հետ նույնպես ասպետները կոպիտ էին վարվում, իհարկե, ժամանակակից չափանիշներով համեմատած: Հաշվի չէին նստում կանանց կարծիքի ու ցանկության հետ:

Կանանց պատվի պաշտպանությունը ասպետները հասկանում էին յուրովի: Իրեն հարգող ամեն մի ասպետ իր պարտքն ու պատիվն էր համարում զինակցի կնոջը խլելը, նորից՝ ոչ ոք կնոջ կարծիքը չէր հարցնում: Կանանց համար կռիվներն ու մենամարտերը սովորոկան երևույթ էր միջնադարյան Եվրոպոյում: Կինը խոնարհ ու հլու անցնում էր հաղթողին, մինչև հաջորդ մենամարտը:

Ահա այսպիսին էին ասպետական բարքերը առաջադեմ ու քաղաքակիրթ Եվրոպայում:

http://facte.ru/history

Оставьте комментарий