Փետրվար ամսվա հաշվետվություն

Հայկազ Մարգարյան

haykaz-061

Փետրվարր ամսին շարունակել եմ դեռևս 2013 թվականից իրականացվող  «Երեխաների համաշխարհային պատմություն» նախագիծը: Հիմա նրանով զբաղվում է Աշոտ Տիգրանյանը: Այդ նախագծում մի թեմա կա, որ կոչվում է «Խաղերի ու խաղալիքների պատմություն»: Այդ թեման զարգացնելով անցած ուս. տարում կազմակերպեցինք և իրականացրինք «Հին հայկական ավանդական խաղեր» նախագիծը: Այդ նախագծին համապատասխան փետրվարի 3 – ին և 17 –ին անցկացրել եմ մի գործնական և մի տեսական դաս VI դասարանցիների այն խմբի հետ, որ ընտրել են «Երեխաների համաշխարհային պատմություն» նախագիծը: Գործնական դասին խաղարկեցինք անցած ամիս մեր ուսումնասիրած «Կոպալ — կոպալ» խաղը, որ մեր նախահայրերը խաղում էին ձմռան երկար գիշերներին ձմեռանոցներում և օդաներում: Սովորողների հետ որոշեցինք այդ խաղը պայմանականորեն անվանել Հին հայկական լոտո: Տեսական դասին սովորեցինք մահակով մրցակցային խաղեր, որ խաղում էին հովիվները: Հաջորդ դասին կփորձարկենք այն: Читать далее

Եղիշե Չարենցի «ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ» պոեմը որպես թեսթ Գրականությունից և Պատմությունից գիտելիքների ստուգման համար

412

                           Նախագիծ

Նախագծի հեղինակներ՝  Հայկազ Մարգարյան, Աշոտ Տիգրանյան

ՄասնակիցներըՍովորողներ, դասավանդողներ, Չարենցի ստեղծագործությունով հետաքրքրվողներ: Читать далее

        Ժամանակագրություն Հայոց Արքաների

                               

1-638

                                      Արատտա (Ք. ա. 28-27-րդ դդ.)

Հայտնի է 1 արքայանուն, այն էլ՝ թարգմանված շումերերեն, որը գրականության մեջ տարբեր կերպ է ընթերցվում. Էն-սուխքեշդաննա, Էն-սուքուշսիրաննա, Էն-սուխուրաննա: Читать далее

Ղափամայի պատմությունը

hqdefault

Յուրաքանչյուր ժողովուրդ առանձնահատուկ է ոչ միայն իր պատմությամբ ու մշակույթով, այլև իր խոհանոցով: Հայկական խոհանոցի առանձնահատկությունների մասին կխոսենք մի ուրիշ առիթով, այժմ բացահայտենք նրա ճաշատեսակներից մեկի՝ ղափամայի պատմությունը: Читать далее

Հունվար ամսվա հաշվետվություն

cropped-dscn5301.jpg

Հունվար ամսին շարունակել եմ դեռևս 2013 թվականից իրականացվող  «Երեխաների համաշխարհային պատմություն» նախագիծը: Հիմա նրանով զբաղվում է Աշոտ Տիգրանյանը: Այդ նախագծում մի թեմա կա, որ կոչվում է «Խաղերի ու խաղալիքների պատմություն»: Այդ թեման զարգացնելով անցած ուս.  տարում կազմակերպեցինք և իրականացրինք «Հին հայկական ավանդական խաղեր» նախագիծը: Այդ նախագծին համապատասխան հունվարյան ձմեռային ճամբարի ընթացքում Միջին դպրոցի ճամբարականների՝ V, VI, և VII դասարանցի սովորողների հետ իրականացրել եմ աշխատանք, որ վերաբերվել են Հին Հայաստանում անցկացված ձմեռային խաղերին՝ հատկապես այն խաղերին, որ ցուրտ ձմռան պատճառով խաղում էին տներում, օդաներում և ձմեռանոցներում:

Իրականացնում եմ նախագիծ, որ կոչվում է Հայրենագիտություն բոլորի համար: Այս նախագծով հետաքրքիր հոդված եմ գրել, որ կոչվում է Թոնիրի պատմությունից: Այն կարող եք գտնել նաև իմ բլոգում:

Հունվարի պատմության ֆլեշմոբը ամբողջությամբ նվիրված էր Հայրենագիտություն առարկային: Մշակել և տեղադրել եմ կայքում՝ այս հղումով: Իսկ հայրենագիտական առաջին ֆլեշմոբի պատասխանները իմ կայքում են՝ այստեղ:

Իմ մյուս նախագծով, որ կոչվում է՝ Այն ինչ չեն սովորեցնում Պատմության դասերին, գրել եմ հոդված եվրոպական պատմության ցուրտ ձմեռների մասին և ամենացուրտ տարվա 1816 թ. մասին: Այն նույնպես հրապարակվել է կայքում և իմ բլոգում:

Մասնակցել եմ Աշոտ Տիգրանյանի գիտագործնական սեմինարին: Նյութ եմ ներկայացրել նաև Դիջիթեքին:

Մասնակցել եմ կրթահամալիրում կազմակերպված բոլոր սեմինարներին և մեդիաուրբաթներին:

Պատմական փաստեր ցուրտ ձմեռների մասին


ddec91ad643104f591a90f0fd5d3b84a_2014-12-22_10-35-24

Այս տարվա սաստիկ ցուրտ ձմեռը ստիպեց պատմական անդրադարձ կատարել դեպի անցյալ, իմանալու համար, թե էլ երբ են եղել ցուրտ ձմեռներ: Ահա թե ինչ հաջողվեց «պեղել» եվրոպական պատմությունից:

Շատ խիստ ու ցուրտ ձմեռներ մեր մոլորակի վրա եղել են դեռևս ջերմաչափից և օդերևութաբանական ծառայությունների ստեղծումից շատ ու շատ առաջ: Տարեգիրները նշում են 401 և 801 թվականները, երբ «ամբողջությամբ պնդեցին Սև ծովի ալիքները»: Читать далее