Կին գյուտարարներ

                                           Դարեր ի վեր կինը եղել է օջախի պահապանը, դրա համար էլ գիտությամբ ու հասարակական գործունեությամբ հիմնականում զբաղվել են տղամարդիկ: Այնուամենայնիվ պատմության մեջ եղել են կանայք, որ նշանակալից ավանդ են թողել գիտական բնագավառում:
Կանայք կրթություն ստանալու իրավունք են ունեցել Հին Չինաստանում և Հին Եգիպտոսում: Սակայն հասարակության մեջ կրոնի ավելի բարձր դիրք զբաղեցնելուն զուգընթաց` իգական սեռի ներկայացուցիչները զրկվեցին կրթություն ստանալու իրավունքից: Գրեթե երկու հազարամյակ կանայք միայն տարրական կրթություն ստանալու հնարավորություն ունեին: Համալսարանները փակ էին կանանց և աղջիկների առջև մինչև 1848 թվականը, երբ Լոնդոնի թագավորական քոլեջը վերացրեց այդ արգելքը: Չնայած այս խոչընդոտներին` տարբեր դարերում և տարբեր երկրներում եղել են կանայք, որոնց հեղափոխական գաղափարները փոխել են պատկերացումը աշխարհի մասին: Ներկայացնենք նրանցից մի քանիսին. Читать далее

Ինչպես էին կատուները մասնակցում պատերազմին

1380793413_kot-shpionԿենդանիների օգտագործումը պատերազմներում շատ հին պատմություն ունի: Ռազմական գործողությունների ժամանակ մարդիկ օգտագործել են ձիերին, էշերին, շներին, ուղտերին ու փղերին, նույնիսկ՝ օձերին: Ժամանակակից մարդը նույնպես չի խորշում իր ստոր ու ագահ նպատակների համար օգտագործել զանազան կենդանիների: Նոր հասկացություն է ստեղծվել՝ կենսաբանական զենք, որի տակ հասկացվում են բազմաթիվ վիրուսներով վարակված կրծողների ու միջատների տարածումը հակառակորդի տարածքում: Զարգացած մի քանի երկրների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ճապոնիա) զինանոցում այսօր կան նույնիսկ դելֆիններ, որոնց սովորեցնում են հետախուզել և դիվերսիաներ իրականացնել հակառակորդի ջրային տարածքներում: Читать далее

Նշանավոր անձանց հասակը

3_131302597482

Գեղարվեստական գրականությունից կամ կինոնկարներից երբեմն թյուր կարծիք ու տպավորություն է ստեղծվում նշանավոր շատ մարդկանց ֆիզիկական տվյալների մասին: Մինչդեռ նրանց իրական հասակը տրվում է այս աղյուսակում: Читать далее

  Մետաքսի ճանապարհ

     

1028753560

«Մետաքսի ճանապարհ» տերմինն առաջին անգամ օգտագործել է գերմանացի աշխարհագրագետ Ֆերդինանդ ֆոն Ռիխտգոֆենը 1877 թ.: Նրանով նշվել է այն առևտրական, քարավանային ուղին, որ կապել է Հին Հռոմը Չինաստանի հետ: Մեր օրերում՝ Մետաքսի ճանապարհ ենք կոչում եվրասիական այն բոլոր ուղղությունները, որով առևտուր է կատարվում Արևմուտքի և Չինաստանի միջև: Читать далее

    Ժամացույցների պատմությունից

                      Սրանից 2500 տարի առաջ հին բաբելոնացիները հնարեցին ժամանակ ցույց տվող մի հատուկ սարքավորում: Դա արևի ժամացույցն էր: Հավասար մասերի բաժանված շրջանաձև թվատախտակի վրա ընկնող ստվերի օգնությամբ որոշվում էր ժամանակը:

solnechno        images    Читать далее

Մարդ սպանելու ունակությունը

uzhasy-voyny_1

1947 թ. Ամերիկյան գեներալ Մարշալլը հարցում կազմակերպեց Երկրորդ համաշխարհային պատերազմի մարտական հետևակային զորամասերի վետերանների շրջանում, նպատակ ունենալով պարզել զինվորների ու սպաների վարքի որոշ դրվագներ իրական ռազմական գործողությունների ժամանակ: Արդյունքները շատ անսպասելի էին: Ամերիկյան բանակի մարտական հետևակային զորամասերի զինվորների ու սպաների 25% մարտի ժամանակ կրակել է հակառակորդի ուղղությամբ առանց նշան բռնելու: Միայն զինվորների 2% է գիտակցաբար նշանառությամբ կրակել թշնամու վրա: Читать далее

Հետաքրքիր փաստեր անտիկ թատրոնի պատմությունից

Հունական թատրոնում կար հատուկ աշխատակից, որի գործը եղել է առավել մոլի հանդիսատ0012-021-Teatr-Drevnej-Gretsiiեսներին հանգստացնել մահակի հարվածներով: Իսկ հոնիական թատրոններից մեկում հատուկ շարք կար մի ձեռանի զինվորների համար: Նրանց առջև նստեցնում էին ճաղատ ստրուկների, որոնց գլխին հարվածելով մի ձեռքով ծափ էին տալիս հաշմանդամ զինվորները:  Читать далее

Հեծանիվի պատմությունից

img_5757

Հեծանիվ (velocipede) բառն առաջացել է լատիներեն velox «արագ» և pes «ոտք» բառերից: Այն անվավոր փոխադրամիջոց է, որ շարժման մեջ է դրվում մարդու ոտքի մկանային ուժի շնորհիվ: Այն հայտնաբերել է գերմանացի պրոֆեսոր բարոն Կարլ ֆոն Դրեզը 1817 թ.: Սկզբնական շրջանում այն երկանիվ ինքնագլոր էր առանց ոտնակների, ուներ ղեկ ու փայտյա կմախք և ընդհանուր առմամբ նման էր հեծանիվի: Читать далее

Ինկվիզիտորի արյունոտ շախմատը

շախմատ

Մարդկային դաժանությունը սահմաններ չունի, մանավանդ, երբ խոսքը վերաբերվում է իշխանական լիազորություններով օժտվածներին: Դրա վառ օրինակը կարող է հանդիսանալ իսպանական ճիզվիտ Պեդրո դե Արբեուս դե Էպիլան: Հենց նրան է պատկանում մարդկանց ոչնչացնելու գաղափարը «կենդանի շախմատի» միջոցով: Читать далее