Աշխատանքային պլան

                        vremya_rabota1

 

 

   

                  Սեպտեմբեր – դեկտեմբեր 2016 թվական

                               Հայկազ Մարգարյան

Աշխատավայրը՝ հիմնականում Մայր դպրոց, Միջին դպրոց, գրադարան

  1. Առավոտյան ընդհանուր պարապմունք (օրական 15 րոպե)

Читать далее

Այն, ինչ բացահայտվեց «Խաղերի ու խաղալիքների պատմությունը» թեման ուսումնասիրելիս

skakalka-542x407

     «Խաղերի ու խաղալիքների պատմությունը» թեման անցնելիս VI դասարաններում բացահայտեցի մի ուշագրավ ու տագնապալի փաստ. մեր երեխաները տեղյակ չեն մեր ազգային ավանդական խաղերից: Այն խաղերը, որ իմ սերնդի երեխաների համար առօրյայի մաս էին կազմում, այս սերնդի համար էկզոտիկայի նման մի բան են: Այս ամենից զարմացած, մի փոքրիկ հարցախույզ կազմակերպեցի բոլոր չորս դասարաններում: Արդյունքները խիստ մտահոգիչ են: Ահա դրանք՝

Читать далее

Հայոց պատմություն Դասավանդման նոր ծրագիր Գեղարվեստի ավագ դպրոցի 10 — րդ դասարանի համար

      Մովսես_Խորենացի                                         Դասավանդող՝ Հայկազ Մարգարյան Դասընթացի խնդիրը X դասարանում Հայոց պատմության դասընթացը կրկնում է VІ և VІІ դասարանների նույնանուն դասընթացը համարյա թե նույնությամբ: Դրա համար էլ աշակերտները մեծ հետաքրքրություն չեն ցուցաբերում նյութի յուրացման համար: Մատուցվող նյութն ավելի հետաքրքիր դարձնելու համար գտնում եմ, որ ճիշտ կլինի այն ներկայացնել  մեր ժողովրդի մշակույթի պատմության համատեքստում, մանավանդ, որ Գեղարվեստի դպրոցի X դասարանցիները, որոնց ես դասավանդում եմ, իրենց հետագա ուղին կապել են մշակույթի և արվեստի հետ: Անցած երկու տարվա փորձը ցույց տվեց, որ նրանք ավելի մեծ ջանասիրությամբ  ու հետաքրքրությամբ են ուսումնասիրում արհեստներին ու արվեստներին վերաբերող թեմաները: Читать далее

Միջին դպրոցի Ռուսաց լեզվի 6-9-րդ դասարանների առարկայական ծրագրի 2014-2015 թթ. փորձագիտական եզրակացություն

53

(Փորձագիտական եզրակացություն)

Փորձագետ՝ Հայկազ Մարգարյան – պատմության և հասարակագիտության դասավանդող

Քանի որ չեմ համարվում Ռուսաց լեզվի ու գրականության մասնագետ, տվյալ փորձագիտական եզրակացությունը կազմելու համար առաջին հերթին ուսումնասիրեցի ռուսերենի դասավանդման ծրագրերը Ռուսաստանի հանրակրթական դպրոցներում և այն դպրոցներում, ուր սովորում են հիմնականում նախկին ԽՍՀՄ քաղաքացիների երեխաները, ինչպես նաև արտասահմանցիների համար դասավանդվող Ռուսաց լեզվի ծրագրերը: Դրա համար այցելեցի մի քանի կայքեր՝ Читать далее

Հոկտեմբերյան հավաքին ներկայացված մանկավարժական ծրագրերի փորձագիտական եզրակացություն

Հոկտեմբերյան հավաքին ներկայացված մանկավարժական ծրագրերի փորձագիտական եզրակացություն

1. «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի քննարկման շուրջ փորձենք կատարել մի շարք դիտարկումներ: ՏՀՏ-ները արդի կրթական համակարգում ունեն շատ կարևոր նշանակություն: Սակայն ուսուցումը արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է ստեղծել ինքնուրույն ուսումնական նյութեր, որոնք պետք է ունենան վերլուծական բովանդակություն, իսկ ինտերնետից բերված նյութերը նման են սոսկ ինֆորմացիայի և սովորողի մոտ աստիճանաբար նվազում է ուսումնական նյութի ընկալման և յուրացման հնարավորությունը: Նոթբուքերի, նեթբուքերի օգտագործումը դասապրոցեսի ժամանակ շատ կարևոր է, սակայն այդ ժամանակ դասավանդողը պետք է կարողանա վերահսկել սովորողներին, քանի որ նրանք փորձում են շեղվել ուսուցման պրոցեսից և տեխնիկան օգտագործել այլ նպատակով: Մենք գտնում ենք, վերը նշված տեխնիկական միջոցները օգտագործելու համար պետք է հաշվի առնվեն սովորողների տարիքային առանձնահատկությունները, այսինքն` ուսուցումը կազմակերպել այնպես, որ ցածր դասարաններում սովորողները 15 – 20 րոպե զբաղվեն համակարգիչներով, իսկ բարձր դասարաններում` ավելի շատ: Հնարավորության դեպքում համակարգիչներում տեղադրել պատրաստի ուսուցողական-վերլուծական ծրագրեր և նվազեցնել դասդապրոցեսի կախվածությունը ինտերնետից: Լավ կլիներ տարեկան երկու անգամ ստուգել սովորողների տեսողությունը և լսել բժշկի խորհուրդները: Այս դեպքում ուսուցումը և ուսուցման կազմակերպումը կդառնան ավելի արդյունավետ:

2. Առավոտյան պարապմունքների վերաբերյալ փորձենք ձևակերպել մեր մի քանի նկատառումները: Այդ պարապմունքները մեր կարծիքով շատ կարևոր են, քանի որ իրենց մեջ պարունակում են կազմակերպչական և կարգապահական տարրեր: Սովորողների մեջ ձևավորվում է միասնական հավաքական թիմ լինելու վարքագիծ և նպաստում նրանց ինքնահաստատմանը: Այստեղ պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել պարապմունքների նախապատրաստմանը, որտեղ առաջնային պիտի լինի բովանդակությունը: Լավ կլինի, որ առավոտյան ամեն մի պարապմունք տարբերվի նախորդից ու հաջորդից: Օրինակ` լինեն պարապմունքներ նվիրված սպորտին, ֆիզ. պատրաստվածությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, կրթահամալիրում կատարվող աշխատանքներին և այլն:

3. Էլեկտրոնային մատյանները սովորողներին և նրանց ծնողներին տեղեկություն տալու լայն հնարավորություն են ստեղծում: Դասավանդողը գոնե շաբաթը մեկ պետք է սովորողին ներկայացնի նրա առաջադիմությունը տվյալ շաբաթում: Դա սովորողների մեջ կառաջացնի արդար և առողջ մրցակցություն և կբարելավվի նրանց վերաբերմունքը ուսման նկատմամբ: Լավ կլինի ստեղծել ծրագիր, որ հնարավորություն տա, որ միայն տվյալ առարկան դասավանդողը կարողանա մտնել իր առարկայի էջը:

Ապառիկ գնահատում

                     Մայիսյան հավաքին ընդառաջ

         Գեղարվեստի ավագ դպրոցի դասավանդող՝

                              Հայկազ Մարգարյան

Ապառիկ գնահատում կամ գնահատման «վարկային» սկզբունքի ներդրում առանձին վերցրած դասարաններում

Դա կատարվեց X դասարանում Տնտեսագիտության դասին: Առաջ անցնելով ասեմ, որ այս առարկան սովորողները ավելի դյուրին ու հաճույքով են յուրացնում, քանի որ այն ավելի շատ է կապված մեր այսօրվա կյանքին ու առօրյային: Դասի թեման էր՝ «Բանկային համակարգը: Վարկեր»: Սովորողներից մեկը հարցրեց, թե հնարավոր չէ, արդյոք, ապառիկ գնահատական ստանալ, ինչպես գումար ենք ստանում բանկում վարկ վերցնելու դեպքում, հետագայում պատասխանելու պայմանով: Որոշեցինք տեղում փորձել այս նորահայտ մեթոդը: Բոլոր ցանկացողները ստացան իրենց ուզած գնահատականները հաջորդ դասին պատասխանելու պայմանով: Читать далее

Ուսուցչին ներկայացվող պահանջները ականավոր մանկավարժների աշխատություններում

Ուսուցչին ներկայացվող պահանջները ականավոր մանկավարժների աշխատություններում

Աճող սերնդի դաստիարակության խնդիրները հաջող իրականացնելու համար մենք պիտի հիշենք, որ.

Առանց հիշողությանչկա պատմություն

Առանց պատմությանչկա մշակույթ

Առանց մշակույթիչկա հոգևոր կյանք

Առանց հոգևոր կյանքիչկա դաստիարակություն

Առանց դաստիարակությանչկա Մարդ

Առանց մարդուչկա Ժողովուրդ

Читать далее

Սովորողների հետազոտական աշխատանքի նախագիծ

Սովորողների հետազոտական աշխատանքի նախագիծ
Պատմության դասավանդող ՝ Հ.Շ. Մարգարյան
X դասարանցիների հետ ուսումնասիրել և հետազոտել մեզ ամենամոտ գտնվող պատմական հուշարձանը՝ Կարմիր բլուրը:
• Այցելություն Կարմիր բլուր – հոկտեմբեր
• Ուսումնասիրել այն բոլոր հանրամատչելի նյութերը, որ կան Կարմիր բլուրի վերաբերյալ դասագրքերում, հանրագիտարաններում, Համացանցում – նոյեմբեր — դեկտեմբեր
• Ուսումնասիրել Կարմիր բլուրի պեղումների վերաբերյալ առկա գրականությունը — հունվար
• Կազմել Կարմիր բլուրի հատակագիծը – փետրվար
• Ամփոփել հետազոտության արդյունքները, կազմել զեկուցումներ ուսումնասիրության արդյունքների հիման վրա – մարտ
• Կազմակերպել շաբաթօրյակներ Կարմիր բլուրի տարածքը մաքրելու համար – ապրիլ — մայիս