Փետրվար ամսվա հաշվետվություն

Հայկազ Մարգարյան

haykaz-061

Փետրվարր ամսին շարունակել եմ դեռևս 2013 թվականից իրականացվող  «Երեխաների համաշխարհային պատմություն» նախագիծը: Հիմա նրանով զբաղվում է Աշոտ Տիգրանյանը: Այդ նախագծում մի թեմա կա, որ կոչվում է «Խաղերի ու խաղալիքների պատմություն»: Այդ թեման զարգացնելով անցած ուս. տարում կազմակերպեցինք և իրականացրինք «Հին հայկական ավանդական խաղեր» նախագիծը: Այդ նախագծին համապատասխան փետրվարի 3 – ին և 17 –ին անցկացրել եմ մի գործնական և մի տեսական դաս VI դասարանցիների այն խմբի հետ, որ ընտրել են «Երեխաների համաշխարհային պատմություն» նախագիծը: Գործնական դասին խաղարկեցինք անցած ամիս մեր ուսումնասիրած «Կոպալ — կոպալ» խաղը, որ մեր նախահայրերը խաղում էին ձմռան երկար գիշերներին ձմեռանոցներում և օդաներում: Սովորողների հետ որոշեցինք այդ խաղը պայմանականորեն անվանել Հին հայկական լոտո: Տեսական դասին սովորեցինք մահակով մրցակցային խաղեր, որ խաղում էին հովիվները: Հաջորդ դասին կփորձարկենք այն: Читать далее

Հունվար ամսվա հաշվետվություն

cropped-dscn5301.jpg

Հունվար ամսին շարունակել եմ դեռևս 2013 թվականից իրականացվող  «Երեխաների համաշխարհային պատմություն» նախագիծը: Հիմա նրանով զբաղվում է Աշոտ Տիգրանյանը: Այդ նախագծում մի թեմա կա, որ կոչվում է «Խաղերի ու խաղալիքների պատմություն»: Այդ թեման զարգացնելով անցած ուս.  տարում կազմակերպեցինք և իրականացրինք «Հին հայկական ավանդական խաղեր» նախագիծը: Այդ նախագծին համապատասխան հունվարյան ձմեռային ճամբարի ընթացքում Միջին դպրոցի ճամբարականների՝ V, VI, և VII դասարանցի սովորողների հետ իրականացրել եմ աշխատանք, որ վերաբերվել են Հին Հայաստանում անցկացված ձմեռային խաղերին՝ հատկապես այն խաղերին, որ ցուրտ ձմռան պատճառով խաղում էին տներում, օդաներում և ձմեռանոցներում:

Իրականացնում եմ նախագիծ, որ կոչվում է Հայրենագիտություն բոլորի համար: Այս նախագծով հետաքրքիր հոդված եմ գրել, որ կոչվում է Թոնիրի պատմությունից: Այն կարող եք գտնել նաև իմ բլոգում:

Հունվարի պատմության ֆլեշմոբը ամբողջությամբ նվիրված էր Հայրենագիտություն առարկային: Մշակել և տեղադրել եմ կայքում՝ այս հղումով: Իսկ հայրենագիտական առաջին ֆլեշմոբի պատասխանները իմ կայքում են՝ այստեղ:

Իմ մյուս նախագծով, որ կոչվում է՝ Այն ինչ չեն սովորեցնում Պատմության դասերին, գրել եմ հոդված եվրոպական պատմության ցուրտ ձմեռների մասին և ամենացուրտ տարվա 1816 թ. մասին: Այն նույնպես հրապարակվել է կայքում և իմ բլոգում:

Մասնակցել եմ Աշոտ Տիգրանյանի գիտագործնական սեմինարին: Նյութ եմ ներկայացրել նաև Դիջիթեքին:

Մասնակցել եմ կրթահամալիրում կազմակերպված բոլոր սեմինարներին և մեդիաուրբաթներին:

    Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

     haykaz

Հայկազ Մարգարյան

Նոյեմբեր ամսին շարունակել եմ դեռևս 2013 թվականից իրականացվող  «Երեխաների համաշխարհային պատմություն» նախագիծը: Հիմա նրանով զբաղվում է Աշոտ Տիգրանյանը: Այդ նախագծում մի թեմա կա, որ կոչվում է «Խաղերի ու խաղալիքների պատմություն»: Այդ թեման զարգացնելով անցած ուս. տարում կազմակերպեցինք և իրականացրինք «Հին հայկական ավանդական խաղեր» նախագիծը: Այդ նախագծին համապատասխան նոյեմբերի 11 – ին և 25 –ին անցկացրել եմ մի գործնական և մի տեսական դաս VI դասարանցիների այն խմբի հետ, որ ընտրել են «Երեխաների համաշխարհային պատմություն» նախագիծը: Գործնական դասին խաղարկեցինք անցած ամիս մեր ուսումնասիրած «Պապն ու էշը» և «Երկար էշ» հին հայկական ավանդական խաղերը: Տեսական դասին ուսումնասիրեցինք «Յոթ քար» ավանդական խաղի մի քանի տարբերակներ: Հաջորդ գործնական դասին կխաղանք այն:

Նոյեմբեր ամսին նույնպես Անահիտ Եղյանը դիմեց ինձ, որպեսզի կազմեմ հայրենագիտական ճամփորդության երթուղու նկարագրություն: Կազմեցի այն և հղումն ուղարկեցի նրան:

Կրթահամալիրի հեծանվորդների և հետիոտն զբոսավորների համար մշակել եմ մեր համայնքի զբոսայգիների համառոտ նկարագրությունն ու ցանկը: Աշխատանքն սկսել եմ զբոսայգիների վերաբերյալ պատմական ակնարկով:

Կրթահամալիրի տոնի կապակցությամբ, նկատի ունենալով, որ տոնն ավարտվում է ավանդական հարիսայի պատրաստմամբ ու ճաշկերույթով, գրել եմ «Հարիսա – հարիր զսա» հոդվածը, որ տեղադրվել է նաև կրթահամալիրի կայքում:

Իրականացնում եմ նոր նախագիծ, որ կոչվում է Հայրենագիտություն բոլորի համար: Այդ նախագծի շրջանակներում արդեն մի աշխատանք եմ ներկայացրել: Աշխատանքը հենց այդպես էլ կոչվում է՝«Ճախարակ»: Այն նվիրված է հին հայկական ավանդական արհեստներից մեկին՝ ջուլհակությանը, որի հիմնական գործիքներն էին իլիկն ու ճախարակը: Այն ներկայացվել է նաև կայքում:

Մասնակցել եմ կրթահամալիրում կազմակերպված բոլոր սեմինարներին և մեդիաուրբաթներին:

Նոյեմբերը դեռ չի ավարտվել: Մնացած աշխատանքներրի մասին կգրեմ դեկտեմբերի հաշվետվությունում:

 

  Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

        

 DSCN5301

Հայկազ Մարգարյան

Ընթացիկ ամիսն ակսել եմ դեռևս 2013 թվականից իրականացվող  «Երեխաների համաշխարհային պատմություն» նախագծից: Հիմա նրանով զբաղվում է Աշոտ Տիգրանյանը: Այդ նախագծում մի թեմա կա, որ կոչվում է «Խաղերի ու խաղալիքների պատմություն»: Այդ թեման զարգացնելով անցած ուս. տարում կազմակերպեցինք և իրականացրինք «Հին հայկական ավանդական խաղեր» նախագիծը: Այն շարունակելով հոկտեմբերի 6 – ին և 13 –ին անցկացրել եմ մի գործնական և մի տեսական դաս VI դասարանցիների այն խմբի հետ, որ ընտրել են «Երեխաների համաշխարհային պատմություն» նախագիծը: Читать далее

Հաշվետվություն                             Հայկազ Մարգարյանի Սեպտեմբեր, 2016 թվական

 

haykaz-223

Տարեսկզբին ինձ շփոթեցրեց իմ նոր աշխատանքը: Չգիտեի ինչ անել և ինչից սկսել: Հասկանալով, որ նախագծային ուսուցումը մեր մանկավարժության գլխավոր կռվաններից է, որոշեցի սկսել (ղեկավարությունն էլ խորհուրդ տվեց) նախագծից, որն իձ համար ծրագրային դարձավ: Նախագիծը նախատեսված է 1 – 5 դասարանցիների համար: Այն իր մեջ ենթադրում է ունենալ (և ունի) հետիոտն և հեծանվային երթուղիների նկարագրություն: Թեման կոչվում է  «Մեր դպրոցամերձ շրջապատն ու շրջակայքը»: Արդեն նախագծի պարտադրանքով մշակեցի Հեծանվային արշավի առաջին երթուղու նկարագրությունը: Երթուղին սկսվում է Մայր դպրոցից և վերջանում է Մայր դպրոցում, իր մեջ ընդգրկելով Բաբաջանյան փողոցը, Իսակովի պողոտան, Հիմնական դպրոցն իր շրջակայքով (Անկախ մայլա), Թաիրով և Արգավանդ համայնքները: Նշված են երթուղու այն բոլոր պատմական ու մշակութային արժեքները, որի վրա պիտի հրավիրվի սովորողների ուշադրությունը:

Թոփչյան Արմինեի պատվերով ու խորհրդով գրեցի «Հեծանիվի պատմությունից» հոդվածը, որը հրապարակվեց կրթահամալիրի https://bikemskh.wordpress.com/

բլոգում:Մի նյութ էլ Power Point ծրագրով պատրաստել եմ փոքրիկների համար: Այն կոչվում է «Հեծանիվ. ամեն ինչ հեծանիվի մասին»: Այնուհետև նկարագրել եմ Հեծանվային արշավի երկրորդ երթուղին, որ նորից սկսվում է Մայր դպրոցից և անցնելով Բաբաջանյան, Անդրանիկի, Րաֆֆու, Շերամի, Մանուկյան, Սեբաստացի, Իսակովի փողոցներով, ավարտվում Մայր դպրոցում: Այս երթուղում կատարվեց մի նոր բացահայտում: Պարզվեց, որ Մալաթիա – Սեբաստիա համայնքում կան փողոցներ, որոնց անվանումները հստակ չեն: Օրինակ՝ անհայտ մնաց, թե ում անունով են կոչվել Մանուկյան, Միքաելյան, Վանթյան փողոցները: Փողոցների անվանատախտակներին նշված չեն նրանց անուն – հայրանունների անվանատառերը: Ոչ տեղեկատույով, ոչ հանրագիտարանով կամ Վիքիպեդիայով հնարավոր չեղավ պարզել թե ում անունով են անվանված այդ փողոցները: Երևի սովորողների հետ մի նախագիծ կիրականացնենք քաղաքապետարանից դա պարզելու համար: Ասեմ, որ այդ երթուղիներն անձամբ եմ ուսումնասիրել, ոտքով անցնելով նկարագրված ողջ տարածքը:

Երկու անգամ՝ սեպտեմբերի 20 – ին և 22 – ին դասալսումներ եմ անցկացրել Նոր և Հիմնական դպրոցի Հայրենագիտության ուսուցիչներ Կարինե Պետրոսյանի և Շամիրամ Պողոսյանի մոտ: Դրանց մասին կարող եք կարդալ իմ բլոգում և հաջորդը՝ այստեղ:

2013 թ. սկսված VI դասարաններում իրականացրել եմ մի այլընտրանքային  նախագիծ – ծրագիր, որ կոչվում էր «Երեխաների համաշխարհային պատմություն»: Հիմա նրանով զբաղվում է Աշոտ Տիգրանյանը: Այդ նախագծում մի թեմա կա, որ կոչվում է «Խաղերի ու խաղալիքների պատմություն»: Այդ թեման զարգացնելով անցած ուս. տարում կազմակերպեցինք և իրականացրինք «Հին հայկական ավանդական խաղեր» նախագիծը: Այս տարի նույնպես Միջին դպրոցում Մարգարիտ Սարգսյանի բարձր հովանավորությամբ ու համաձայնությամբ շարունակում ենք այդ նախագիծը: Սկզբից որոշեցինք այն անցկացնել VI դասարանների այն սովորողների հետ, ովքեր ընտրել են «Երեխաների համաշխարհային պատմությունը», հետո կընդգրկենք մյուս ցանկացողներին: Արդեն անցկացրել եմ մի տեսական դաս 6 – 3 դասարանում: Դա սեպտեմբերի 13 ին էր, իսկ սեպտեմբերի 27 – ին խաղադաշտում կիրականացնենք այդ դասի գործնական մասը: Հոկտեմբերին նախատեսել ենք կազմակերպել առաջին մրցույթը VI դասարանների միջև:

Մասնակցել եմ կրթահամալիրում կազմակերպված բոլոր սեմինարներին և մեդիաուրբաթներին:

Սեպտեմբերը դեռ չի ավարտվել: Մնացած աշխատանքներրի մասին կգրեմ հոկտեմբերի հաշվետվությունում: