Երևանի թաղամասերը

  • Բերդ։ Հին Երևանի կերպարում ուրույն տեղ է գրավել Բերդը, որի հետ շատ բանով կապված է եղել Կոնդը։ Ի դեպ, Բերդը քաղաքի տեղագրական կենտրոնում չի եղել, կառուցվել է տասնվեցերորդ դարի վերջերին։ Բերդը եղել է Երևանի Սարդարի աթոռանիստը։ Բերդը ինքնին մի փոքր քաղաք է եղել և ունեցել է իր բնակչությունը, մշտական բնակիչները եղել են մուսուլմանները։ Կոնդեցի հայերը Բերդում միայն խանութներ են ունեցել։ Երբ աշխատանքը Բերդում ավարտվում էր, հայերը պարտավոր էին թողնել բերդը։ Երևանի Բերդը իր ժամանակին եղել է անառիկ. նա երեք կողմից պարսպապատ էր, իսկ արևմտյան կողմից՝ Զանգվի անդնդախոր ձորն էր։ Հետևապես արևմտյան կողմից պարսպապատելու անհրաժեշտություն չի եղել։ Դարեր շարունակ թուրք փաշաները և պարսիկ խաները միջոցներ չեն խնայել, որպեսզի Երևանի Բերդը դառնա անառիկ ռուսական զորքերի համար։ Բերդում է գտնվել Սարդարի պալատը, որը նայում էր Հրազդանի վրա, ուներ իր ժամանակի համար գեղեցիկ դահլիճներ։ Դրանցից մեկում առաջին անգամ, բեմադրվել է Ա. Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» անմահ կատակերգությունը, որին ներկա է եղել հեղինակը։ Բեմադրվել է ռուսական զինվորական կայազորի ուժերով։ Այդ մասին է վկայում մարմարյա հուշատախտակը, որը փակցված է Երևանի «Արարատ» գինու կոմբինատի պատին։ Երևանի բերդի տեղում այժմ գտնվում է «Արարատ» տրեստի գինու գործարանը իր հսկայական նկուղներով։ Հրազդանի աջ ափին, երբեմնի Երևանի բերդի դիմաց. Սարդարի պալատի հանդիման տարածված է մի ընդարձակ խաղողի այգի։ Այդ այգին ժողովրդի մոտ հայտնի է «Սարդարի բաղ» անվամբ։ Այս անունը կապված է Երևանի սարդարի անվան հետ, որին էլ պատկանում էր այգին։
  • Հին թաղ, Հին Երևանիամենամեծ թաղը։ Զբաղեցնում էր կենտրոնական հատվածը։ Հայտնի էր նաև որպես Բուն քաղաք կամ Շահար:Քաղաքների վաճառաշահ մասերը, մյուս մասերից տարբերելու համար տրվել են «քաղաք» կամ անունը։ Դա Երևանի այն հատվածն էր, ուր այժմ գտնվում է «Մոսկվա» կինոթատրոնը և նրա շուրջը եղած տարածությունները։ Քանի որ Երևանը երկար ժամանակ պարսկական տիրապետության տակ մնաց, ուստի նրա կենտրոնն էլ Շահար կոչեցին։ Եվրոպական քաղաքների համար էլ տիպական է եղել Կենտրոնական մասի «քաղաք» անվանումը։ Իր ժամանակին Լոնդոնի և Փարիզի գործարար մասերը կոչվել են քաղաք։ Լոնդոնի համար՝ Սիթի, իսկ Փարիզի համար՝ Սիտե բառերն են գործածել։ Ժամանակի ընթացքում վերացավ «շահար»՝ կենտրոնի իմաստով հասկացությունը։ Նրան չվիճակվեց դառնալ քաղաքի գործարար և վաճառաշահ մասը։ Դա վիճակվեց նրանից ավելի ցածրադիր մասին, որը ժողովրդի մոտ ստացավ «Ղանթարի տակ» անունը։

Читать далее

    Ավանդական խաղեր 

  

Այսօր այդ խաղերից շատերը մոռացվել են, շատ խաղեր էլ ձեւափոխվել են անճանաչելիության աստիճանի: Կարծում ենք, որ հայ ժողովուրդը, մոռացության մատնելով իր խաղերը, շատ մեծ բան է կորցնում, այդ պատճառով որոշել ենք պեղել-գտնել եւ վերակենդանացնել դրանք: Մեր կարծիքով՝ այդ խաղերը հղկվել են դարերով եւ ապացուցել իրենց կենսունակությունը և անհրաժեշտությունը պատանիների ու երիտասարդների հայրենագիտական ու հայրենասիրական դաստիարակության գործում: Читать далее

Հրազդանը միայնակ չէ իր դժբախտության մեջ: Հայաստանի ամենաաղտոտ գետերը:

 

Տավուշի մարզի Հաղարծին գյուղում աղբահանություն չի կատարվում: Գյուղի կենցաղային աղբն ամբողջությամբ մնում է գյուղում, որի արդյունքում այն վերածվում է աղբանոցի:

Հաղարծինը գտնվում է անմիջապես Դիլիջան-Իջևան գլխավոր ճանապարհի վրա, և առաջին հպանցիկ հայացքից տպավորություն է, թե այդպիսի խնդիր չկա. ամեն օր այդ ճանապարհը մաքրվում է: Սակայն սայլով հավաքված աղբը լցվում է գյուղի միջով հոսող Աղստև գետը: Читать далее

Հայկական ավանդական խաղեր

                  20151120_112027

Բոլորս միասին վերհիշենք մեր Հայկական խաղերը, ինչու չէ նաև վերհիշենք այն խաղերը, որոնք մանկության տարիներին բոլորս խաղացել ենք բակերում մեր ընկերների հետ: Այդ խաղերից շատերը այնքան էլ հայկական չեն, սակայն ժամանակի ընթացքում ներխուժել են մեր կյանք և դարձել շատ սիրելի և մեր կյանքի անբաժանելի մասը: Կարծում եմ Ձեզնից յուրաքանչյուրը հիշում է այն խաղերի անունները, որոնք տարիներ առաջ խաղացել է, կամ հիշում եք միշտ ԴԱՂԱԼ խաղացողներին, ում հետ ոչ մեկ չէր սիրում խաղալ կամ այն երեխաներին, որոնք գրեթե միշտ «ՊԻՏՈՒՇ» էին: Սակայն որո՞նք են բուն հայկական խաղերը, արդյոք գոյություն ունե՞ն: Պարզվում է, որ գոյություն ունեն և ունեն դարերի պատմություն: Ցավոք սրտի խաղերից շատերը մոռացվել են, իսկ շատերն էլ ձեւափոխվել են անճանաչելիության աստիճանի: Սակայն պետք է հիշել, որ հայկական խաղերը իրենցից ներկայացնում են վերադարձ արմատներին և նաև ոչ նյութական ժառանգություն են, որոնք ոչ մի դեպքում չպետք է մոռացության մատնվեն: Читать далее

Գետառի պատմությունը

getar-hovik-5

Գետառը Հրազդանի ձախ վտակներից է, սկզբնավորվում է Գեղամա լեռներից և հոսելով Երևանի միջով խառնվում է Հրազդանին: Գետը կարճ է, ընդամենը՝ 24 կմ, սնվում է մթնոլորտային տեղումներից և ստորերկրյա ջրերից։ Читать далее

Երևանյան լճի պատմությունը և բնապահպանական խնդիրները

        Երևանյան լիճը (Երևանյան ծով) արհեստական ջրամբար է, որ գտնվում է Երևանի հարավ-արևմուտքում՝ Հրազդանի կիրճում՝։Կառուցվել է 1966 — 1970թթ. նախկին Նոր Կողբ գյուղի տարածքում։ Ջրամբարի կառուցման նպատակով գյուղի բնակչությունը վերաբնակեցվեց: Երևի թե հիմա էլ նրանցից ոմանց կարելի է հանդիպել Արարատյան զանգվածում, ուր նրանք բնակարաններ ստացան: Եթե այսօր իջեցնենք ջրի մակարդակը, կարող ենք տեսնել հին կամրջի մնացորդները: Այդ կամուրջը միացնում էր գետի երկու ափերը:  Կառուցը նպատակ ուներ Հրազդան գետի հոսքը կանոնավորելու և ջրերն արդյունավետ օգտագործելու: Ի սկզբանե Երեւանյան լիճը ստեղծվել էր որպես ջրամբար, ոռոգման ջրի պահոց: Բացի դրանից Երևանյան լիճի 95 հեկտարանոց հայելին մեծ նշանակություն պիտի ունենար շրջապատի չոր ու շոգ կլիման մեղմելու և քաղաքային հանգստի գոտու ձևավորման համար։

Դեռևս կառույցի սկզբին Երևանյան ծովը բոլորովին այլ տեսք ուներ. ջուրը մաքուր էր, հատակին՝  բերված ավազ էր (ոչ այնքան լավ որակի, սակայն՝ դեղին), տեղադրված էին հովանոցներ: Ամեն ինչ արված էր, որպեսզի տարածքը իսկական լողափի նմանվեր: Հաճախ էինք գնում այնտեղ լողանալու, մթնոլորտը շատ խաղաղ էր: Ի տարբերություն այլ նմանատիպ վայրերի, Երևանյան ծովի լողափ գալիս էին նաեւ աղջիկները: Լճի մերձակայքում գտնվում էր նաեւ բայդարկայի թիավարության բազան:  Читать далее

Երևան – Հռիփսիմե եկեղեցի – Էջմիածնի Մայր տաճար – Մեծամոր, Արմավիր, Սարդարապատ հայրենագիտական ճամփորդության երթուղու նկարագրություն

Երևան –  Հռիփսիմե եկեղեցիԷջմիածնի Մայր տաճարՄեծամոր, Արմավիր, Սարդարապատ հայրենագիտական ճամփորդության երթուղու նկարագրություն

 

Երթուղին սկսվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցից, որ գտնվում է Բաբաջանյան փողոցի վրա: Читать далее

  Հայենագիտության ֆլեշմոբ

      flesh_0                   

           Ա մակարդակ

  1. Թվարկել Հայաստանի հարևան պետությունները:
  2. Ի՞նչ վայրի կենդանիներ են ապրում Հայկական լեռնաշխարհում:
  3. Թվարկել Հայաստանի Հանրապետության խոշոր քաղաքները:
  4. Ե՞րբ և ո՞ր արքայի կողմից է հիմնադրվել մայրաքաղաք Երևանը։
  5. Նշեք հին հայակական թագավորությունները:
  6. Ո՞րն է Հայաստանի Հանրապետության ամենամեծ մարզը:
  7. Թվարկեք Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերը:
  8. Թվարկեք Հայկական լեռնաշխարհի խոշոր լճերը:
  9. Ինչ օգտակար հանածոներով է հարուստ Հայկական լեռնաշխարհը:
  10. Նշել Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթը:

Читать далее

Հայաստանի բնական հուշարձանները

«Տորք Անգեղ» քարե քանդակ

ՀՀ Բնության հուշարձան Տորք Անգեղ, երկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում, որը քարե քանդակ է։ Բնության հուշարձանը գտնվում է Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղից 1.5 կմ հարավ-արևելք՝ Անապատե վայրում։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն: Читать далее

Հայաստանի բնական հուշարձանները

110233744

Տնջրի չինար. ՀՀ բնության հուշարձաններ Տնջրին 2033 տարեկան հսկա չինարի ծառ է Արցախի Վարանդա գավառի Սխտորաշեն գյուղի հանդամասում։ Խորհրդային Միության շրջանում այս ծառին անձնագիր է շնորհվել՝ որպես ԽՍՀՄ տարածքում գտնվող ամենատարեց և ամենաբարձր ծառի։ Չինարին ունի 44մ² մակերեսով փչակ, որտեղ կարող է տեղավորվել հարյուրից ավելի մարդ։ Հսկա ծառի սաղարթի ստվերը կազմում է ավելի քան 1400 մ²։ Տնջրու բնի շրջագիծը հիմքում 27մ է, իսկ բարձությունը 54 մետրից ավելի, մոտ 18 հարկանի շենքի բարձրությամբ։ Սխտորաշենի չինարին իր արտասովոր չափերով գերազանցում է Էգեյան ծովի Կոս կղզու ծառերին։ Ինչպես նաև Աշխաբադի մոտ գտնվող Փիրուզե կիրճի ծառերին։ Արցախցիների համար Տնջրին դարձել է ուխտատեղի։ Ծառի տակից բխում է հորդառատ ու սառնորակ մի աղբյուր, որը դարեր շարունակ սնել է հսկա չինարուն, ինչպես նաև հագեցրել հունձ ու կալ անող շինականի ծարավը, ջրաղացի քարը շարժել։ Читать далее