Ժամանակագրություն Հայոց Արքաների

                               

1-638

                                      Արատտա (Ք. ա. 28-27-րդ դդ.)

Հայտնի է 1 արքայանուն, այն էլ՝ թարգմանված շումերերեն, որը գրականության մեջ տարբեր կերպ է ընթերցվում. Էն-սուխքեշդաննա, Էն-սուքուշսիրաննա, Էն-սուխուրաննա: Читать далее

Հայոց Ամանոր

скачанные файлы
Հայտնի է, որ հայոց մեջ հունվարմեկյան տարեմուտը համընդհանուր հաստատում է գտել միայն 18-րդ դարում: Ամանորյա տոներն ընդգրկել են ավանդական տարբեր ծեսեր ու արարողություններ:

Նախ եւ առաջ մարդիկ մաքրում էին տունը, բակը, գոմը: Այս գործին մասնակից էին դառնում ընտանիքի բոլոր անդամները:

Նոր տարվա երեկոյան այրում էին տարեմուտի քոթուկը` մի մեծ գերան։ Այն պիտի վառվեր մինչև Սուրբ Ծնունդ: Հավատում էին, որ դրա ծուխը վանում է չար ոգիներին, իսկ կրակն ու լույսը մաքրագործում ու զորացնում մարդկանց հոգիները: Ամեն մի հյուր պարտավոր էր մի կտոր փայտ ավելացնել կրակին:

Ավանդական սովորության համաձայն Ամանորի գիշերը տներում ճրագ էին վառում, որպեսզի տան հաջողությունը չփախչի: Թոնիրը նույնպես վառ պիտի լիներ, շուրջը մաքուր, խմորի տաշտը լի։ Թխվում էր թարմ հաց, որպեսզի առատությունն ու բարիքն անպակաս լինի: Տարեհացը զարդարում էին եւ բաժանում տասներկու մասի: Մութն ընկնելուն պես տանտիկինը շեմին մոխիր էր ցանում` չարքերին քշելու ու նրանցից պաշտպանվելու համար: Մոխիր էին ցանում նաեւ հանդերում ու դաշտերում․․․ Այդ նույն նպատակով ալյուրով դռանը խաչ էին անում:

Լոռիում տանտիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների բերաններին, որպեսզի կլոր տարին քաղցրալեզու լինեն եւ հեռու մնան վեճից ու բամբասանքից, իսկ Համշենում, նույն նպատակով, խուսափում էին կծու կերակուրներ օգտագործելուց:

Մեծից փոքր նոր զգեստներ էին հագնում: Գժտվածներին հաշտեցնում էին։ Տոնական սեղանները որքան էլ առատ լինեին՝ մսեղեն կերակրատեսակները բացառվում էին: Ամանորյա սեղանի անբաժան զարդն էր լոբին։ Այն խորհրդանշում էր ընտանիքի միությունը, ամրությունն ու հավերժությունը։ Հայոց օջախներից անպակաս էր երգն ու պարը, խաղն ու զվարճախոսությունը։

Տոնը շնորհավորելու ավանդույթի համաձայն մարդիկ այցելում էին միմյանց։ Տուն մտնում էին աջ ոտքը առաջինը ներս դնելով, այլապես ձախորդություններն անպակաս կլինեին: Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, մի բան ավելացնում էին սեղանի բարիքներին` մաղթելով բարեկեցություն ու երկարակեցություն:

Սասունում ընդունված չէին երկարաշունչ մաղթանքներն ու կենացները, որովհետեւ լեռնականները գործը գերադասում էին խոսքից, իսկ խոսքի ուժն ու զորությունը տեսնում էին քչախոսության մեջ։ Ուրեմն վերջ։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։

Տես՝ http://giteliq.am/?p=202

 

Հարեմ

3uZ2ODsujDo

Է՜հ, խանի´ երկիր, թաջիրի երկիր,
Գյուլնարի պես վարդ Շիրազում չկար,
Գյուլնարի պես վարդ, հարեմի´ երկիր,
Իրանի ոչ մի հարեմում չկար:
Գեղամ Սարյան «Գյուլնարա»

Ի՞նչ է նշանակում «Հարեմ»: Բոլոր հին հասարակություններում հարեմները պատկանել են մեծ կարողություն ունեցող տղամարդկանց: «Հարեմն» առաջացել է արաբերեն «հարիմ» կամ «հարամ» բառից, որը նշանակում է «այն, ինչ արգելված է օրենքով»: «Հարամը» «հալալի» հականիշն է, որ նշանակում է « այն, ինչ կարելի է օրենքով»: Այդ բառերը մեր ժողովրդի վրա արաբների տիրապետությունից հետո գործածվում է նաև հայերենում: Արաբ հեղինակները և նրանց հետ էլ Արևելքի նրանց մյուս գործընկերները սկսեցին օգտագործել այդ տերմինը, նրանով նշելով տան այն մասը, որը հատկացված էր կանանց բնակության համար: Արաբերենում «հարիմ» բառի երկրորդ իմաստը նշանակում է նաև սրբազան վայր: Սակայն հետագայում, ինչպես նաև մեր օրերում «հարեմ» բառը հասկացվում և օգտագործվում է որպես մուսուլմանի կանանոց: Հանուն արդարության նշենք, որ հարեմ ունեցել են ոչ միայն մուսուլմանները: Հին Աշխարհի համարյա բոլոր տիրակալները ունեցել են հարեմներ: Պատմիչները բազմիցս նշում են նաև Տիգրան Մեծի կանանոցի մասին: Հարեմների գայթակղությունից չեն խորշել նաև որոշ քրիստոնյա տիրակալներ, հատկապես բյուզանդական կայսրեր: Սակայն մենք որպես ուսումնասիրության նյութ կանդրադառնանք միայն թուրքական հարեմներին:
Եվրոպացիների հետաքրքրությունը հարեմների նկատմամբ: XVI մինչև XX դարը Թուրքիայի և եվրոպական երկրների միջև սերտ հարաբերություններ էին հաստատվել, որի արդյունքում եվրոպացիները ավելի մանրամասն էին ծանոթացել թուրքական սոցիալական կառույցներին, մասնավորապես սուլթանական կանանոցին: Ընդ որում, Եվրոպայում ավելի մոտիկից գիտեին թուրքական, քան որևիցե այլ մուսուլմանական երկրի հարեմի մասին:

XVII դարի Վենետիկի թուրքական դեսպանը նկարագրում է սուլթանի պալատը: Այն բաղկացած էր բազմաթիվ գեղեցիկ կառույցներից, որոնք իրար հետ կապված էին հոյակերտ պատշգամբներով ու անցուղիներով: Գլխավորը նրանցից համարվում էր գեղատեսիլ, փորագիր սյուներով սրահը, որտեղ գտնվում էր գահասենյակը: Պալատի սպասարկող ողջ անձնակազմը բաղկացած էր տղամարդկանցից: Պալատի հարկաբաժիններից մեկը հատկացված էր հարեմին: Այն իրենից ներկայացնում էր սեղանատների, ննջարանների, բաղնիքների և բազմաթիվ այլ շինությունների մի ամբողջություն, հարմարեցված կանանց գործունեության ու հանգստի համար: Հարեմը շրջապատված էր ծաղկանոցներով ու այգիներով: Շոգ եղանակին հարեմի բնակիչները վայելում էին այգու և բազմաթիվ շատրվանների մեղմ զովությունը:

Հարեմի ներքին կյանքը: Հարեմում ապրում էին երեք հազար կանայք: Նրանց թվում էին երիտասարդ հարճերը, դաստիարակ կանայք, որ հսկում էին նրանց և անազատ կանայք: Բոլոր հարճերը արտասահմանցիներ էին: Նրանց մի մասը այստեղ էր հայտնվել որպես ենիչերների կամ այլ զինվորների ավար, մի մասին գնել էին գերիների կամ ստրուկների շուկայում, մի մասն էլ այստեղ էր հայտնվել սեփական նախաձեռնությամբ` փախչելով աղքատությունից կամ դժբախտությունից: Նրանց բոլորին սովորեցնում էին նվագել երաժշտական գործիքներ, երգել, պարել, պատրաստել համեղ կերակուրներ: Նշանավոր գործիչները և զորապետերը, ցանկանալով գրավել սուլթանի ուշադրությունը, նվիրում էին դեռատի կույսերի, որոնք նույնպես դառնում էին հարեմի անդամ: Կույսերին նրանք կամ գնում էին հատուկ այդ նպատակի համար կամ էլ ընտրում էին իրենց հպատակներից: Ոչ մուսուլման բոլոր կանանց ստիպում էին ընդունել իսլամ: Դրա համար կինը պետք է մատը պարզեր դեպի երկինք և արտասաներ. «Չկա այլ Աստված, բացի Ալլահից, և Մուհամեդը նրա մարգարեն է»: Պատմությունը տեղեկանք չունի, թե քանի կին է հրաժարվել իսլամ ընդունելուց: Դրանից հետո կնոջը քննում էին, ժամանակակից լեզվով ասած` թեստավորում: Ստուգում էին նրա ֆիզիկական և մտավոր ունակությունները: Դրանով զբաղվում էին ավագ դաստիարակները: Այնուհետև նրանց տեղավորում էին տարբեր սենյակներում` համաձայն տարիքի և ունակությունների, ինչպես հիմա անում են շատ ուսումնական հաստատություններում:

Ամեն ննջասրահ նախատեսված էր հարյուր կնոջ համար: Մահճակալները դրվում էին պատերի տակ, այն հաշվով, որ կենտրոնը ազատ լինի, ինչպես զորանոցներում, որպեսզի դաստիարակները կամ հսկիչները հնարավորություն ունենան մոտենալու ամեն մեկին: Ամեն տասը կնոջով զբաղվում էր մի դաստիարակ:

Լողարանները, զուգարանները, պահեստներն ու խոհանոցը ննջասրահի կողքին էին:

Ցերեկները կանայք զբաղվում էին թուրքերեն սովորելով, ձեռագործությամբ ու երաժշտությամբ: Նրանց հնարավորություն էր տրվում զբաղվել նաև ժամանցով, ինչպես հարեմում, այնպես էլ հարեմից դուրս գտնվող այգիներում, ուր նրանք զբաղվում էին աղմկոտ ու շարժուն խաղերով: Հարեմի պատերի մեջ կուտակված նրանց էներգիան դուրս էր հորդում, և այս մանկամարդ ու գեղեցիկ կանայք նմանվում էին չարաճճի ու աղմկոտ երեխաների: Մեծ հաշվով հարեմները նման էին XIX — XX դարերում Եվրոպայում գործող փակ իգական գիմնազիաներին`  մի կարևոր տարբերությամբ միայն. եթե այդ հաստատություններում պատրաստում էին ապագա կանանց ու մայրերի եվրոպական իշխող դասի համար, ապա հարեմների բնակիչներին կրթում ու դաստիարակում էին այլ նպատակով: Վերջիններիս խնդիրն էր երբեմն- երբեմն տրվել տիրակալին և բացառիկ վայելքներ պարգևել նրան:

Հարճի ընտրությունը: Վենետիկցի դեսպանը գրում է, որ սուլթանը երբեք չէր գնում հարեմ և չէր հանդիպում իր կանանց, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ կանանց ներկայացնում էին պաշտոնական միջոցառումների ժամանակ: Եթե ինչ-որ նպատակի համար կին էր պետք լինում սուլթանին, ասենք` թուրքական սրինգ լսելու կամ պար դիտելու համար, այդ մասին նա տեղեկացնում էր հերթապահ դաստիարակին: Վերջինս մի շարքով կանգնեցնում էր հարեմի կանանց, և ինչպես սպան է ստուգում զինվորների հագ ու կապը շարքում, այնպես էլ սուլթանն էր ստուգում կանանց: Եթե սուլթանը մի քիչ շատ ավելի էր նայում կանանցից մեկին, նշանակում էր, որ այդ գիշեր նա էր կիսելու անկողինը սուլթանի հետ: Երբեմն սուլթանը ավելի էր հստակեցնում իր ընտրությունը` թաշկինակը նետելով իրեն դուր եկած կնոջ կողմը:

Այն կինը, որին ժպտում էր բախտը, իսկ սուլթանի ուշադրությունը շահելը, անշուշտ մեծ երջանկություն էր համարվում, օգտվում էր բազմաթիվ արտոնություններից ու առավելություններից: Սուլթանի հետ նույնիսկ մի գիշեր անցկացնելու համար նրան նախապատրաստում էին մեծ հանդիսությամբ ու մանրակրկտորեն: Ընտրյալ կնոջը լողացնում էին, մարմինը շփում հոտավետ յուղերով, հեռացնում ավելորդ մազերը, զուգում ու զարդարում: Մի գիշերվա համար նախատեսված այս ամբողջ արարողակարգն ավելի աշխատատար ու ժամանակատար էր, քան եվրոպական հարսնացուի նախապատրաստությունը ամուսնությանը:
Վերջապես հարճը պատրաստ է, և չորս տարեց սևամորթ ստրկուհիներ ուղեկցում են նրան սուլթանի ննջարան, որը հենց հարեմի հարկաբաժնում է: Ստրկուհիներից երկուսը ամբողջ գիշեր մնում են ննջարանում և երկու-երեք ժամը մեկ նրանց փոխարինում են նոր հերթապահներ: Նեգրուհիների գլխավոր պարտականությունն է հետևել երկու ջահերին, որոնցից մեկը`  դռան, մյուսը մահճակալի մոտ է:

Սուլթանի առատաձեռնությունը: Առավոտյան սուլթանն առաջինն է վեր կենում և հագնում նոր հագուստ, իսկ հինը, որով նա եկել էր գիշերը, մնում էր հարճին: Այդ հագուստի գրպաններում երբեմն մի ողջ կարողություն էր լինում, որը նույնպես հարճին էր պատկանում: Եթե հետագայում պարզվում էր, որ հարճը հղիացել է, ապա նա ստանում էր «տարվա սուլթանուհի» տիտղոսը: Իսկ, երբ նա տղա էր ունենում, այդ տիտղոսը հաստատվում էր պաշտոնական ճոխ արարողությամբ, և երջանիկ մայրը ժամանակավոր դառնում է ողջ հարեմի կառավարիչը: Նրա ենթակայության տակ են անցնում հարեմի բոլոր բնակիչները և նույնիսկ դաստիարակները: Եվ սա դեռ վերջը չէր: Կարող էին լինել նաև այլ նվերներ, կոչումներ ու խրախուսանքներ: Բացառիկ դեպքերում սուլթանը նույնիսկ կարող էր ամուսնանալ իր ժառանգորդի մոր հետ` տալով նրան օժիտ, ինչպես դա պահանջվում էր Մարգարեի օրենքով: Սակայն այդ օժիտը պիտի համապատասխաներ օժիտ տվողի դիրքին և սուլթանի ու սուլթանուհու բարեգործական հնարավորություններին և իր ճոխությամբ ու առատությամբ զարմացներ աշխարհին: Այնքան մեծ էին այդ ծախսերը, որ ոչ բոլոր սուլթաններն էին գնում դրան, չնայած պալատականները դրդում էին սուլթանին անել դա` ակնկալելով նվերներ ու պարգևներ: Եթե նույնիսկ գործը հարսանիքի չէր հասնում, «տարվա սուլթանուհին» իրավունք էր ստանում ունենալու երեսուն եվնուխներից (ներքինի) և նույնքան ստրկուհիներից բաղկացած շքախումբ: Երբ նա դուրս էր գալիս պալատից, փողոցները մաքրում էին անցորդներից ու թամաշա անողներից, իսկ եթե ցանկանում էր զբոսնել շքախմբով Բոսֆորի վրա, ապա թիավարները դուրս էին գալիս նավակներից և շրջում դեմքերը, որպեսզի չտեսնեն, թե ինչպես է սուլթանուհին նստում նավակ: Նավասենյակի պատուհանները ծածկում էին թանձր վարագույրներով, որպեսզի ոչ մի տղամարդու հայացք չթափանցեր ներս:

Հարեմի մյուս բնակիչները: Բացի հարճերից, անազատներից ու դաստիարակներից հարեմում ապրում էին նաև սուլթանի հորաքույրները, մորաքույրները, քույրերն ու աղջիկները: Եթե սուլթանը որոշեր ամուսնացնել նրանցից մեկին, ապա սովորույթի համաձայն պիտի մեծ օժիտ տար: Հարեմի մյուս բնակիչները նույնպես, նույնիսկ ներքինիներն ու անազատները, պարտավոր էին իրենց ավանդը ներդնել օժիտի պատրաստման գործում: Եթե սուլթանի ազգականուհու ապագա ամուսինը ի վիճակի չէր ապահովել իր բարձրաշխարհիկ կնոջը սպասարկող անձնակազմով կամ էլ չուներ կնոջ դիրքին համապատասխան պալատ, ապա ստանում էր այն պետական գանձարանի հաշվին: Մնացած ծախսերը փեսացուն ինքը պիտի հոգար: Նա միջոցներ պիտի հայթայթի ոչ միայն կնոջ համար բարձր գլխագին վճարելու, այլև նրա բոլոր քմահաճույքները կատարելու համար, քանի որ ինչքան էլ բարձր պաշտոն զբաղեցնի, միևնույնն է, զիջում է կնոջը սոցիալական դիրքով: Որպես կանոն նման տիկիններն ամեն ինչ անում էին, որպեսզի ամուսինները չմոռանան, թե ինչ պատվի են արժանացրել իրենց, ամուսնանալով նրանց հետ:

Աստիճանակարգը հարեմում: Հարճերից շատերը հարեմում ապրելու ողջ ընթացքում չէին արժանանում սուլթանի անկողինը կիսելու պատվին: Նրանց ավելի հաջողակ ընկերուհիները դրա համար ծաղրում ու չարախնդում էին նրանց վրա: Սակայն վերջիվերջո նրանց ստորացումներն ու տառապանքները գնահատվում էին ըստ արժանավույն: Որոշ ժամանակ անց այն կանայք, որոնց վրա սուլթանը ոչ մի անգամ ուշադրություն չէր դարձրել, դառնում էին դաստիարակ, որպես պարգև երկարատև ծառայության համար: Այս անգամ արդեն նոր դաստիարակները հնարավորություն էին ստանում վրեժխնդիր լինել ստացած արհամարանքների ու ծաղրանքների համար: Շատ հաճախ այսպիսի կանայք ավելի խորամանկ ու հաջողակ էին լինում և վեր էին բարձրանում իշխանական աստիճանով: Ինչ վերաբերում է կանանց, որոնք սուլթանի համար երեխա էին ծնել, սովորաբար սուլթանը էլ չէր քնում նրանց հետ: Նրանց ուղարկում էին կայսերական այլ հարեմներ, որտեղից հեռանալն ավելի հեշտ էր, և սուլթանի համաձայնությունն ունենալով` նրանցից շատերը ամուսնանում էին:

Սակայն եթե սուլթանի սիրելի կանայք գալիս ու գնում էին, ապա կար մի կին, որ մինչև իր կյանքի վերջը չէր հեռանում հարեմից: Դա վալիդե սուլթանն էր` սուլթանի մայրը, որի ձեռքում էր ողջ հարեմի ղեկավարումը: Ավագ դաստիարակը նրա օգնականն էր: Այնուհետև երկար ցուցակ կար կազմված ըստ պաշտոնների` սկսած ամենակարևոր տիկին գանձապահից, մինչև ամենամանր պաշտոնյան, ինչպիսին էր շերբեթների (հյութերի) տիրուհին կամ սուրճի գլխավոր մատուցողուհին: Այս աստիճանակարգի մեջ մտնող ամեն մի կին` լիներ դա հագուստի պահպանման տիրուհին, բաղնիքի պատասխանատուն, թանկարժեք իրերի պահապանը, Ղուրանի ընթերցուհին, ավագ պահեստապետը, թե ուրիշ պաշտոնյա, իր ենթակայության տակ ունեին սանուհիների խմբեր, որոնցից էլ փոխարինող էին գտնում իրենց համար: Այս խմբերում մշտապես պայքար ու խարդավանքներ էին տեղի ունենում վալիդե սուլթանի, ավագ դաստիարակի կամ ներքինապետի բարեհաճությանն արժանանալու համար:

Միջին կարողության թուրք պաշտոնյաների հարեմները: Սովորական թուրք պաշտոնյայի կամ առևտրականի հարեմը մեծապես տարբերվում էր սուլթանականից: Սովորաբար այն գտնվում էր շենքի վերին հարկում և ուներ երկու հարկաբաժին` սելամլիկ (տղամարդկանց համար) և հարեմլիկ (կանանց համար): Երկու հարկաբաժինները բաժանող դուռը միշտ փակ էր, իսկ բանալին գտնվում էր տիրոջ մոտ: Փակ դռան կողքին գտնվում էր մի փոքրիկ դռնակ, որտեղից կանայք իրենց պատրաստած կերակուրները փոխանցում էին տղամարդկանց, քանի որ կանանց ու տղամարդկանց համատեղ ճաշկերույթն արգելված էր: Այստեղ նույնպես կար սեփական փակ բակ ու այգի: Հանուն արդարության պիտի նշել, որ թուրքական հարեմները խիստ տարբերվում էին արաբական, պարսկական ու հնդկական հարեմներից: Վերջիններում կիրառվող ստորացումներն ու պատիժները հազվադեպ էին թուրքական հարեմներում կիրառվում:
Միջին կարողության տեր թուրքի հարեմի կահավորանքը շատ հասարակ էր: Այն բաղկացած էր մի քանի կոշտ բազմոցներից և գորգերից ու կարպետներից: Հարեմլիկի կենտրոնում հյուրասրահն էր, որտեղ նստում էր հարեմի տիրուհին` տվյալ դեպքում թուրքի ավագ կինը և ընդունում հյուրերին: Այդպիսի պահերին նա մի ձեռքում պահում էր թանկարժեք իրերի տուփը, մյուսում` հայելին: Նրա մոտ դրված էր նաև մի փոքրիկ սեղան` ծանրաբեռնված մրգերով ու հյութերով, ինչպես նաև վարդաջրի սրվակներով ու զանազան արդուզարդի պարագաներով:

Եվրոպական պատկերացումները թուրքական հարեմի մասին: Թուրքական հարեմը նկարագրող որոշ եվրոպացի հեղինակներ գրում են, որ հարեմի կանայք ամբողջ օրն անց են կացնում քաղցրավենիքներ ուտելով և իրենց թանկարժեք զարդերով հիանալով: Սակայն դա այդպես չէր: Հարեմի կանայք խրված էին հոգսերի ու ծանր աշխատանքների մեջ: Նրանք ողջ օրը զբաղված էին մաքրելով, խնամելով, կարկատելով, կերակուր պատրաստելով: Որքան ցածր էր տղամարդու պաշտոնը, այնքան շատ էր նրա կանանց աշխատանքը հարեմում:

Մինչև XX դարի սկիզբը եվրոպացիների պատկերացումները հարեմի մասին կապված էին «հեշտասեր ծեր անառակի» հետ, որը զվարճանում էր կիսամերկ գեղեցկուհիների հետ: Թուրքիայի համար սա ավելի հազվադեպ երևույթ էր, քան, ասենք, Վերածննդի շրջանի Իտալիայի կամ ճորտատիրական Ռուսաստանի համար: Թուրքերը ավելի լուրջ են վերաբերվում կյանքին, քան, ասենք, եգիպտացիք կամ արաբները: Չնայած այն հանգամանքին, որ թուրքական հարեմները հաճախ են դարձել եվրոպական գեղարվեստական գրականության, կերպարվեստի ու բալետի թեմա, փաստերն այլ բան են ասում: Թուրքերը լրջորեն հետաքրքրվեցին հարեմով միայն Կոստանդնուպոլիսը նվաճելուց հետո, երբ տեսան, թե ինչ հանրաճանաչություն ունեն հարեմները քրիստոնյա բյուզանդացիների մոտ:

Ինչպես տեսանք, թուրքական հարեմը նման չէր հաստատության, ուր կանայք ողջ օրը թախծում են, սպասելով, թե երբ պիտի կանչեն զվարճացնելու տիրոջը: Այն ավելի շատ նման էր մի փոքրիկ ուրույն աշխարհի, որը կառավարում էր խիստ ուշադիր, սառն ու հաշվենկատ մի տարեց կին, այլ ոչ թե տանտերը: Դա կամ տիրոջ ավագ կինն էր, կամ` մայրը: Հարեմում ամեն մեկն ուներ պարտականությունների իր շարքը` պայմանավորված խիստ կանոններով ու սովորություններով: Կարգ ու կանոններըը հարեմում ավելի շատ նման էին եվրոպական մենաստանների կամ կանանց փակ պանսիոնների դրվածքին:
Թուրքական հարեմի մասին այս տեղեկությունները հանրությանը հայտնի դարձան Աբդուլ Համիդ II (1876 — 1909) գահընկեցությունից հետո: Սուլթանի պալատում նոր իշխանությունները հայտնաբերեցին 370 կանանց և 127 ներքինիների: Սիրեցյալներից մի քանիսին Աբդուլ Համիդը իր հետ տարավ Սալոնիկի (Հունաստան), ուր նա աքսորվել էր: Արյունոտ Սուլթանի գահընկեցությունից հետո կայսերական հարեմը դադարեց գոյություն ունենալուց:
Հարեմն սպասարկող նորքինիները (եվնուխները): Թուրքական սուլթանը հարեմ ունեցավ սկսած 1541 թ., բյուզանդական կայսեր օրինակով: Նա ձեռք բերեց այնքան հարճ ու ներքինի (եվնուխ), որքան ուներ բյուզանդական վերջին կայսրը: Քանի որ Ղուրանը արգելում էր տղամարդու ամորձատումը (կրտելը) ներքինի դառնում էին օտարերկրացիները: Ամորձատելուց հետո նրանց բռնությամբ դարձնում էին մուսուլման: Սա տեսականորեն: Գործնականում ամորձատվողները շատ դեպքերում չէին էլ փորձում խուսափել դրանից, քանի որ ներքինիի «արհեստը» շատ ձեռնտու ու եկամտաբեր գործ էր և որոշակի պայմաններում այն ուղի էր հարթում դեպի իշխանական բարձր օղակներ: Չնայած Ղուրանի արգելքին, շատ մուսուլմաններ նույնպես ձգտում էին իրենց երեխաներին մտցնել ներքինիների համակարգ: Ներքինի մատակարարող գլխավոր շրջաններն էին Եգիպտոսը, Եթովպիան և Կենտրոնական Աֆրիկան: Առավելությունը տրվում էր նեգրերին, քանի որ նրանց հզոր կազմվածքն ու ամուր առողջությունը հնարավորություն էր տալիս դիմանալու վիրահատությանը և ապրելու մինչև խոր ծերություն: Մինչդեռ սպիտակամորթ պատանիները` առավելապես չերքեսները փխրուն առողջություն ունեին, շուտ էին հիվանդանում և մահանում, դրա համար էլ նրանց մասսամբ էին ամորձատում, որի արդյունքում էլ նրանք գաղտնի կենակցում էին հարճերի հետ: Միակ պաշտոնյան, որ օրվա ցանկացած ժամի ազատ ելումուտի իրավունք ուներ սուլթանի մոտ, հարեմի սև ներքինիների պետն էր: Նա կարող էր ունենալ մինչև 300 ձի և անսահմանափակ քանակությամբ հարճեր: Նրանից վախենում էին բոլոր պալատականները, ինչը բնականաբար ազդում էր նրա վերցրած կաշառքի չափի վրա:
XVI դարում, երբ Օսմանյան կայսրությունը իր հզորության գագաթնակետին էր, սուլթանի հարեմում կար 800 ներքինի և 1000 – ից ավելի հարճեր:

Սուլթանը և հարեմի կանայք: Որպես կանոն սուլթանը իր սիրեցյալներին ընտրում էր այն աղջիկներից, որոնց նվիրում էին մայրը, նշանավոր պաշտոնյաները կամ էլ որևիցե արևելյան տիրակալ: Սակայն սուլթանի ուշադրությունը շահելու շանս գործնականում ունեին բոլոր կանայք, նույնիսկ սպասարկող անձնակազմից: Երբ սուլթանը այցելում էր իր մորը կամ իր չամուսնացած աղջիկներից մեկին և այնտեղ տեսնելով որևե սպասուհու հաճոյախոսություն էր անում նրան, ապա տիրուհին վերջինիս հրամայում էր մոտենալ սուլթանին և համբուրել բազմոցի ծայրը, որի վրա նստած էր ինքնակալը: Հետո նրան ազատում էին աշխատանքից, տալիս էին մի կոչում, որը թուրքերենից թարգմանած նշանակում է «նա, որի վրա նայել են»: Այս կոչումը որոշակի արտոնություններ էր տալիս, իսկ երբ երեխա էր ծնվում, նա դառնում էր գլխավոր սիրեցյալ, որը լրացուցիչ առավելություններ ու եկամուտ էր բերում, այդ թվում` դրամական ամենամսյա վճարումներ, սեփական պալատ և ներքինիների ու ստրկուհիների շքախումբ:

Երբ սուլթանը ձանձրանում էր որևէ կնոջից, նրան օժիտ էին տալիս, նշանակում էին որոշակի թոշակ և ամուսին գտնում պետական ծառայողներից: Սակայն, եթե այդ կինը ավելի երկար էր ապրում, քան սուլթանը, ապա նա այլևս չի ամուսնանում և այրի էր մնում մինչև կյանքի վերջը:
Երբ սուլթանը մահանում է, նրա հարեմը տեղափոխվում է այլ, ավելի հին շենք, տեղը զիջելով նոր սուլթանի հարեմին: Թուրքական հին օրենսդրության համաձայն սուլթանի ընտանիքի ազդեցությունը երկրի քաղաքականության վրա պետք է հասցվեր մինիմումի: Դրա համար էլ սուլթանը տեսականորեն չպիտի ամուսնանար և դա էր պատճառը, որ նրա բոլոր կանայք համարվում էին հարճեր` անազատներ, սուլթանուհու կոչումը, ինչքան էլ այն շքեղ լիներ, ոչ մի իրավական նշանակություն չուներ: Սակայն այս կանոնը չէր աշխատում թուլակամ միապետների դեպքում, որոնց կանայք ամբողջությամբ ենթարկում էին իրենց:

Մեղսական սերն ու պատիժը հարեմում: Մեղք գործած կանանց ենթարկում էին ֆիզիկական պատիժների: Սովորաբար նրանց ծեծում էին ճիպոտներով, այլ ոչ թե խփում էին փայտերով ոտքերի տակ, ինչպես ընդունված էր Թուրքիայում, քանի որ դա կարող էր հաշմել պատժվողին: Պատիժն իրականացնում էր ներքինին դաստիարակի ցուցումով: Ոչ շատ խիստ կարգուկանոն ունեցող հարեմներում ներքինիները գործածում էին նաև սեքսուալ բնույթի պատիժներ:
Հետաքրքիր է, որ թուրք տղամարդիկ չէին կասկածում, որ ներքինիները կարող են սեքսուալ կապի մեջ լինել հարեմի կանանց հետ: Մի պատմություն կա կապված սուլթան Սուլեյմանի (1494 — 1566) հետ, որի ճշմարտացիությունը հաստատում են որոշ պատմաբաններ: Պատերազմի դաշտում նա տեսնում է, թե ինչպես է իր կրտած ձին թռչում հովատակի վրա, և լրջորեն մտահոգվում է իր հարեմով, որը գտնվում էր ներքինիների պահպանության տակ: Իզուր չէր նրա մտահոգությունը, քանի որ գաղտնի ստուգումները ցույց տվին, որ ներքինիները կենակցում են հարեմի կանանց հետ: Երբ գլխատված էր ներքինիների ողջ անձնակազմը, նրան խորհուրդ տվին ներքինի դարձնել պատանիներին մինչև սեռական հասունացումը, և դա ճիշտ էր, նման ներքինիներ չէին կարող սեռական կյանք ունենալ:
Հարեմներում տարածված էր նաև լեսբիական սերը: Տաքարյուն ու կրքոտ արևելյան կանայք այդպես էին հատուցում իրենց տիրակալներին էպիզոտիկ հանդիպումների համար:
Եվրոպացիների խորին համոզմամբ հարեմի կանայք թշվառ գերիներ էին, փակված ոսկյա ճաղերի ետևում և երազում էին դուրս պրծնել այնտեղից: Եվրոպացիների պատկերացմամբ գուցե այդպես էր, մինչդեռ փաստերն այլ բան են ասում: Արևելքի մուսուլման կանանց ճնշող մեծամասնությունը երազում էր տեղ ունենալ սուլթանի հարեմում, ուր նրանց կյանքն ավելի ազատ ու շքեղ էր, քան իրենց չարքաշ ընտանիքներում:

Օգտագործված գրականություն

Еремеев Д. Е., Мейер М. С., История Турции в средние века и новое время.
Казиев Шапи, Повседневная жизнь восточного гарема.
Норман Пензер, Гарем. История, традиции, тайны
Клуг Дж., История гарема в культурах народов мира.
Րաֆֆի, Հարեմ
Երվանդ Օտյան, Աբդուլ Համիդը և Շերլոկ Հոլմսը

Читать далее

Ռուս և հայ սպայության վարքի կանոնները

7wjOmT04LUg

Ռուսական բանակի սպայի վարքի կանոնները կազմվել են 1804 թվականին և ողջ XΙX դարը ռուսական բանակի հաղթանակների դարաշրջանն էր: XΙX դարում Ռուսաստանի մղած 11 պատերազմների մեծ մասն ավարտվել է այդ երկրի փայլուն հաղթանակով: Որքանով են այդ հաղթանակները պայմանավորված ռուս սպայի վարքի կանոնների հետ, դժվար է ասել, բայց անուրանալի է ռուս սպայության խիզախությունը, գահին նվիրվածությունն ու հայրենասիրությունն այդ պատերազմներում: Ռուս սպաների գերակշիռ մասը լավ կրթություն ու դաստիարակություն ստացած ազնվականների զավակներ էին, որոնց մեծ մասը 1812 թվականին նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ մղված Հայրենական պատերազմից հետո տարվեց եվրոպական լուսավորչական ու ազատագրական գաղափարներով և պայքար սկսեց Ռուսաստանում ճորտատիրական իրավունքի վերացման համար: Այդ գաղափարներով դաստիարակվեցին ու տոգորվեցին դեկաբրիստները, պետրաշևականները, նարոդնիկները և այլոք, ովքեր ի վերջո ոչ միայն հասան ճորտատիրության վերացման (1861 թ.), այլև ինքնակալության տապալմանը Ռուսաստանում (1917 թ.): Читать далее

Բաքվի Կոմունան և նրա 27 –րդ կոմիսարը

1918 թվականի սեպտեմբերի 20 – ին թուրքմենական Կրասնովոդսկ քաղաքի մոտ գնդակահարվեցին անդրկովկասյան 26 հեղափոխականներ, որոնք հայտնի են Բաքվի 26 կոմիսարներ անունով: Նրանք խորհրդային դարաշրջանի ամենանշանավոր խորհրդանիշն են՝ հեղափոխության հերոսներ մահապատժված անգլիական նվաճողների կողմից: Խորհրդային դպրոց հաճախածների մեծամասնությունը, անկասկած, լսել է նրանց պատմությունը, բայց հազիվ թե կարողանան այն շարադրել կամ նշել նրանցից մի քանիսին, Շահումյանից բացի:

Brodsky26
Բաքվի 26 կոմիսարները Հեղափոխության և Քաղաքացիական պատերազմի պատմության մեջ զբաղեցնում են այն տեղը, ինչ ունեն 300 սպարտացիները Հին Հունաստանի պատմության կամ 28 պանֆիլովականները Հայրենական Մեծ պատերազմի պատմության մեջ: Նրանց սխրանքը գովաբանել են խորհրդային պատմագիրներն ու մշակութային գործիչները: Խորհրդային պատմագրությունը ահա թե ինչպես է ներկայացնում Բաքվի կոմունայի պատմությունը: 1917 թվականի հոկտեմբերին Պետերբուրգում իշխանության գրավումից անմիջապես հետո Բաքվում ստեղծվեց բանվորների, գյուղացիների և զինվորների պատգամավորների խորհուրդ՝ Բաքվի սովետ, որը հենվելով Հ Յ Դաշնակցության վրա 1918 թվականի ապրիլին, իր ձեռքը վերցրեց Բաքվի իշխանությունը: Նոր իշխանությունը կազմեց գործադիր օրգան՝ Բաքվի Ժողկոմխորհ, որի մեջ մտան բոլշևիկներն ու ձախ էսեռները: Читать далее

Հետաքրքիր հայկական դրամ Կիլիկիայից

 

images2

դ

Հեթում Բ թագաւորին յաջորդում է նրա եղբայրը՝ Թորոսը, որը հազիւ մէկ տարի թագաւորելուց յետոյ՝ չի կարողանում լուծել ներքին խռովութիւնները եւ հրաժարւում է գահից ու Հեթում Բ-ն նորից գահ է բարձրանում:
Հեթում թագաւորը 1297 թւականին իր եղբօր՝ Թորոսի հետ ճամբորդում է Բիւզանդիա եւ տեղապահ է նշանակում իր միւս եղբօրը՝ Սմբատին, որը նրա բացակայութեան ժամանակ իրեն թագաւոր է հռչակում:
Սմբատ թագաւորը իր կարճատեւ թագաւորութեան ընթացքում թողարկել է արծաթէ եւ պղնձէ դրամներ: Читать далее

Հայ ազգի մեծերից

Demirchyan_Karen

Կարեն Դեմիրչյան
Կարեն Սերոբի Դեմիրչյանը ծնվել է 1932 թ. Երևանում: ԽՄԿԿ անդամ է 1955 թվականից: 1954 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտւտի մեխանիկական ֆակուլտետը: ԽՄԿԿ ԿԿ կից բարձրագույն դպրոցը: 1955 թվականից աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում և տեխնոլոգից բարձրացել է մինչև տնօրենի պաշտոնի: 1966 – 1972 թթ. եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար, 1972 – 1974 –ին ` ՀԿԿ ԿԿ քարտուղար, 1974 – 1988-ը ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար, 1991 թվականից` «Հայէլեկտրամեքենա» բաժնետիրական ընկերության նախագահ, գործադիր տնօրեն: Читать далее

ՀԱԶԱՐԱՄՅԱԿ ԱՊՐԱԾ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ

x_f6ef33e1 

ՀԱԶԱՐԱՄՅԱԿ ԱՊՐԱԾ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հազար ու մեկ Իրադարձություններից Հարյուր Հիշարժան Դեպքերն
Ու
Հարյուր Անհատները Հայոց Աշխարհում
Գրեց՝ Վահան Գեվորգյան

Վերջին հազարամյակի ընթացքում մարդկությունը ապրեց հիացումների, հիասթափությունների, հազար ու մի պահեր:
Կայսրություններ տրոհվեցին, նորերը՝ հզորացան, ազգեր ու ցեղեր ձուլվեցին: Շատերը կարողացան ո´չ միայն դիմակայել, այլև՝ ստանձնեցին առաջատարի դերը,և փոփոխակի հաջողությամբ՝ այսօր էլ պարտադրում են ողջ աշխարհին ապրելա-կերպի իրենց ընդունված ձև: Հավատարիմ Մեծ Քերթողահոր խորիմաստ պատգամին. «…Թեպետ մենք փոքր ածու ենք, և շատ սահմանափակ թվով, և շատ անգամ օտար թագավորության տակ նվաճված, բայց և´ այնպես մեր աշխահում էլ քաջության շատ գործեր կան գործված, գրելու և հիշատակելու արժանի»׃
Հին աշխարհը, մանավանդ՝ Եվրոպան և Հայկական Դատը, հազարամյակի շեմը անցան: Ի՞նչ շահեցինինք: Անմիջապես հիշում եմ Հովհաննես Թումանյանի խոր-իմաստ քառյակը, որն ասես հայ ցեղի բոլոր սերունդների պատաս-խանն է. Читать далее