«Ազգային ավանդական խաղեր» նախագիծը որպես կրթական ծրագրի նոր կազմակերպում

«Խաղերի ու խաղալիքների պատմությունը» թեման անցնելիս VI դասարաններում բացահայտեցի մի ուշագրավ ու տագնապալի փաստ. մեր երեխաները տեղյակ չեն մեր ազգային ավանդական խաղերից: Այն խաղերը, որ իմ սերնդի երեխաների համար առօրյայի մաս էին կազմում, այս սերնդի համար էկզոտիկայի նման մի բան են: Այս ամենից զարմացած` մի փոքրիկ հարցախույզ կազմակերպեցի բոլոր չորս դասարաններում: Արդյունքները խիստ մտահոգիչ են:

  • Ոչ մի սովորող չգիտեր ավանդական խաղերից ճղլախտի (լախտի), չան (կոճի, վեգ), չլիկ – դաստա (կտի — կտափետ), բիզ (դանակ տնկոցի), Քարկտիկ (Մոլլաբրի) և այլն: Մինչդեռ այս ավանդական խաղերը մեր մանկական կյանքի անբաժանելի մասն էին կազմում:
  •  Սովորողների կեսն էր տեղյակ պահմտոցի, բռնոցի, ռեզին, կլաս, դրոշակ փախցնոցի խաղերին, բայց նշեցին, որ խաղացել են արձակուրդներին գյուղում, տատիկ – պապիկների կամ այլ հարազատների մոտ:
  • Սովորողների քառորդ մասը բակային խաղեր չի խաղում:
  • Սովորողների կեսից ավելին (տղաները) բակային խաղերից խաղում են միայն ֆուտբոլ, այն էլ անկազմակերպ, տարերայնորեն:
  • Համակարգչային խաղեր խաղում են բոլորը: Տեղյակ են համակարգչային բոլոր տիպի խաղերին, նույնիսկ շատ ժամանակ ու հիշողություն պահանջող բարդ խաղերին:
  • Օրական միջին հաշվով 4–6 ժամ նստում են համակարգիչի մոտ: Հարցվածների հինգերերդ մասը խոստովանց, որ համակարգչային խաղ խաղում են նույնիսկ դաս պատրաստելու պատրվակով:
  • Ծնողների մոտ կեսը չի արգելում համակարգչից օգտվել` որքան ուզում են:
  • Համարյա նույնքան ծնողներ չեն հետևում, թե ինչով է զբաղված երեխան համակարգչի մոտ:
  • Սպորտով զբաղվում է սովորողների ընդամենը երրորդ մասը: Սրանց մի մասն էլ կամ հաճախակի փոխում է սպորտաձևը, կամ էլ պարապմունքներին հաճախում է ոչ պարբերաբար:

Ահա այսպիսին է մեր սովորողների «երջանիկ մանկության» պատկերը: Արդեն չեմ զարմանում, որ երեխաների մեջ շատացել են «գիրուկները», «մամայի բալիկները», հենաշարժողական խնդիրներ և այլ հիվանդություններ ունեցողները: Իմ հեռավոր մանկությունից, իմ մանկության ընկերներից ես չեմ հիշում նման երեխաների: Ծնողները զրկում են երեխաներին նրանց բնական միջավայրից՝ բակից, գետից, անտառից, անձրևի տակ, ցեխի մեջ խաղալուց, ձյան ու սառույցի վրա սահելուց, ձի նստելուց, խնձոր գողանալուց, մթից ու ցրտից սրթսրթալուց, կտրում բնական, բակային խաղերից: Մինչդեռ ֆիզիկական խաղը կենսական անհրաժեշտություն է երեխայի համար: Խաղը, գործունեություն է, որ կատարվում է հաճույքի համար, իսկ երբեմն էլ օգտագործվում որպես ուսուցողական գործիք։ Խաղը ոչ աշխատանք է, ոչ էլ արվեստ։ Սակայն խաղի և աշխատանքի միջև սահմանը հստակ չէ, և որոշ խաղեր համարվում են աշխատանք (օրինակ վիդեոխաղերի որոշ տեսակներ), ինչպես շախմատըֆուտբոլըշաշկինբասկետբոլը և այլն։ Խաղերը գոյություն են ունեցել մարդկությունից առաջ: Բարձրակարգ կաթնասունների վարքի մեջ միշտ առկա է եղել խաղը: Ինձ միշտ հրճվանք է պատճառել կատվի խաղը կծիկի կամ գնդակի հետ: Կենդանիները խաղն օգտագործում են որպես ձագերի ուսուցման մեթոդ, միջոց: Համացանցում, հեռուստատեսությունում հազարավոր տեսանյութեր կան, որ ցուցադրում են, թե գիշատիչներն ինչպես են խաղի միջոցով սովորեցնում ձագերին փորսող շարժվել, թաքնվել, հարձակվել դարանից և այլն: Կապիկներն ունեն խմբային խաղեր, ինչպես մարդիկ: Սա արդեն սոցիալական կազմակերպության օրինակ է:

Մենք մոռացել ենք մեր ավանդական խաղերը, չենք փոխանցում այն մեր նոր սերնդին. մինչդեռ կրթության գլխավոր նպատակներից մեկը դա պիտի լիներ: Խաղը ոչ միայն կազմակերպում է մարդուն որպես անհատ, այլև դաստիարակում է նրա մեջ մրցակցային ոգի, համագործակցության ձգտում, հաղթանակի հասնելու կամք, ճկուն միտք, փոխօգնության պատրաստակամություն, ճարպկություն, հմտություն և այլն: Խաղը մարդու կենսագործունեության մեջ առանցքային տեղ է զբաղեցնում։ Հատկապես մանկության տարիներին մադու անձի ձևավորումը մեծապես կապված է խաղային գործունեության հետ, որովհետև երեխան խաղալու միջոցով ճանչում է արտաքին աշխարհը ու իր վրա փորձում է տարբեր սոցիալական դերեր։ Սակայն չեմ ուզում այս գրառումը վերածել տարիքային հոգեբանության ձանձրալի դասախոսության։ Փոխարենը մեծերին հիշեցնեմ` ինչ խաղեր էինք մենք խաղում, երբ երեխա էինք։ Ահա մեր մանկության խաղերի ոչ լրիվ ցանկը.

Աղջիկների խաղերը.

  • Ռեզին
  • Բադմինտոն
  • Գործնագործ
  • Քարկտիկ
  • Աչք փակոցի:

Կամա, թե ակամա շարժունակ բակային խաղերից զրկելով մեր երեխաներին` ի՞նչ ենք տվել դրանց փոխարեն: Տվել ենք համակարգչային գունագեղ, հմայիչ տարաբնույթ ու տարատեսակ խաղեր, ընդունակ գերելու-տանելու մատաղ միտքն ու ուշադրությունը: Քավ լիցի, ես դեմ չեմ գիտա-տեխնիկական առաջընթացին, ինձ հայտնի է համակարգչային խաղերի դրական դերը երեխաների դաստիարակման գործում, ինքս էլ երբեմն մեղանչում եմ` տարվելով որևէ խաղով, բայց կարողանում եմ ժամանակին ընդհատել, հետ քաշվել, ինչը շատ դժվար է 10–13 տարեկան երեխայի համար: Մենք պիտի կարողանանք համադրել այս երկուսը երեխայի կյանքում, այլ ոչ թե մեկը փոխարինենք մյուսով: Առիթ է նշելու, որ համակարգչային խաղերն ունեն ոչ միայն դրական, այլև բացասական կողմեր: Նրանցից շատերը քարոզում են արյուն ու բռնություն, իրենց հերոսին օժտում մի քանի կյանքով, և երեխան կորցնում է իրական ու վերտուալ (երևակայական) կյանքի սահմանը: Համացանցում հանդիպել եմ դեպքերի, երբ երեխան, կորցնելով իրականության զգացումը, ցած է նետվել բարձրությունից` նմանվելով վերտուալ հերոսին կամ սպանել է ընկերոջը և զարմացել, որ նա ընդամենը մի կյանք ունի: Քանի որ ես մեղմ ասած՝ անտեղյակ եմ համակարգչային խաղերից, երեխաները օգնեցին կազմելու այն հանրահայտ խաղերի ցուցակը, որոնց մեջ առկա է ագրեսիա և բռնություն: Ահա այն մի քանիսը, որ «պեղեցինք» վեցերորդցի տղաների հետ միասին.

Նման խաղերը կործանարար ազդեցություն են ունենում դեռահասի հոգեկան աշխարհի վրա: Վերջերս լրատվամիջոցները պատմեցին մի ռուս տղայի մասին, որ սպանել էր ծնողներին միայն նրա համար, որ զրկել էին համակարգչային խաղից: Նման մի քանի օրինակ էլ կարող եք գտնել այս հղումներով՝

Դեռահասների համար վտանգավոր է նաև համակարգչային կախվածությունը: Սա ախտահարում է նրանց, ովքեր չափից ավելի տարվում են համակարգչային խաղերով կամ օրեր են անցկացնում սոցիալական ցանցերում (Համակարգչային կախվածության խնդիրը):

Ես մեծացել ու դաստիարակվել եմ մեր հայկական ավանդական խաղերով: Ասեմ ձեզ, որ ի տարբերություն համակարգչայինի նրանք ոչ մի կողմնակի ազդեցություն չունեն: Նրանց ազդեցությունը երեխայի հոգեկանի ու ֆիզիկականի վրա միայն դրական է:

Հայաստանում խաղերը եղել են ժողովրդական, սերնդեսերունդ ավանդաբար հաղորդվող հասարակական ժամանցի ձևեր։ Այլաբանորեն արտահայտել են հասարակական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, կենցաղային, ծիսական, սովորութային և այլ երեույթներ, մարդու գործունեությունը պատկերելով զանազան ձևերով ու հնարքներով։ Եղել են թատերա — կրկեսային, սպորտային, ռազմական, ծիսական, կենցաղային, մտավոր և այլ բնույթի խաղեր։ Խաղերի ժամանակԼայնորեն օգտագործվել են նաև երգերը,պարերըկատակները, ծաղր ու ծանակը։ Ուղեկցվել են ասմունքով, երգերով ու պարերով։ Նույն խաղը Հայաստանի տարբեր գավառներում տարբեր կանոններ են ունեցել, տարբերվել են ինչպես տարազներն ու բարբառները:

Խաղերը ակտիվացել են հատկապես ժողովրդական տոների (զատիկ, համբարձում, բարեկենդան և այլն) ժամանակ: Ես հիշում եմ, վեգ (ճան, կոճի) խաղում էինք Նոր տարուց առաջ և հետո: Հաղթողի պարգևը կա´մ պարտվողի վեգն էր, կա´մ էլ նրա «արժեքին» համպատասխան քանակության ընկույզ:

Խաղերի ու խաղալիքների պատմության թեման խիստ ոգևորեց սովորողներին: Նրանց հատկապես դուր եկավ կռափայտ (կտի — կտափետ) խաղը: Իրենց ուժերով պատրաստեցին խաղափայտերը և նոյեմբերի 6–ին միջդասարանական անդրանիկ մրցությունը կայացավ VI դասարանցիների միջև, իսկ նոյեմբերի 18–ին կրթահամալիրի «Սեբաստացու օրեր» տոնախմբության շրջանակներում կայացավ երկրորդ մրցությունը: Մասնակիցներին ողջունեց և խրախուսանքի խոսքեր ուղղեց կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանը: Խաղը ոգևորեց ոչ միայն մասնակիցներին, այլև թիմերի մի քանի տասնյակ երկրպագուների: Այս անգամ հաղթեցին 6–2 թիմի տղաները. որոշել ենք շարունակել այն:

Ավանդական խաղերն իրենց շարունակությունը ստացան Ձմեռային ճամբարի ժամանակ: Սովորողները նախ լսեցին այն խաղերի մասին, որ Հին Հայաստանում խաղացել են խաղացել են ձմռան երկար ու ձիգ ամիսներին կալերում, օդաներում, եկեղեցիների բակերում և այլ հասարակական վայրերում: Դրանից հետո 6 — րդ դասարանցիների միջև առաջնություն կազմակերպվեց Աքլորակռիվ խաղից: Հայկական ավանդական խաղերը որպես ուսումնական — կրթական նոր մեթոդ ու միջավայր կշարունակվեն գարնան գալուն պես:

http://mijin.mskh.am/13065

 

Օգտագործված գրականություն

Աթոյան Կ., «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հնագույն ակունքները Հայաստանում», Երևան, 1985:
Բդոյան Վ., Հայ ժողովրդական խաղեր, Երևան, 1963-1980:
Абгарян Л., Первобытный праздник и мифология, Ереван, 1983:

Читать далее

Կարող են արդյոք պլանշետները բարձրացնել սովորողների առաջադիմությունը դպրոցում

 

 Ներածություն

Թե շուկայում և թե մեր առօրյայում պլանշետները բավականին նոր երևույթ են: Մասնագիտական գրականության մեջ և Համացանցում բավարար նյութեր չգտնվեցին որպես ուսուցման միջոց նրանց օգտագործման և հեռանկարների մասին: Միևնույն ժամանակ շատ են նյութերը, որոնք բացահայտում են նրանց տեխնիկական բնութագրերն ու հնարավորությունները: Այս փուլում դրանք մեզ քիչ են հետաքրքրում: Ներքևում շարադրված նյութը, որ ներկայացնում եմ թարգմանաբար, լավագույնս ցուցադրում է եվրոպական դպրոցների պատասխանատուների շփոթվածությունը նորարարական տեխնոլոգիաները և ծրագրերը որպես ուսուցման միջոց դպրոցներում կիրառելու գործում: Քաղաքակիրթ Եվրոպան չի շտապում տեխնիկական հեղափոխություն կատարել կրթության բնագավառում: Դատելով ստորև բերված հոդվածից, մեր կրթահամալիրը բավական առաջ է անցել եվրոպական դպրոցներից թե տեխնիկական զինվածության առումով և թե նոր տեխնոլոգիաների ու ծրագրերի օգտագործման ցուցանիշներով: Այն, որ մինչ նրանք մտածում, ծանր ու թեթև են անում նոր տեխնոլոգիաների օգուտն ու վնասը, մենք համարձակորեն կիրառում ենք ուսումնական գործընթացում, խոսում է նրանցից մեր առնվազն մի քայլ առաջ լինելու մասին: Մեր օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ գոնե մեր դպրոցում հաղթահարված է սոցիալական անհավասարություն ասվածը, ինչից այդքան վախենում կամ խուսափում են նրանք՝ դատելով հոդվածից: Մի խոսքով համոզվեք ինքներդ կարդալով հոդվածը:

 

 («Atlantico«, Ֆրանսիա)

Միքաել Ստորո(Michael Stora), Ֆիլիպ Քոթթիե (Philippe Cottier)

210052313

Կրթության նախարար Վենսան Պեյոնի ելույթը նվիրված էր «թվային տեխնիկայի դարաշրջանին» դպրոցում: Նա առաջարկեց օգտագործել պլանշետները ուսումնական գործընթացում: Այդ տեխնիկան համարվում է խոստումնալից ուսման նկատմամբ անձնավորվաց մոտեցման, ընդհանուր մակարդակի և սովորողների առաջադիմության բարձրացման գործում: Միևնույն ժամանակ, նշեց նա, այս ամենին պիտի վերաբերվել զգուշավորությամբ: Читать далее

Որտեղ փնտրել ահաբեկչության արմատները: Ասասինները

935837_640

Ովքե՞ր էին ասասինները: Ի՞նչ գիտենք այդ խորհրդավոր միջնադարյան աղանդի մասին: Նրանց պատմությունը, ինչպես նաև տեղեկությունները նրանց հանելուկային առաջնորդի մասին պատված են առասպելների, լեգենդների և զանազան հորինվածքների թանձր շերտով, այնպես որ հիմա դժվար է տարբերել իրականությունը հորինվածքից: Читать далее

Ուսուցչին ներկայացվող պահանջները ականավոր մանկավարժների աշխատություններում

Ուսուցչին ներկայացվող պահանջները ականավոր մանկավարժների աշխատություններում

Աճող սերնդի դաստիարակության խնդիրները հաջող իրականացնելու համար մենք պիտի հիշենք, որ.

Առանց հիշողությանչկա պատմություն

Առանց պատմությանչկա մշակույթ

Առանց մշակույթիչկա հոգևոր կյանք

Առանց հոգևոր կյանքիչկա դաստիարակություն

Առանց դաստիարակությանչկա Մարդ

Առանց մարդուչկա Ժողովուրդ

Читать далее

Եվնուխները (Ներքինիները)

2013306_14

 


Անվան ծագումնաբանությունըԵվնուխ բառը հունական ծագում ունի, այն թարգմանաբար նշանակում է օթյակի, ննջասենյակի պահապան: Հայերենում օգտագործվել է և եվնուխ, և ներքինի անվանումները: Հետաքրքրական է, որ եվնուխ բառին հանդիպում ենք մինչքրիստոնեական ժամանակաշրջանի գրականությունում, երբ Հայաստանում ավելի շատ տարածված էր հունականությունը (հելլենիզմ): Քրիստոնեության ընդունումից հետո մեր պատմիչների մոտ որպես հոմանիշ հայտնվում է ներքինի բառը: Читать далее

Ենիչերները

zve8050

Մանկուց մեզ սովորեցրել են, որ թուրքերը եղել են քոչվոր անասնապահ ցեղեր, մութ ու տգետ, որ հեղեղի նման խուժել են մեր տարածաշրջան, ոչնչացրել մեր ծաղկուն քաղաքները, մշակույթը,ստրկացրել բնակչությանը: Ինձ միշտ զարմացրել է, թե ինչպես են այդ մութ ու տգետ ցեղերը կարողացել նվաճել Բյուզանդիայի նման հզոր երկիրը, ստեղծել և առավել ևս կառավարել հսկայածավալ Օսմանյան կայսրությունը: Բանից պարզվում է, որ նրանք ունեցել են կուռ գաղափարախոսություն, հոգևոր հզոր ներուժ, անսահման հավատ ու նվիրվածություն իշխանությանն ու նրա գործին: Այդ է վկայում ստորև բերված փոքրիկ ուսումնասիրությունը, որը և հետաքրքիր է, և ուսանելի: Читать далее

Հարեմ

1

Է՜հ, խանի´ երկիր, թաջիրի երկիր,

Գյուլնարի պես վարդ Շիրազում չկար,
Գյուլնարի պես վարդ, հարեմի´ երկիր,
Իրանի ոչ մի հարեմում չկար:

Գեղամ Սարյան, «Գյուլնարա»

Ի՞նչ է նշանակում «Հարեմ»: Բոլոր հին հասարակություններում հարեմները պատկանել են մեծ կարողություն ունեցող տղամարդկանց: «Հարեմն» առաջացել է արաբերեն «հարիմ» կամ «հարամ» բառից, որը նշանակում է «այն, ինչ արգելված է օրենքով»: «Հարամը» «հալալի» հականիշն է, որ նշանակում է « այն, ինչ կարելի է օրենքով»: Այդ բառերը մեր ժողովրդի վրա արաբների տիրապետությունից հետո գործածվում է նաև հայերենում: Արաբ հեղինակները և նրանց հետ էլ Արևելքի նրանց մյուս գործընկերները սկսեցին օգտագործել այդ տերմինը, նրանով նշելով տան այն մասը, որը հատկացված էր կանանց բնակության համար: Արաբերենում «հարիմ» բառի երկրորդ իմաստը նշանակում է նաև սրբազան վայր: Սակայն հետագայում, ինչպես նաև մեր օրերում «հարեմ» բառը հասկացվում և օգտագործվում է որպես մուսուլմանի կանանոց: Հանուն արդարության նշենք, որ հարեմ ունեցել են ոչ միայն մուսուլմանները: Հին Աշխարհի համարյա բոլոր տիրակալները ունեցել են հարեմներ: Պատմիչները բազմիցս նշում են նաև Տիգրան Մեծի կանանոցի մասին: Հարեմների գայթակղությունից չեն խորշել նաև որոշ քրիստոնյա տիրակալներ, հատկապես բյուզանդական կայսրեր: Սակայն մենք որպես ուսումնասիրության նյութ կանդրադառնանք միայն թուրքական հարեմներին: Читать далее

Մասնագիտությունը՝ դահիճ

executioner

Ծագումնաբանությունը

 «Դահիճ» բառը հետաքրքիր ծագում ունի: Այն հայերեն չէ, այլ փոխ է առնված պահլավերենից (միջին պարսկերեն): Հայ նշանավոր  լեզվաբան Հրաչյա Աճառյանի

Արմատական բառարանում այն բացատրվում է որպես անգութ կամ բռնակալ: Հետաքրքիր է, որ և պահլավերեն, և ասարերեն «դահիճը» ունի նույն արտահայտչաձևը և հնչեղությունը: Читать далее

Հայ կաթոլիկական եկեղեցի

Երբ այս տարվա աշնանը մեր դպրոցում նշում էինք Մխիթար Սեբաստացուն նվիրված հանդիսությունները, միտք հղացավ ուսումնասիրելու հայ կաթոլիկ եկեղեցու պատմությունը: Ես ինձ համար շատ նոր բաներ պարզեցի հայ հոգևոր կյանքից և սիրով այն ուզում եմ ներկայացնել հայոց պատմությունով հետաքրքրվողներին: Читать далее

Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Գիտակցելով փորձարարության հնարավորություններն ու ուժը` XIX դարի վերջում և XX դարի սկզբում հետազոտող մանկավարժները մեծ հույսեր կապեցին փորձարարության հետ` ձգտելով այդ «կախարդական բանալիով» բացել մանկավարժական իմաստության նոր դռներ: Ստեղծվեց հետազոտական հզոր հոսանք, որ կոչվեց «փորձարարական մանկավարժություն»: Читать далее