Հայկական գորգագործություն պատմությունից

hqdefault

Գորգագործությունը շատ հին պատմություն ունի: Նրանով զբաղվել են դեռևս մ.թ.ա 3 – րդից 2 – րդ հազարամյակներում: Գիտական պարզաբանում կա, որ գորգագործությամբ զբաղվել են բոլոր խաշնարած ժողովուրդները, ովքեր ապրել են խիստ ցուրտ ձմռան և շատ շոգ ամռան պայմաններում: Դրանք հիմնականում Առաջավոր, Միջին և Կենտրոնական Ասիայում, ապրող ժողովուրդներն են, այդ թվում նաև հայերը: Գորգը բազմագույն զարդանախշերով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք է։ Читать далее

Ինչպես էին կատուները մասնակցում պատերազմին

1380793413_kot-shpionԿենդանիների օգտագործումը պատերազմներում շատ հին պատմություն ունի: Ռազմական գործողությունների ժամանակ մարդիկ օգտագործել են ձիերին, էշերին, շներին, ուղտերին ու փղերին, նույնիսկ՝ օձերին: Ժամանակակից մարդը նույնպես չի խորշում իր ստոր ու ագահ նպատակների համար օգտագործել զանազան կենդանիների: Նոր հասկացություն է ստեղծվել՝ կենսաբանական զենք, որի տակ հասկացվում են բազմաթիվ վիրուսներով վարակված կրծողների ու միջատների տարածումը հակառակորդի տարածքում: Զարգացած մի քանի երկրների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ճապոնիա) զինանոցում այսօր կան նույնիսկ դելֆիններ, որոնց սովորեցնում են հետախուզել և դիվերսիաներ իրականացնել հակառակորդի ջրային տարածքներում: Читать далее

Նշանավոր անձանց հասակը

3_131302597482

Գեղարվեստական գրականությունից կամ կինոնկարներից երբեմն թյուր կարծիք ու տպավորություն է ստեղծվում նշանավոր շատ մարդկանց ֆիզիկական տվյալների մասին: Մինչդեռ նրանց իրական հասակը տրվում է այս աղյուսակում: Читать далее

   Հյուսիսային Հայաստանի գանձերը

              

Այստեղ մենք կխոսենք Լոռու մարզի զարմանահրաշ հուշարձանների մասին, որոնք դուրս են մնացել ոչ միայն զբոսաշրջիկների, այլև շատ հայաստանաբնակների տեսադաշտից:

Գաղտնիք չէ, որ Լոռու մարզը Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից է: Ճանապարհը մարզկենտրոն Վանաձորից Դեբեդ գետի երկար ու խորունկ կիրճով ձգվում է դեպի վրացական սահման: Այստեղ են գտնվում Հաղպատի ու Սանահինի վանքերը, Աղթալայի վանքն ու բերդը, որոնք զբոսաշրջիկների ու տեղական ուխտավորների իմացած ու սիրված վայրերն են և նրանց նկատմամբ երբեք ուշադրության պակաս չի եղել: Մինչդեռ Լոռում կան ավելի պակաս հայտնի, բայց ոչ ավելի պակաս տեսարժան բազմաթիվ վայրեր, որոնք ունեն նաև նշանակալի մշակութային, ճարտարապետական ու պատմական նշանակություն: Էլ չեմ խոսում այն գեղատեսիլ պատկերների մասին, որ Ձեր հայացքին կհառնեն, եթե հասնեք այնտեղ: Իսկ դրանց հասնելն իսկի էլ բարդ չէ, ուղղակի պիտի իմանաք նրանց գոյության մասին և գտնվելու վայրը՝ ինչում կօգնեմ ես այս հոդվածով:

20131211172804354

Երբ շարժվում ենք Դեբեդ գետի հոսանքով դեպի Վրաստան, գետի ու ճանապարհի ձախ կողմում, Օձուն գյուղի ոլորանից մի քանի կիլոմետրի վրա, ժայռի տակ կարծես թաքնվել է մի փոքրիկ վանք: Քանի որ այն կառուցված է իրեն շրջապատող ժայռերի քարերից, դժվար է անմիջապես նկատել այն: Դա Հոռոմայրի վանքն է: VII դարի կառույց է: Վանքի դժվարամատչելի տեղանքը խոսում է կառուցողների բարձր վարպետության ու համարձակության մասին: Читать далее