Դեկտեմբերյան նախագծեր

                    6_dostupnix_gornalijnix_kurortov3

  1. Շարունակել Հայկական ավանդական խաղեր նախագիծը:
  2. Ձմեռային ճամբարի շրջանակներում կազմակերպել ավանդական խաղերի միջդասարանական միջդասարանական մրցություն VI և VII դասրան ցիների միջև:
  3. Շարունակել Հայրենագիտություն բոլորի համար նախագիծը:
  4. Մշակել այլընտրանքային եռօրյա երթուղի դեպի Լոռվա մարզ:

5. Մասնակցել  կամ կազմակերպել Հայենագիտական ճամփորդության:

    Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

     haykaz

Հայկազ Մարգարյան

Նոյեմբեր ամսին շարունակել եմ դեռևս 2013 թվականից իրականացվող  «Երեխաների համաշխարհային պատմություն» նախագիծը: Հիմա նրանով զբաղվում է Աշոտ Տիգրանյանը: Այդ նախագծում մի թեմա կա, որ կոչվում է «Խաղերի ու խաղալիքների պատմություն»: Այդ թեման զարգացնելով անցած ուս. տարում կազմակերպեցինք և իրականացրինք «Հին հայկական ավանդական խաղեր» նախագիծը: Այդ նախագծին համապատասխան նոյեմբերի 11 – ին և 25 –ին անցկացրել եմ մի գործնական և մի տեսական դաս VI դասարանցիների այն խմբի հետ, որ ընտրել են «Երեխաների համաշխարհային պատմություն» նախագիծը: Գործնական դասին խաղարկեցինք անցած ամիս մեր ուսումնասիրած «Պապն ու էշը» և «Երկար էշ» հին հայկական ավանդական խաղերը: Տեսական դասին ուսումնասիրեցինք «Յոթ քար» ավանդական խաղի մի քանի տարբերակներ: Հաջորդ գործնական դասին կխաղանք այն:

Նոյեմբեր ամսին նույնպես Անահիտ Եղյանը դիմեց ինձ, որպեսզի կազմեմ հայրենագիտական ճամփորդության երթուղու նկարագրություն: Կազմեցի այն և հղումն ուղարկեցի նրան:

Կրթահամալիրի հեծանվորդների և հետիոտն զբոսավորների համար մշակել եմ մեր համայնքի զբոսայգիների համառոտ նկարագրությունն ու ցանկը: Աշխատանքն սկսել եմ զբոսայգիների վերաբերյալ պատմական ակնարկով:

Կրթահամալիրի տոնի կապակցությամբ, նկատի ունենալով, որ տոնն ավարտվում է ավանդական հարիսայի պատրաստմամբ ու ճաշկերույթով, գրել եմ «Հարիսա – հարիր զսա» հոդվածը, որ տեղադրվել է նաև կրթահամալիրի կայքում:

Իրականացնում եմ նոր նախագիծ, որ կոչվում է Հայրենագիտություն բոլորի համար: Այդ նախագծի շրջանակներում արդեն մի աշխատանք եմ ներկայացրել: Աշխատանքը հենց այդպես էլ կոչվում է՝«Ճախարակ»: Այն նվիրված է հին հայկական ավանդական արհեստներից մեկին՝ ջուլհակությանը, որի հիմնական գործիքներն էին իլիկն ու ճախարակը: Այն ներկայացվել է նաև կայքում:

Մասնակցել եմ կրթահամալիրում կազմակերպված բոլոր սեմինարներին և մեդիաուրբաթներին:

Նոյեմբերը դեռ չի ավարտվել: Մնացած աշխատանքներրի մասին կգրեմ դեկտեմբերի հաշվետվությունում:

 

Հայրենագիտություն բոլորի համար (նախագիծ)

9a2bbd64489dabd7be20fb422975b2df

Մասնակիցները- սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, այլոք:

Նպատակը սեր և հետաքրքրություն առաջացնել Հայրենիքի և Հայրենագիտության նկատմամբ, նորովի բացահայտել մեր բնաշխարհն ու պատմությունը:

Խնդիրները  նորովի վերարժևորել հայկական ավանդությունները, սովորույթները, հին արվեստն ու արհեստները, տարազը, լեգենդներն ու առասպելները, կազմակերպել ուղևորություններ, ճամփորդություններ ու արշավներ դեպի բնական ու պատմական հուշարձաններ:

Ակնկալվող արդյունքները  ավելի շատ հետաքրքրվել ազգայինով ու ավանդականով, վերջ տալ «նստակեցությանը», ավելի շատ ճամփորդել, զբաղվել ակտին կյանքով ու առողջ ապրելակերպով:

  Ճախարակ

                            Թել մանելու ու ոլորելու առաջին գործիքը եղել է իլիկը: Այն երկար, կոնաձև  փայտե գործիք է, որի գլխամասում երկաթե կեռիկ կա թելի համար: Գիտնականների մի մասը գտնում է, որ իլիկի հայրենիքը Հնդկաստանն է, մի մասն էլ հակված է իլիկի ու ճախարակի հայրենիքը համարել Միջագետքը և Եգիպտոսը:

OLYMPUS DIGITAL CAMERA

Մի բան պարզ է, որ այս գործիքները գոյություն ունեին դեռևս տաս հազար տարի առաջ: Հետագայում կատարելագործելով մանելու և ոլորելու գարծընթացը, հայտնաբերվեց ճախարակը: Ճախարակ թել մանելու գործիք է։ Բաղկացած է թեք ոտքերով պատվանդանի վրա ամրացված առանցքակալից, դրա միջով անցնող և երկու կողմերում միակտոր փայտից կամ միմյանց վրա խաչաձև դրված ութաձև բարակ տախտակներով թևերից ու թելը փաթաթող իլիկից։ Թևերը միմյանց միանում են վերին և ստորին եզրերի ատամների արանքով անցկացված բրդե թելերով և կազմում անվի հակառակ երեսը։ Читать далее

Երևան –  Հռիփսիմե եկեղեցի – Էջմիածնի Մայր տաճար – Մեծամոր Հայրենագիտական ճամփորդության երթուղու նկարագրություն

Երթուղին սկսվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցից, որ գտնվում է Բաբաջանյան փողոցի վրա:

23080541

Փողոցը կոչվել է հայ մեծ երգահան և դաշնակահար Առնո Բաբաջանյանի (1921 – 1983) անունով: Նա հիմնականում ապրել և ստեղծագործել է Մոսկվայում, համագործակցել ռուս բանաստեղծների ու երաժիշտների հետ: «Առաջին սիրո երգը» և «Երևան»- ը համարվում են որպես հիմն հարազատ քաղաքի։ Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝   «Առաջին սիրո երգը»«Երջանկության մեխանիկան»«Հարսնացուն հյուսիսից» և այլն։ Նա գրել է տարբեր ստեղծագործություններ՝ «Էլեգիա», «Նոկտյուրն» և այլն։ Читать далее

Մեր համայնքի զբոսայգիները

54_full1

Երեխաների առօրյա հանգիստը կազմակերպելու գործում կարևոր նշանակություն ունեն զբոսայգիները: Նրանք բացառիկ տեղ ու դեր ունեն նաև սովորողների հայրենագիտական դաստիարակության գործում, քանի որ զբոսայգիներում ազգային մեծերի, հերոսների ու ակնառու մտավորականների բավականին շատ հուշարձաններ կան, որոնք ինքնուրույն նյութ են Հայոց պատմության և բնության ուսումնասիրման համար: Բացի այդ զբոսայգիները հարմար վայր են հեծանվային զբոսանքների, մարզումների, թափառումների համար: Այս թեմայով մի հետաքրքիր նախագիծ գտա Կարինե Պետրոսյանի  բլոգում: Читать далее

        Հին Հռոմի տարօրինակ օրենքներից

khram

Հռոմեական իրավունքը դարձել է ժամանակակից իրավագիտության հիմքը։ Այն պետք է իմանան բոլորը, ովքեր առնչություն ունեն օրենքի և դրա կիրառման հետ՝ իրավաբաններ, փաստաբաններ, դատախազներ, դատավորներ և այլք։ Ժամանակին սա աշխարհի ամենազարգացած և առաջադեմ պետությունն էր։ Սակայն Հին Հռոմում գոյություն ունեին տարօրինակ ու վախեցնող օրենքներ, որոնցից կներկայացնենք մի քանիսը: Читать далее