Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

        

 DSCN5301

Հայկազ Մարգարյան

Ընթացիկ ամիսն ակսել եմ դեռևս 2013 թվականից իրականացվող  «Երեխաների համաշխարհային պատմություն» նախագծից: Հիմա նրանով զբաղվում է Աշոտ Տիգրանյանը: Այդ նախագծում մի թեմա կա, որ կոչվում է «Խաղերի ու խաղալիքների պատմություն»: Այդ թեման զարգացնելով անցած ուս. տարում կազմակերպեցինք և իրականացրինք «Հին հայկական ավանդական խաղեր» նախագիծը: Այն շարունակելով հոկտեմբերի 6 – ին և 13 –ին անցկացրել եմ մի գործնական և մի տեսական դաս VI դասարանցիների այն խմբի հետ, որ ընտրել են «Երեխաների համաշխարհային պատմություն» նախագիծը: Читать далее

Ուղեցույց Բջնի գնացողների համար

is

Բջնին Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Առաջին անգամ նրա մասին հիշատակում է պատմիչ Ղազար Փարպեցին։

Սկսած Xդ., Պահլավունիների օրոք, Բջնիի քաղաքական դերը մեծացավ։ XI դարից Բջնին հիշվում է որպես բերդաքաղաք։ Այս շրջանում Բջնին Վասակ-Հոլում Պահլավունու նստավայրն էր։ Վերջինս վերաշինեց ամրոցը և 1020-ական թթ. ետ մղեց Բջնիի վրա հարձակում գործած քոչվոր ցեղերին։ Բջնին դարձավ Հայաստանի չորս եպիսկոպոսական աթոռանիստներից մեկը, որին վերապահված էր կաթողիկոսի ընտրությունը։ Այստեղ 1066թ.-ին տեղի ունեցան կաթողիկոսական ընտրություններ։ Читать далее

Ստեփանավան — Դիլիջան եռօրյա ճամբարի երթուղային ուղեցույց

 

Ճամբարին կարող են մասնակցել քոլեջի ուսանողներ և կրտսեր դպրոցի սովորողներ
Նախագծի իրականացման ժամանակը՝ 26.10-28.10.2016թ
Պատասխանատուներ – Անահիտ Եղյան, Բաբկեն Փաշինյան
Դասավանդողներ՝ Մերի Խանջյան, Նվարդ Սարգսյան, Շողիկ Պողոսյան
Նպատակը՝ հայրենագիտական հետևյալ նախագծերի շուրջ

Բարձունքի հաղթահարում՝ Գոշի լճի բարձունքը
Քայլարշավներ՝ Ստեփանավան, Դիլիջան
«Ուսումնական աշուն»

Գիշերակացը՝ Դիլիջանի «Հովք»հանգստյան տուն
Նախահաշիվ՝  սնունդ 2000 + գիշերակաց 2000  + տրանսպորտ 5000 = 9000դրամ/սովորողը
26.10.2016թ. Читать далее

  Մետաքսի ճանապարհ

     

1028753560

«Մետաքսի ճանապարհ» տերմինն առաջին անգամ օգտագործել է գերմանացի աշխարհագրագետ Ֆերդինանդ ֆոն Ռիխտգոֆենը 1877 թ.: Նրանով նշվել է այն առևտրական, քարավանային ուղին, որ կապել է Հին Հռոմը Չինաստանի հետ: Մեր օրերում՝ Մետաքսի ճանապարհ ենք կոչում եվրասիական այն բոլոր ուղղությունները, որով առևտուր է կատարվում Արևմուտքի և Չինաստանի միջև: Читать далее