Աշխատանքային պլան

                        vremya_rabota1

 

 

   

                  Սեպտեմբեր – դեկտեմբեր 2016 թվական

                               Հայկազ Մարգարյան

Աշխատավայրը՝ հիմնականում Մայր դպրոց, Միջին դպրոց, գրադարան

  1. Առավոտյան ընդհանուր պարապմունք (օրական 15 րոպե)

Читать далее

Հաշվետվություն                             Հայկազ Մարգարյանի Սեպտեմբեր, 2016 թվական

 

haykaz-223

Տարեսկզբին ինձ շփոթեցրեց իմ նոր աշխատանքը: Չգիտեի ինչ անել և ինչից սկսել: Հասկանալով, որ նախագծային ուսուցումը մեր մանկավարժության գլխավոր կռվաններից է, որոշեցի սկսել (ղեկավարությունն էլ խորհուրդ տվեց) նախագծից, որն իձ համար ծրագրային դարձավ: Նախագիծը նախատեսված է 1 – 5 դասարանցիների համար: Այն իր մեջ ենթադրում է ունենալ (և ունի) հետիոտն և հեծանվային երթուղիների նկարագրություն: Թեման կոչվում է  «Մեր դպրոցամերձ շրջապատն ու շրջակայքը»: Արդեն նախագծի պարտադրանքով մշակեցի Հեծանվային արշավի առաջին երթուղու նկարագրությունը: Երթուղին սկսվում է Մայր դպրոցից և վերջանում է Մայր դպրոցում, իր մեջ ընդգրկելով Բաբաջանյան փողոցը, Իսակովի պողոտան, Հիմնական դպրոցն իր շրջակայքով (Անկախ մայլա), Թաիրով և Արգավանդ համայնքները: Նշված են երթուղու այն բոլոր պատմական ու մշակութային արժեքները, որի վրա պիտի հրավիրվի սովորողների ուշադրությունը:

Թոփչյան Արմինեի պատվերով ու խորհրդով գրեցի «Հեծանիվի պատմությունից» հոդվածը, որը հրապարակվեց կրթահամալիրի https://bikemskh.wordpress.com/

բլոգում:Մի նյութ էլ Power Point ծրագրով պատրաստել եմ փոքրիկների համար: Այն կոչվում է «Հեծանիվ. ամեն ինչ հեծանիվի մասին»: Այնուհետև նկարագրել եմ Հեծանվային արշավի երկրորդ երթուղին, որ նորից սկսվում է Մայր դպրոցից և անցնելով Բաբաջանյան, Անդրանիկի, Րաֆֆու, Շերամի, Մանուկյան, Սեբաստացի, Իսակովի փողոցներով, ավարտվում Մայր դպրոցում: Այս երթուղում կատարվեց մի նոր բացահայտում: Պարզվեց, որ Մալաթիա – Սեբաստիա համայնքում կան փողոցներ, որոնց անվանումները հստակ չեն: Օրինակ՝ անհայտ մնաց, թե ում անունով են կոչվել Մանուկյան, Միքաելյան, Վանթյան փողոցները: Փողոցների անվանատախտակներին նշված չեն նրանց անուն – հայրանունների անվանատառերը: Ոչ տեղեկատույով, ոչ հանրագիտարանով կամ Վիքիպեդիայով հնարավոր չեղավ պարզել թե ում անունով են անվանված այդ փողոցները: Երևի սովորողների հետ մի նախագիծ կիրականացնենք քաղաքապետարանից դա պարզելու համար: Ասեմ, որ այդ երթուղիներն անձամբ եմ ուսումնասիրել, ոտքով անցնելով նկարագրված ողջ տարածքը:

Երկու անգամ՝ սեպտեմբերի 20 – ին և 22 – ին դասալսումներ եմ անցկացրել Նոր և Հիմնական դպրոցի Հայրենագիտության ուսուցիչներ Կարինե Պետրոսյանի և Շամիրամ Պողոսյանի մոտ: Դրանց մասին կարող եք կարդալ իմ բլոգում և հաջորդը՝ այստեղ:

2013 թ. սկսված VI դասարաններում իրականացրել եմ մի այլընտրանքային  նախագիծ – ծրագիր, որ կոչվում էր «Երեխաների համաշխարհային պատմություն»: Հիմա նրանով զբաղվում է Աշոտ Տիգրանյանը: Այդ նախագծում մի թեմա կա, որ կոչվում է «Խաղերի ու խաղալիքների պատմություն»: Այդ թեման զարգացնելով անցած ուս. տարում կազմակերպեցինք և իրականացրինք «Հին հայկական ավանդական խաղեր» նախագիծը: Այս տարի նույնպես Միջին դպրոցում Մարգարիտ Սարգսյանի բարձր հովանավորությամբ ու համաձայնությամբ շարունակում ենք այդ նախագիծը: Սկզբից որոշեցինք այն անցկացնել VI դասարանների այն սովորողների հետ, ովքեր ընտրել են «Երեխաների համաշխարհային պատմությունը», հետո կընդգրկենք մյուս ցանկացողներին: Արդեն անցկացրել եմ մի տեսական դաս 6 – 3 դասարանում: Դա սեպտեմբերի 13 ին էր, իսկ սեպտեմբերի 27 – ին խաղադաշտում կիրականացնենք այդ դասի գործնական մասը: Հոկտեմբերին նախատեսել ենք կազմակերպել առաջին մրցույթը VI դասարանների միջև:

Մասնակցել եմ կրթահամալիրում կազմակերպված բոլոր սեմինարներին և մեդիաուրբաթներին:

Սեպտեմբերը դեռ չի ավարտվել: Մնացած աշխատանքներրի մասին կգրեմ հոկտեմբերի հաշվետվությունում:

    Նախագիծ

                 img_3410                

             Հեղինակ՝ Հայկազ Մարգարյան

Հայրենագիտական հեծանվային և հետիոտն արշավ – ճամփորդություններ կրտսեր տարիքի (1- ից 5- րդ դասարանների) սովորողների համար

Թեման. Մեր դպրոցամերձ շրջապատն ու շրջակայքը:

Նախագծի հիմնավորումը Читать далее

Հեծանվային արշավի երկրորդ երթուղու նկարագրություն

 

                                       Նախագիծ

            III – V դասարանցիների համար

Երթուղին սկսվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցից, որ գտնվում է Բաբաջանյան փողոցի վրա: Читать далее

  Նախագիծ

                                   

             Հեղինակ՝ Հայկազ Մարգարյան

Հայրենագիտական հեծանվային և հետիոտն արշավ – ճամփորդություններ կրտսեր տարիքի (1- ից 5- րդ դասարանների) սովորողների համար

Թեման. Մեր դպրոցամերձ շրջապատն ու շրջակայքը:

Նախագծի հիմնավորումը

  1. Սովորողի աշխարհճանաչողության և ինքնաճանաչողության և ընդհանրապես զարգացման համար շատ կարևոր է շենքի, տան, բակի, թաղի հետ ծանոթությունն ու անմիջական շփումը:
  2. Մեծ նշանակություն ունի նաև բնական ու սոցիալական միջավայրի ճանաչողությունը:
  3. Կարևոր է նաև տվյալ միջավայրի ուսումնասիրության հետազոտական ուղղվածությունըսովորողների համար:

Читать далее