27 հունվարի

8-րդ դասարան

Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը

Նոր պատմ դասագիրք, Զանգակ, էջ 28 — 32 մինչև /Հեղափոխության հանրապետական շրջափուլը /1792 — 1799 թթ./ /

https://hy.wikipedia.org/wiki/%D5%96%D6%80%D5%A1%D5%B6%D5%BD%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B4%D5%A5%D5%AE_%D5%B0%D5%A5%D5%B2%D5%A1%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

https://www.youtube.com/watch?v=Zx3VEkv1SQg&hd=1

6-րդ դասարան

Պատմության արշալույսը: Հին Հունաստան

Հին Աշխ. պատմություն էջ 86 — 91

https://www.dasaran.am/apps/wiki/view/id/5830

https://www.youtube.com/watch?v=QxFSJTN-CKw&hd

3 փետրվարի

8 — րդ դասարան

Նապոլենական պատերազմները

Նոր պատմ. դասագիրք էջ 31 — 34, մինչև Տերության կործանումը

https://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%A1%D5%BA%D5%B8%D5%AC%D5%A5%D5%B8%D5%B6%D5%AB_%D4%B4%D5%A1%D6%80%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6%D5%A8_(1799-1815)

https://www.youtube.com/watch?v=ScdppzGoMcs&hd=1

5 փետրվարի

6 — րդ դասարան

Արխաիկ դարաշրջանի Հունաստանը

Հին Աշխարհի պատմ. դասագիրք, էջ 92 — 96

http://www.dasaran.am/apps/wiki/view/id/5841

https://www.youtube.com/watch?v=QxFSJTN-CKw&hd=1

9 փետրվարի

8 — րդ դասարան, Բարոյագիտություն

Բարոյագիտություն առարկան, հիմնական տեսությունները

Հասարակագիտություն 10 — րդ դաս. , էջ 61 — 65

http://media.ls.urfu.ru/182/1063/2115/2090/

10 փետրվարի   —  8-րդ դաս.

Հայկական ազատագրական շարժման նոր փուլը

Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 7-17

https://www.youtube.com/watch?v=e-ZXlAPXTKo

https://www.youtube.com/watch?v=n9cqGh5AWLg

http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_Angexakoti_joxov@

http://armenianhouse.org/hakobyan-t/yerevan/ch-2.html

  Բարոյագիտության դասավանդման ծրագիր

        

Դասավանդման նպատակներ՝

  1. ՀՀ քաղաքացու ձևավորմանը միտված տեսական ու գործնական աշխատանք;
  2. Մարդու և քաղաքացու հոգևոր բարոյական դաստիարակության իրականացում;
  3. Վարքի նորմերի ու վարվելակարգի կանոնների իմացություն և կիրառում:
  4. Բարոյա – էթիկական գիտելիքների ձեռք բերում: Միջավայրում կողմնորոշվելու և այդ գիտելիքներն ու կարողությունները դրսևորվելու հմտությունների ձևավորում ու զարգացում:

Читать далее

Ֆլեշմոբ պատմությունից

  1. Փարիզի Ազգային գրադարանում արդեն 100 տարի պահվում են նշանավոր գիտնականներից մեկի անձնական իրերը և որոշ ձեռագրեր: Եվս 1500 տարի այն չեն ցուցադրի հասարակությանը: Ո՞վ է այդ գիտնականը:
  2. Երբ Նապոլեոն III Ճաշում էր Սիամի արքայի հետ, նա օգտվում էր ոսկյա սպասքից, իսկ Սիամի արքան՝ ալյումինե: Դրանից Սիամի արքան չվիրավորվեց: Ի՞նչն էր պատճառը:
  3. Bluetooth տեխնոլոգիան այդպես է կոչվել Դանիայի և Նորվեգիայի արքա Հարալդ I պատվին: Ինչու՞:
  4. Ֆրանսիայի, Իսպանիայի և Հոլանդիայի թագավորները ծնվել էին մի մորից՝ Մարիա Լետիցիա Ռամոլինոյից: Ովք՞եր էին այդ արքաները:
  5. Ֆրանսիական հեղափոխականներից մեկը՝ Ժան Բեռնադոտը դարձավ Շվեդիայի թագավոր: Նա հագնում էր խիստ փակ զգեստներ և երբեք չէր ցուցադրում մարմնի որևէ մաս: Ինչու՞:
  6. 1140 թ. Կոնրադ III թագավորը գրավեց Վերբեյտրոյ բերդը և հրամայեց կանանց հեռանալ, իրենց հետ տանելով ինչ կարող են: Ծանր էր կանանց բեռը, որ կրում էին նրանք ուսերին: Ի՞նչ տարան նրանք:
  7. Այժմ աշխարհում կայսրի տիտղոս կրող մի միապետ կա: Ո՞վ է նա:
  8. 1949 թ. դեկտեմբերից մինչև 1953 թ. մարտը խորհրդային թերթերում տպվում էր նվերների ցուցակ: Ո՞րն էր առիթը:
  9. Ֆաշիստական Գերմանիան Առաջին ռեյխն է, Հոհենցոլերների արքայատոհմը Երկրորդ ռեյխը: Իսկ առաջինը ո՞րն է:
  10. Տաք եղանակին հին հռոմեացիները տունիկ էին հագնում: Իսկ ցրտի՞ն:
  11. Միջնադարում, բացի հոգևորականներից, էլ ո՞վ իրավունք ուներ պսակադրություն կատարելու:
  12. 50 կգ ավել քաշ ունեցող կանանց ինկվիզիցիան չէր մեղադրում վհուկության մեջ: Ինչու՞:

Читать далее

ՈՏՆԱԳՆԴԱԿ — ՖՈՒՏԲՈԼ (պատմական ակնարկ)

1
Մարզախաղի գոյության մասին բազմաթիվ վկայություններ կան պատմության էջերում։ Հին Հունաստանում գնդակախաղը մեծ տարածում ուներ, բայց շատերն այն կարծիքի են, թե ֆուտբոլն իր ծագմամբ պարտական է հին հռոմեական «հարպաստում» խաղին, որը Գալլիայում ու Բրիտանիայում խաղում էին Հուլիոս Կեսարի լեգեոներները։ Ք. ա. VI — IV-րդ դարերում Չինաստանում գոյություն է ունեցել գնդակախաղի մի տեսակ, որը նույնպես զինվորականների զբաղմունք էր։ Ավելի ուշ` Ք. ա. III — I դարերում  հիշատակվում է «չժու-կէ» խաղը։ «Չժու» նշանակում է հարված ոտքով, «կե»-ն` կաշվե գնդակ։ VI դարում Ճապոնիայում սիրված է եղել «կոմերի» խաղը։ Խաղադաշտում գտնվող ութ խաղացողները, հատուկ կանոնակարգի համաձայն, գնդակը փոխանցել են մեկը մյուսին։ Միջնադարյան Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում տարածված էր «կալ չիե» գնդակախաղը։ Մրցույթները կազմակերպվում էին տարին երկու անգամ` մայիս եւ հունիս ամիսներին: Այնուամենայնիվ, ֆուտբոլի հայրենիքը համարվում է Անգլիան, որտեղ և մշակվել են արդի ֆուտբոլի կանոնները: Ֆուտբոլային առաջին ակումբը` «Շեֆիլդ Յունայթեդը» (1855-1957) հիմնվել է Անգլիայում:

Աղբյուրը՝ http://hayergiteqvor.blogspot.am/2014/07/blog-post_3916.html

Հայոց Ամանոր

скачанные файлы
Հայտնի է, որ հայոց մեջ հունվարմեկյան տարեմուտը համընդհանուր հաստատում է գտել միայն 18-րդ դարում: Ամանորյա տոներն ընդգրկել են ավանդական տարբեր ծեսեր ու արարողություններ:

Նախ եւ առաջ մարդիկ մաքրում էին տունը, բակը, գոմը: Այս գործին մասնակից էին դառնում ընտանիքի բոլոր անդամները:

Նոր տարվա երեկոյան այրում էին տարեմուտի քոթուկը` մի մեծ գերան։ Այն պիտի վառվեր մինչև Սուրբ Ծնունդ: Հավատում էին, որ դրա ծուխը վանում է չար ոգիներին, իսկ կրակն ու լույսը մաքրագործում ու զորացնում մարդկանց հոգիները: Ամեն մի հյուր պարտավոր էր մի կտոր փայտ ավելացնել կրակին:

Ավանդական սովորության համաձայն Ամանորի գիշերը տներում ճրագ էին վառում, որպեսզի տան հաջողությունը չփախչի: Թոնիրը նույնպես վառ պիտի լիներ, շուրջը մաքուր, խմորի տաշտը լի։ Թխվում էր թարմ հաց, որպեսզի առատությունն ու բարիքն անպակաս լինի: Տարեհացը զարդարում էին եւ բաժանում տասներկու մասի: Մութն ընկնելուն պես տանտիկինը շեմին մոխիր էր ցանում` չարքերին քշելու ու նրանցից պաշտպանվելու համար: Մոխիր էին ցանում նաեւ հանդերում ու դաշտերում․․․ Այդ նույն նպատակով ալյուրով դռանը խաչ էին անում:

Լոռիում տանտիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների բերաններին, որպեսզի կլոր տարին քաղցրալեզու լինեն եւ հեռու մնան վեճից ու բամբասանքից, իսկ Համշենում, նույն նպատակով, խուսափում էին կծու կերակուրներ օգտագործելուց:

Մեծից փոքր նոր զգեստներ էին հագնում: Գժտվածներին հաշտեցնում էին։ Տոնական սեղանները որքան էլ առատ լինեին՝ մսեղեն կերակրատեսակները բացառվում էին: Ամանորյա սեղանի անբաժան զարդն էր լոբին։ Այն խորհրդանշում էր ընտանիքի միությունը, ամրությունն ու հավերժությունը։ Հայոց օջախներից անպակաս էր երգն ու պարը, խաղն ու զվարճախոսությունը։

Տոնը շնորհավորելու ավանդույթի համաձայն մարդիկ այցելում էին միմյանց։ Տուն մտնում էին աջ ոտքը առաջինը ներս դնելով, այլապես ձախորդություններն անպակաս կլինեին: Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, մի բան ավելացնում էին սեղանի բարիքներին` մաղթելով բարեկեցություն ու երկարակեցություն:

Սասունում ընդունված չէին երկարաշունչ մաղթանքներն ու կենացները, որովհետեւ լեռնականները գործը գերադասում էին խոսքից, իսկ խոսքի ուժն ու զորությունը տեսնում էին քչախոսության մեջ։ Ուրեմն վերջ։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։

Տես՝ http://giteliq.am/?p=202