Պատմություն /8-րդ դասարան/

                         

Դասավանդման նպատակներ՝

  1. ՀՀ քաղաքացու ձևավորմանը միտված տեսական ու գործնական աշխատանք;
  2. Սովորողների կողմից իրականության միասնականության և պատմական ժամանակաշրջանների ոչ գծային հերթագայության գաղափարների յուրացում;
  3. Պատմական օրինաչափությունների, նրանց դրսևորման առանձնահատկությունների և պատմական դեր խաղացած էթնոսների յուրահատկությունների իմացություն;
  4. Նախապատրաստություն ավարտական քննություններին:

Читать далее

Երևանի բերդը (ուսումնական նախագիծ)

156546_429303313771673_1721835108_n

Մասնակիցները – Միջին դպրոց, VIII դասարան

Նպատակը – սովորողներին ծանոթացնել Երևանի բերդի պատմությանը: Բացահայտել բերդի դերն ու նշանակությունը XVII – XVIII դդ. Հայ ժողովրդի պատմության ուսումնասիրման գործում:

Խնդիրները —  կազմակերպել հետազոտական անհատական աշխատանքներ բերդի պատմության և հետագա ճակատագրի վերաբերյալ: Բացահայտել և ուսումնասիրել բերդի գտնվելու վայրը:

Ակնկալվող արդյունքները – սովորողների մեջ հետաքրքրություն արթնացնել հարազատ քաղաքի պատմության նկատմամբ: Խթանել հայրենասիրական դաստիրակությանը դպրոցում:

Ժամկետները  դեկտեմբերից ապրիլ, ըստ թեմաների դասավանդման ընթացքի:

Երևանի նշանավոր պատմական հուշարձանները

images

Մասնակիցները – Միջին դպրոց VI դասարաններ

Նպատակը – սովորողներին ծանոթացնել Երևանի նշանավոր պատմական հուշարձաններին` Էրեբունի ամրոցին, Կարմիր բլուրին, Ծիծեռնակաբերդին: Նրանց մոտ հետաքրքրություն առաջացնել հնի, անցյալի ու պատմականի նկատմամբ: Խնդիրները — բացատրել պատմական հուշարձանների դերն ու նշանակությունը մեր մշակույթում: Պատմել Ճարտարապետության և քանդակագործության մասին, կերպարվեստի, խեցեգործության ու արհեստների մասին:

Ակնկալվող արդյունքները —  սովորողների մեջ սեր ու հարգանք զարգացնել մշակութային արժեքների, մասնավորապես՝ պատմական հուշարձանների նկատմամբ: Խթանել հայրենասիրական դաստիրակությանը դպրոցում:

Ժամկետները հոկտեմբերից մայիս, ըստ թեմաների դասավանդման ընթացքի:

 

Ուսումնա – հետազոտական նախագիծ Հայոց պատմությունը Համաշխարհային պատմության համատեքստում VI դասարանի ծրագիր

Ուսումնա – հետազոտական նախագիծ            Հայոց պատմությունը Համաշխարհային    պատմության համատեքստում  VI դասարանի ծրագիր Դասավանդող՝ Հայկազ Մարգարյան Դասավանդման նպատակը. Անցյալի իմացության գործնականության ըմբռնում, իսկ միջինից բարձր ներուժ ունեցող սովորողների կողմից դրա կիրառում: Խնդիրներ` ա. Պատմական ժամանակագրության իմացություն բ. Կարևորագույն հասկացությունների սահմանում գ.  Պատմական օրինաչափությունների յուրացում դ. Հայոց պատմական անցյալի առանձնահատկությունների ձևակերպում ե.   Անհատականություն – ժողովուրդ համակարգի բաղկացուցիչների պատմական կշռի ըմբռնում: Դասընթացի ժամաքանակը` 68:                                  Բովանդակություն Читать далее

Դիցաբանական հերոսների հուշարձանները Երևանում

Ուսումնական նախագիծ

  • Դասարանները – Միջին դպրոցի VI դասարաններ:
  • Նպատակը – սովորողներին ծանոթացնել մայրաքաղաքում գտնվող դիցաբանական կերպարների՝ Վահագնի, Հայկ Նահապետի և Տորք Անգեղի, Սասունցի Դավթի հուշարձաններին:
  • Խնդիրը – բացատրել հուշարձանների դերն ու նշանակությունը մեր մշակույթում: Պատմել Ճարտարապետության և քանդակագործության մասին, ծանոթացնել վերը նշված հուշարձանների հեղինակների մասին:
  • Ակնկալվող արդյունքներ – սովորողների մեջ սեր ու հարգանք զարգացնել մշակութային արժեքների, մասնավորապես՝ պատմական հուշարձանների նկատմամբ: Խթանել հայրենասիրական դաստիրակությանը դպրոցում:
  • Ժամկետները – հոկտեմբերից մայիս, ըստ թեմաների դասավանդման ընթացքի:

Կարմիր բլուր — ուսումնա- հետազոտական նախագիծ

Պատմության դասավանդող՝Հ.Շ. Մարգարյան

6 -րդ դասարանցիների հետ ուսումնասիրել և հետազոտել մեզ ամենամոտ գտնվող պատմական հուշարձանը՝ Կարմիր բլուրը:

  • Այցելություն Կարմիր բլուր– հոկտեմբեր
  • Ուսումնասիրել այն բոլոր հանրամատչելի նյութերը,որ կան Կարմիր բլուրի վերաբերյալ դասագրքերում, հանրագիտարաններում, Համացանցում – նոյեմբեր — դեկտեմբեր
  • Ուսումնասիրել Կարմիր բլուրի պեղումների վերաբերյալ առկա գրականությունը- հունվար
  • Կազմել Կարմիր բլուրի հատակագիծը– փետրվար
  • Ամփոփել հետազոտության արդյունքները,կազմել զեկուցումներ ուսումնասիրության արդյունքների հիման վրա – մարտ
  • Կազմակերպել շաբաթօրյակներ Կարմիր բլուրի տարածքը մաքրելու համար– ապրիլ — մայիս