Հայոց պատմություն Դասավանդման նոր ծրագիր Գեղարվեստի ավագ դպրոցի 10 — րդ դասարանի համար

      Մովսես_Խորենացի                                         Դասավանդող՝ Հայկազ Մարգարյան Դասընթացի խնդիրը X դասարանում Հայոց պատմության դասընթացը կրկնում է VІ և VІІ դասարանների նույնանուն դասընթացը համարյա թե նույնությամբ: Դրա համար էլ աշակերտները մեծ հետաքրքրություն չեն ցուցաբերում նյութի յուրացման համար: Մատուցվող նյութն ավելի հետաքրքիր դարձնելու համար գտնում եմ, որ ճիշտ կլինի այն ներկայացնել  մեր ժողովրդի մշակույթի պատմության համատեքստում, մանավանդ, որ Գեղարվեստի դպրոցի X դասարանցիները, որոնց ես դասավանդում եմ, իրենց հետագա ուղին կապել են մշակույթի և արվեստի հետ: Անցած երկու տարվա փորձը ցույց տվեց, որ նրանք ավելի մեծ ջանասիրությամբ  ու հետաքրքրությամբ են ուսումնասիրում արհեստներին ու արվեստներին վերաբերող թեմաները: Читать далее

Միջին դպրոցի Ռուսաց լեզվի 6-9-րդ դասարանների առարկայական ծրագրի 2014-2015 թթ. փորձագիտական եզրակացություն

53

(Փորձագիտական եզրակացություն)

Փորձագետ՝ Հայկազ Մարգարյան – պատմության և հասարակագիտության դասավանդող

Քանի որ չեմ համարվում Ռուսաց լեզվի ու գրականության մասնագետ, տվյալ փորձագիտական եզրակացությունը կազմելու համար առաջին հերթին ուսումնասիրեցի ռուսերենի դասավանդման ծրագրերը Ռուսաստանի հանրակրթական դպրոցներում և այն դպրոցներում, ուր սովորում են հիմնականում նախկին ԽՍՀՄ քաղաքացիների երեխաները, ինչպես նաև արտասահմանցիների համար դասավանդվող Ռուսաց լեզվի ծրագրերը: Դրա համար այցելեցի մի քանի կայքեր՝ Читать далее

Հեծանիվի պատմությունից

img_5757

Հեծանիվ (velocipede) բառն առաջացել է լատիներեն velox «արագ» և pes «ոտք» բառերից: Այն անվավոր փոխադրամիջոց է, որ շարժման մեջ է դրվում մարդու ոտքի մկանային ուժի շնորհիվ: Այն հայտնաբերել է գերմանացի պրոֆեսոր բարոն Կարլ ֆոն Դրեզը 1817 թ.: Սկզբնական շրջանում այն երկանիվ ինքնագլոր էր առանց ոտնակների, ուներ ղեկ ու փայտյա կմախք և ընդհանուր առմամբ նման էր հեծանիվի: Читать далее

Ինկվիզիտորի արյունոտ շախմատը

շախմատ

Մարդկային դաժանությունը սահմաններ չունի, մանավանդ, երբ խոսքը վերաբերվում է իշխանական լիազորություններով օժտվածներին: Դրա վառ օրինակը կարող է հանդիսանալ իսպանական ճիզվիտ Պեդրո դե Արբեուս դե Էպիլան: Հենց նրան է պատկանում մարդկանց ոչնչացնելու գաղափարը «կենդանի շախմատի» միջոցով: Читать далее

Առակ սիրո մասին

Շատ վաղուց Երկրի վրա գոյություն ուներ կղզի, որում ապրում էին բոլոր հոգևոր արժեքները…. Գեղեցիկ և իմաստուն առակ:

94411873

Շատ վաղուց, Երկրի վրա գոյություն ուներ կղզի, որում ապրում էին բոլոր հոգևոր արժեքները: Բայց մի անգամ նրանք նկատում են, որ կղզին սկսել է ջրի տակն անցնել: Բոլոր արժեքները նստում են իրենց նավակները և հեռանում: Կղզում մնում է միայն Սերը: Նա սպասում էր մինչև վերջ, բայց երբ արդեն սպասելու ոչինչ չէր մնում, նրա մոտ նույնպես ցանկություն է առաջանում հեռանալ:

Այդ ժամանակ, նա կանչում է Հարստությանը և խնդրում, տեղ տալ նավի վրա: Բայց Հարստությունը պատասխանում է.

— Իմ նավի վրա շատ թանկարժեք իրեր և ոսկի կա, քեզ համար այստեղ տեղ չկա:

Երբ կողքով անցնում էր Տխրության նավը, Սերը խնդրում է, որպեսզի վերջինս իրեն վերցնի իր նավի վրա: Սակայն Տխրությունը պատասխանում է.

— Կներես Սեր, բայց ես այնքան տխուր եմ, որ պետք է միշտ մնամ միայնակ:

Հանկարծ Սերը նկատում է Հպարտության նավը և խնդրում է նրա օգնությունը, բայց նա էլ բացատրում է, որ Սերը կխախտի իր նավի հարմոնիան:

Կողքով անցնում էր Ուրախությունը, բայց սա էլ այնքան տարված էր ուրախությամբ, որ նույնիսկ չի լսում Սիրո օգնության ճիչերը:

Այդ ժամանակ Սերը սկսեց հուսալքվել: Բայց քիչ անց, հանկարծ, ետևից ինչ-որ մեկը ասում է.

— Գնանք Սեր, ես կվերցնեմ քեզ ինձ հետ:

Սերը շուռ է գալիս և տեսնում ծերունու: Ծերունին հասցնում է Սիրուն մինչև անվտանգ ցամաք: Եվ երբ ծերունին արդեն հեռու էր, Սերը հասկանում է, որ մոռացել է հարցնել անունը:

Այդ ժամանակ նա դիմում է Գիտելիքին.

— Ասա՛ ինձ Գիտելիք, ո՞վ էր նա, որ փրկեց ինձ:

Գիտելքը պատասխանում է.

— Դա Ժամանակն էր:

-Ժամանա՞կը, – կրկին հարցրեց Սերը, – բայց ինչո՞ւ նա ինձ փրկեց:

Գիտելիքը նայեց Սիրուն, հետո նայեց դեպի հեռուներ ուր գնացել էր Ժամանակը և պատասխանեց.

— Որովհետև միայն Ժամանակը գիտի, թե որքան կարևոր է կյանքում Սերը:

Աղբյուրը՝ http://mediamag.am/parable-about-love/

 

Ատամնաբուժության պատմությունից

original67
Եթե վախենում եք այցելել ատամնաբույժի, ապա սարսափելի այս պատմությունները ձեզ համար են: Իմացեք, թե ինչ մղձավանջ են ապրել մարդիկ Միջնադարում ատամնաբույժին այցելելելիս: Հակոբ Պարոնյանի «Ատամնաբուժն Արևելյանը» մանկական պատմվածք կթվա ձեզ համար և դուք այլևս չեք վախենա ոչ ատամնաբուժյից, ոչ էլ նրա «ճիզվիտական գործիքներից»: Читать далее