Մասնագիտությունը՝ դահիճ

images

Ծագումնաբանությունը

«Դահիճ» բառը հետաքրքիր ծագում ունի: Այն հայերեն չէ, այլ փոխ է առնված պահլավերենից (միջին պարսկերեն): Հայ նշանավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանի
Արմատական բառարանում այն բացատրվում է որպես անգութ կամ բռնակալ: Հետաքրքիր է, որ և պահլավերեն, և ասարերեն «դահիճը» ունի նույն արտահայտչաձևը և հնչեղությունը: Читать далее

Հոկտեմբերյան հավաքին ներկայացված մանկավարժական ծրագրերի փորձագիտական եզրակացություն

Հոկտեմբերյան հավաքին ներկայացված մանկավարժական ծրագրերի փորձագիտական եզրակացություն

1. «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի քննարկման շուրջ փորձենք կատարել մի շարք դիտարկումներ: ՏՀՏ-ները արդի կրթական համակարգում ունեն շատ կարևոր նշանակություն: Սակայն ուսուցումը արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է ստեղծել ինքնուրույն ուսումնական նյութեր, որոնք պետք է ունենան վերլուծական բովանդակություն, իսկ ինտերնետից բերված նյութերը նման են սոսկ ինֆորմացիայի և սովորողի մոտ աստիճանաբար նվազում է ուսումնական նյութի ընկալման և յուրացման հնարավորությունը: Նոթբուքերի, նեթբուքերի օգտագործումը դասապրոցեսի ժամանակ շատ կարևոր է, սակայն այդ ժամանակ դասավանդողը պետք է կարողանա վերահսկել սովորողներին, քանի որ նրանք փորձում են շեղվել ուսուցման պրոցեսից և տեխնիկան օգտագործել այլ նպատակով: Մենք գտնում ենք, վերը նշված տեխնիկական միջոցները օգտագործելու համար պետք է հաշվի առնվեն սովորողների տարիքային առանձնահատկությունները, այսինքն` ուսուցումը կազմակերպել այնպես, որ ցածր դասարաններում սովորողները 15 – 20 րոպե զբաղվեն համակարգիչներով, իսկ բարձր դասարաններում` ավելի շատ: Հնարավորության դեպքում համակարգիչներում տեղադրել պատրաստի ուսուցողական-վերլուծական ծրագրեր և նվազեցնել դասդապրոցեսի կախվածությունը ինտերնետից: Լավ կլիներ տարեկան երկու անգամ ստուգել սովորողների տեսողությունը և լսել բժշկի խորհուրդները: Այս դեպքում ուսուցումը և ուսուցման կազմակերպումը կդառնան ավելի արդյունավետ:

2. Առավոտյան պարապմունքների վերաբերյալ փորձենք ձևակերպել մեր մի քանի նկատառումները: Այդ պարապմունքները մեր կարծիքով շատ կարևոր են, քանի որ իրենց մեջ պարունակում են կազմակերպչական և կարգապահական տարրեր: Սովորողների մեջ ձևավորվում է միասնական հավաքական թիմ լինելու վարքագիծ և նպաստում նրանց ինքնահաստատմանը: Այստեղ պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել պարապմունքների նախապատրաստմանը, որտեղ առաջնային պիտի լինի բովանդակությունը: Լավ կլինի, որ առավոտյան ամեն մի պարապմունք տարբերվի նախորդից ու հաջորդից: Օրինակ` լինեն պարապմունքներ նվիրված սպորտին, ֆիզ. պատրաստվածությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, կրթահամալիրում կատարվող աշխատանքներին և այլն:

3. Էլեկտրոնային մատյանները սովորողներին և նրանց ծնողներին տեղեկություն տալու լայն հնարավորություն են ստեղծում: Դասավանդողը գոնե շաբաթը մեկ պետք է սովորողին ներկայացնի նրա առաջադիմությունը տվյալ շաբաթում: Դա սովորողների մեջ կառաջացնի արդար և առողջ մրցակցություն և կբարելավվի նրանց վերաբերմունքը ուսման նկատմամբ: Լավ կլինի ստեղծել ծրագիր, որ հնարավորություն տա, որ միայն տվյալ առարկան դասավանդողը կարողանա մտնել իր առարկայի էջը:

Որտեղ փնտրել ահաբեկչության արմատները

скачанные файлы

Ովքե՞ր էին ասասինները: Ի՞նչ գիտենք այդ խորհրդավոր միջնադարյան աղանդի մասին: Նրանց պատմությունը, ինչպես նաև տեղեկությունները նրանց հանելուկային առաջնորդի մասին պատված են առասպելների, լեգենդների և զանազան հորինվածքների թանձր շերտով, այնպես որ հիմա դժվար է տարբերել իրականությունը հորինվածքից: Читать далее

Ռուս և հայ սպայության վարքի կանոնները

7wjOmT04LUg

Ռուսական բանակի սպայի վարքի կանոնները կազմվել են 1804 թվականին և ողջ XΙX դարը ռուսական բանակի հաղթանակների դարաշրջանն էր: XΙX դարում Ռուսաստանի մղած 11 պատերազմների մեծ մասն ավարտվել է այդ երկրի փայլուն հաղթանակով: Որքանով են այդ հաղթանակները պայմանավորված ռուս սպայի վարքի կանոնների հետ, դժվար է ասել, բայց անուրանալի է ռուս սպայության խիզախությունը, գահին նվիրվածությունն ու հայրենասիրությունն այդ պատերազմներում: Ռուս սպաների գերակշիռ մասը լավ կրթություն ու դաստիարակություն ստացած ազնվականների զավակներ էին, որոնց մեծ մասը 1812 թվականին նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ մղված Հայրենական պատերազմից հետո տարվեց եվրոպական լուսավորչական ու ազատագրական գաղափարներով և պայքար սկսեց Ռուսաստանում ճորտատիրական իրավունքի վերացման համար: Այդ գաղափարներով դաստիարակվեցին ու տոգորվեցին դեկաբրիստները, պետրաշևականները, նարոդնիկները և այլոք, ովքեր ի վերջո ոչ միայն հասան ճորտատիրության վերացման (1861 թ.), այլև ինքնակալության տապալմանը Ռուսաստանում (1917 թ.): Читать далее

«Ես և շրջակա աշխարհը» առարկայի ծրագրի մասին

Առարկայի դասավանդման գաղափարը, նպատակն ու խնդիրները ճիշտ ու գրագետ են լուսաբանված: Ստեղծված է առարկայի դասավանդման կուռ համակարգ և մեթոդոլոգիական հասկանալի մոտեցում: Մի քանի դիտողություններ, որոնք իմ կարծիքով առարկայի դասավանդման տրամաբանությունն ավելի ընբռնելի կդարձնեին.

  • Ծրագրից չի երևում ամեն մի դասարանում դասաժամերի քանակը: Ես 23 ժամ հաշվեցի, եթե դրան էլ գումարենք 10 – 11 ժամ ուսումնական ճամփորդությունների ու էքսկուրսիաների ժամերը կստացվի 34 ժամ, որը համապատասխան է շաբաթական 1 ժամով մի դասարանի ծանրաբեռնվածությանը, իսկ ի՞նչ են անցնելու 2, 3, 4 դասարաններում:
  • Քանի որ ծրագրին ծանոթ չէի, ուսումնասիրեցի ռուսական դպրոցների փորձը այդ առարկայից: Ասեմ, որ նրանք ամեն դասարանում տարեկան 36 ժամ ունեն,այսինքն 144 ժամ, մեր 34 – ի դիմաց: http://interneturok.ru/ru/school/okruj-mir/2-klass: Կայքից էլ երևում է, թե որքան են հագեցված նրանց դասագրքերը:
  • Ուսումնական ճամփորդություններ բաժինն, ըստ ինձ, մի քիչ բարդեցված է: Երեխաներին հանձնարարվում է կազմել ուսումնասիրվող տեղանքի քարտեզն այն դեպքում, երբ ամբողջ ծրագրում խոսք անգամ չկա քարտեզի մասին: Հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես է 1-ին կամ 2-րդ դասարանցին քարտեզ կազմում, երբ գաղափար չունի Աշխարհագրության մասին:

P.S. Ցածր դասարաններում աշխատելու փորձ չունեմ, դրա համար էլ իմ կարծիքը կարող է նաև սուբյեկտիվ լինել:

Ինչով էին տարբերվում ԽՍՀՄ երեխաները

скачанные файлы

 

Եթե դուք այն սերնդից եք, ում մանկությունն անցել է 1960, 70, 80 – ական թվականներին, ապա ետ նայելով մեր անցյալին, զարմանալ կարելի է,թե ինչպես ենք մենք հասել մեր օրերը: Մեր մանկության տարիներին մենք երթևեկում էինք մեքենաներով, որ ոչ գոտիներ ունեին, ոչ էլ՝ անվտանգության բարձիկներ: Մեր մահճակալները ներկված էին վառ գույնի ներկերով, որ կապարի երկօքսիդի մահաբեր պարունակություն ունեին: Մանուկ հասակից զանազան «առողջությունը պահպանող – վերականգնող» դեղահաբեր ու միջոցներ չէինք օգտագործում, մեր տան դռները շատ հաճախ չէինք փակում, իսկ պահարանների վրա, ընդհանրապես փական չկար: Читать далее

Մայիսը հաղթանակների ամիս է

                                    Ուսումնական նախագիծ

big_1349091856_6730327

Դասարաններ – X – XΙΙ դասարաններ

Նպատակը – Սովորողներին ծանոթացնել – հիշեցնել, որ մեր ժողովրդի բոլոր կարևոր հաղթանակները կատարվել են մայիս ամսին: Ավարայրից սկսած մինչև Շուշիի գրավումը:

Խնդիրները – Վերհիշել հայ ժողովրդի մայիսյան հաղթանակները: Կարևորել հատկապես Հայրենական մեծ պատերազմը, որի 70 – ամյակը լրանում է այս տարի: Նշել Սարդարապատի ճակատամարտի կարևորությունը մեր ժողովրդի համար:

Ակնկալվող արդյունքները —  Մայիսյան հերոսամարտերի պատմությունով ոգևորել սովորողներին, նպաստել նրանց ռազմա – հայրենասիրական դաստիարակությանը:

  • 451 թ. մայիսի 26 – ը: Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ անմահություն: Ճակատամարտ հանուն հավատի ու հայրենյաց: Վարդան Մամիկոնյանի հուշարձանը Երևանում:
  • Սարդարապատի, Բաշ – Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերը: Նրանց պատմական նշանակությունը: Այցելություն Սարդարապատի հուշահամալիր և Ազգագրական թանգարան:
  • Հայ ժողովրդի մասնակցությունը 1941 – 1945 թթ. Հայրենական մեծ պատերազմին: Մեր ժողովրդի ավանդը Մայիսի 9-ի հաղթանակի գործում: Հայրենական պատերազմի հայ զորավարներն ու հերոսները: Մայր Հայաստան հուշարձանը: Այցելություն Մոնումենտ, Հայրենական մեծ պատերազմի թանգարան:
  • Շուշիի ազատագումը 1992 թ. Մայիսի 9 – ին: Արցախյան պատերազմի հերոսները:

Ժամկետը – 2015 թ. մայիս

Կանանց տոնը

                                  Ուսումնական նախագիծ

1205057386

Դասարանները – X – XΙΙ դասարաններ

Նպատակը – Սովորողներին գաղափար տալ կանանց միջազգային տոնի ակունքներին, կանանց հասարակական, քաղաքական պայքարին ու կազմակերպությունների գործունեությանը: Կանանց իրավունքների պաշտպանությանը տարբեր երկրներում:

Խնդիրները – Սովորողներին ծանոթացնել կանանց տեղին ու դերին հայ իրականության մեջ: Նշանավոր հայ կանայք մեր պատմության մեջ: Մայրությանն ու կանանց նվիրված հուշարձաններին, փողոցներին, մշակութային օջախներին:

Ակնկալվող արդյունքները – Մայրության ու կանանց դերի կարևորության ընկալումը սովորողների կողմից: Աղջիկ սովորողների ակտիվացումն իրենց իրավունքների համար պայքարում:

  • Մարտի 8 – ի և ապրիլի 7 – ի խորհուրդ – խորհրդանիշները:
  • Կանանց իրավունքների մասին ՄԱԿ – ի որոշումները:
  • Կանանց իրավունքների մասին հոդվածները ՀՀ Սահմանադրությունում:
  • Իրենց իրավունքների համար և խտրականության դեմ պայքարող նշանավոր կանայք:
  • Ֆեմինիզմ հասկացությունը:
  • Հայ նշանավոր կանայք:

Ժամկետը – Մարտի 8 – ից ապրիլի 7

Երևակայական, թե իրական աշխարհ – ահա որն է խնդիրը

1384365260_810023249Ժամանակակից մեծ քաղաքներում կյանքի ընթացքն ահավոր արագ է: Տեղեկատվության ահռելի քանակություն է հորդում մարդկանց վրա. Եղանակի տեսություն, բիրժայի նորություններ, քաղաքական կյանք, հանցագործությունների բացահայտում, բնական ու տեխնածին աղետներ, աստղագուշակություն և այլն և այլն: Ժամանակակից քաղաքը  հսկա մրջնանոցի է նման, փոքր տարածքի վրա մարդկային մեծ կուտակումներով: Ժամանակակից մարդը տեղեկատվության մեծ հոսքի տակ ճզմվում է: Տեղեկատվությունն ահավոր քանակի է և իր մեծավ մասսամբ անորակ: Գովազդային բնույթի տեղեկատվությունը կանանց հիգենիայի միջոցների մասին, որ պարտադրվում է բոլորին, բացարձակապես անօգտակար է, հատկապես տղամարդկանց համար: Այսպիսի հազարավոր օրինակներ կարելի էբերել: Ճիշտ կլինի ասել, որ ժամանակակից աշխարհը պայքարի ասպարեզ է դարձել յուրաքանչյուր անհատի հասնող տեղեկատվական ալիքն ընդլայնելու համար: Այդ պայքարն օրեցօր ավելի կոշտ ու կատաղի է դառնում, քանի որ տեղակատվություն տրամադրողների քանակը նույպես մեծանում է: Կարելի է ասել, որ մարդիկ սնվում են ոչ միայն պարենով, այլև՝ տեղեկատվությամբ: Այսպիսին են մեր ժամանակը և տեղեկատվությամբ  խիստ հագեցված մեր աշխարհը:

«Լավ կյանք» հասկացությունը ժամանակակից մարդու մոտ դառնում է դժվար ընկալվող իմաստ, մեզ պարտադրվող գովազդային ստերեոտիպների պատճառով: Այդ ստերեոտիպերը երբեմն իրար բացառող ու հակասող են, ինչպես օրինակ գարեջուրը, ծխախոտը և սպորտով զբաղվելը, որ մեզ հրամցնում են միևնույն գովազդային հոլովակում: Արդյունքում՝ մարդու ուղեղը բարդ ընտրության առաջ է կանգնում տարբեր ու տարաբնույթ ստերեոտիպերի պատճառով:

Այժմ մեր հոդվածի հիմնական արտահայտության՝ վերտուալության մասին: Լատինական այս արտահայտությունը գործածության մեջ է մտել դեռ մինչհամակարգչային ժամանակները: Այն օգտագործում էին ֆիզիկոսները, որպես հոմանիշ երևակայականի կամ հնարավորի, որ իրականում գոյություն չունի, բայց ձևականորեն համարվում է իբրև գոյություն ունեցող: Ահա այս իմաստն էր դրված վիրտուալ տերմինի տակ, երբ այն օգտագործվում էր որպես «վիրտուալ տեղափոխություն» դասական մեխանիկայում և «վիրտուալ մասնիկներ» կվանտային տեսությունում: Իսկ, ահա, անգլերենում «վերտուալ» բառը հենց սկզբից ստացել է ավելի լայն իմաստ: Այն հասկացվել է որպես փաստացի, գործող, էական: Այս բառի ժամանակակից իմաստն ավելի ուշ է մտել գործածության մեջ:

Իսկ ի՞նչ է վիրտուալությունը և ո՞րն է նրա տեղն ու դերը ժամանակակից աշխարհում: Շատ գիտնականների՝ հատկապես փիլիսոփաների ու հոգեբանների կարծիքով վիրտուալությունը ժամանակակից մարդու ուղեղի պաշտպանական ռեակցիան է իրական աշխարհի տեղեկատվական ահռելի հոսքի դեմ: Ժամանակակից աշխարհը մեծ ու բարձր պահանջներ է ներկայացնում տեղեկատվական «սնունդը» մարսելու մարդու ուղեղի «թողունակությանը»: Տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացը անընդհատ խթանում է վիրտուալ կյանքի զարգացումը:

Իսկ ինչով է տարբերվում վիրտուալությունը  իրականությունից (լեզուս կոտրեց այս օտար բառն անընդհատ կրկնելուց: Եկեք պայմանականորեն այն կոչենք երևակայական): Իրականությունը դաժան աշխարհ է: Այնտեղ մշտապես դիտարկում ենք հուսախաբություն, հարաբերությունների փլուզում, երջանկությանը հասնելու երկար ու փշոտ ճանապարհ և ամեն լավի ու բարու արագ կորուստ՝ մեզնից անկախ պատճառներով: Արդյունքի հասնելու համար հարկավոր է երկար ու համառ աշխատանք, մինչդեռ այդ աշխատանքի պտուղները կարելի է կորցնել շատ հեշտ, արագ և անվերադարձ: Իրականությունը մեկն է բոլորի համար: Իրականությունում մենք ավազահատիկ ենք, ատոմ, մոլեկուլ, որ գործնականում ազդեցություն չունի իրականության վրա (չհաշված եզակի դեպքերը): Հիմա այս ամենը համեմատենք երևակայականի (վիրտուալ) հետ: Երևակայականում մենք Տիեզերքի կենտրոնում ենք և ամեն ինչ պտտվում է մեր շուրջը: Այստեղ մենք կարող ենք գտնել երևակայականի բազմաթիվ շերտեր ու մակարդակներ, որի կամ հերոսն ենք կամ կարևոր բաղադրիչը: Այստեղ մենք ենք ստեղծում մեր արտաքինը, շրջապատը և հարաբերությունները: Միաժամանակ կարող ենք լինել մի քանի երևակայական աշխարհում, հանդես գալ այն տեսքով, անունով, խառնվախքով ու ունակություններով, որ կարող է ստեղծել մեր երևակայությունը: Առանց էական կորուստների կարող ենք խզել հարաբերություններն ու նորն սկսել: Նյարդայնանալու ու դժգոհելու ոչ մի խնդիր չկա: Ուզում ես կրակել՝ կրակիր, սեր ես ուզում անել – նորից խնդիր չէ, որևէ հարցի քննարկում ես ցանկանում, խնդրեմ – քննարկիր թեկուզ ողջ աշխարհի հետ: Ժամ առ ժամ Համացանցում կրճատվում են անհնարին ու անհասանելի նյութերի թիվը: Ես, երբ նոր էի սկսել օգտվել Համացանցից, մի պանակի մեջ էի հավաքում հանրագիտարաններ, տեղեկատուներ, բառարաններ: Որոշ ժամանակ անց հասկացա դրա անիմաստությունը: Այդ ամենը, երբ ուզես, կարող ես գտնել ստեղնաշարին երկու հպումով: Մարդն իրականություից, ուր իր հոգսերն ու խնդիրներն են, գալիս է երևակայական աշխարհ, որտեղ անկախ իր տարիքից, սեռից, կրթական ու հոգևոր տվյալներից՝ Առաջինն է ու Տերը:

Որն է արտաքին աշխարհը: Դա այն է, ինչ մենք տեսնում ենք, զգում, շոշափում: Ժամանակակից էլեկտրոնային սարքերը կարող են ազդել մեր բոլոր զգայական օրգանների վրա և իրականի զգացողության պատրանք  առաջացնել: Մարդու ու մեքենայի համակեցությունն ավելի սերտ է դառնում էլեկտրոնիկայի առաջընթացի շնորհիվ:

Որպեսզի կարծիք չստեղծվի, թե մերկապարանոց հայտարարություններ ենք անում, քննարկենք երկու բնագավառ, ուր երևակայականն առավել առաջընթաց է ապրել. խաղերը և սերը (սեքս):

Համակարգչային խաղերը XXΙ դարի ժանտախտն են: Ահագին ժամանակ ծախսելով խաղերի վրա, մարդը գործնական ոչ մի օգուտ չի ստանում դրանցից, բացի հոգևոր բավարարվածությունից: Այնուամենայնիվ խաղերն էլ ունեն իրենց դերը: Նրանք դրական հույզերի կարևոր աղբյուր են, մի բան, որ այնքան չի հերիքում ժամանակակից աշխարհում: Հրեշների դեմ պայքարի, ահաբեկչական սպառնալիքներից մարդկության փրկության  ֆոնի վրա խաղացողի իրական կյանքի խնդիրները մղվում են երկրորդ պլան: Այս տեսակետից համակարգչային խաղերը նման են թմրանյութի ու ալկոհոլի, սրանք էլ միջոց են դաժան իրականությունից պաշտպանվելու համար: Խաղային երևակայական աշխարհը կլանում է ժամանակակից երիտասարդությանը և հրաժարվելը խաղերից նրանց համար դառնում է ավելի դժվար: Որոշ երկրներում արդեն կենտրոններ են ստեղծվում, որոնց խնդիրն է խաղամոլներին հետ վերադարձնել իրական կյանք:

Քննարկենք մյուս բնագավառը: Մարդու ձգտումը հաղորդակցվելու, շփվելու և սիրելու: Ձգտում դեպի հակառակ սեռը: Երևակայականը այստեղ նույնպես շատ առաջ է գնացել: Նայեք այսօրվա Համացանցը: Միլիոնավոր կայքեր կան ծանոթությունների, ընդհանուր հետաքրքրությունների, նախապատվությունների ու նախասիրությունների, բլոգներ ամեն ճաշակի ու ձևի: Այս ամենը մի ահռելի ընդհանրություն են կազմում: Այստեղ այնքան հեշտ է լինել այնպիսին, ինչպիսին նախընտրում ես ներկայանալ, որտեղ խոսում են ուզածդ թեմայով, ծանոթանում են, զրուցում են և նույնիսկ … սեքսով են զբաղվում: Այո, այո, որքան էլ տարօրինակ թվա, սեքս հասկացությունը փոխել է իր բնորոշումը և այլևս ֆիզիկական շփման անհրաժեշտություն չկա մասնակիցների միջև: Վիդեոխցիկ և միկրոֆոն գնելը հիմա խնդիր չէ մեծ քաղաքներում և ոչ էլ արագ ինտերնետին միանալը: Համացանցում սիրով զբաղվելու համար դրանք լրիվ բավարար են: Մարդիկ կան, որ տարբեր պատճառներով խուսափում են կանանց հետ շփվելուց: Նման կայքերն օգնում են շատերին շփման փորձ ձեռք բերել, ավելի համարձակ լինել, ավելին իմանալ հակառակ սեռի հոգեբանությունից, ինչպես նաև իրականություն դարձնել թաքուն ցանկությունները, որի մասին երազել է ողջ կյանքում: Անկասկած նմանատիպ կայքերի սոցիալական պատվեր կա և կլինի: Դժվար է դա նորմալ համարել, սակայն ժամանակակից աշխարհում նորմալության չափանիշները շատ արագ են փոփոխվում:

Անկասկած է նաև այն, որ երևակայական աշխարհն ավելի շատ բացասական, քան դրական կողմեր ունի: Նկատելի է, որ բնությունն անտեղյակ է եղել մարդու այսօրվա արարքների մասին, դրա համար էլ անցումն իրականից երևակայականին ազդում է համայն մարդկության ֆիզիկական ու հոգևոր առողջության վրա: Այս իրադրությունում երկու ճանապարհ, ես կասեի՝ ընտրություն կա. կամ մարդկությունը պիտի անցնի երևակայական հարթություն, պայքարելով իր բնույթի դեմ, կամ էլ պիտի ոչնչացնի ողջ համակարգչային և էլեկտրոնային տեխնիկան ու ապրի բնության հետ ներդաշնակ: Ես գտնում եմ, որ մարդկությունը հետ չի կանգնի իր ընտրած ուղուց, քանի որ այն առաջընթաց է ապահովում:

Ապագան ցույց կտա, թե ինչպես կվարվի մարդկությունը:

Օգտագործված գրականություն

Елена Новаковская, Выбор за Вами: реальная или виртуальная жизнь? М. 2014

Александр Александров, Спирали аппаратной виртуализации. Открытые системы

Сергей Чекмасов, Рискованная виртуализация,  Журнал. «Директор информационной службы», № 03, 2014

https://technet.microsoft.com/ru-ru/gg715011

http://www.forbes.ru/tekhnologii/idei-i-izobreteniya/243466-vtoroe-ya-kak-virtualnaya-zhizn-oderzhit-verkh-nad-realnoi-li

http://www.lovehate.ru/opinions/15840

Читать далее