Չարենցը որպես Առաջին Աշխարհամարտի վկա (Նախագիծ)

images

Դասարանները.  XI – XII դասարաններ

Նպատակը. Սովորողներին ծանոթացնել Առաջին Աշխարհամարտի վերաբերյալ մեծ բանաստեղծի ստեղծագործություններին: Գտնել այն պատմական իրադարձությունները, դեպքերը, տեղանքն ու դեմքերը, որ արտացոլված են ներքոհիշյալ պոեմներում:

Խնդիրը. Սովորողներին սովորեցնել գրական ստեղծագործություններից դուրս կորզել պատմական, փաստագրական իրադարձություններն ու տվյալները:Զարգացնել գեղարվեստական երկը պատմության ու վավերագրության տեսանկյունի վերլուծելու հմտություն:

Ակնկալվող արդյունքներ.  Սովորողների ստեղծագործունեության ակտիվացում, նախագծային կրթության նկատմամբ հետաքրքրության աճ, ինքնուրույն մտածելու և գործելու կարողության ու հմտության զարգացում:

  1. Եղիշե Չարենցի մասնակցությունը Առաջին Աշխարհամարտին
  2. Նրա վկայությունները Առաջին Աշխարամարտի մասին (կենսագրությունից, նամակներից, հոդվածներից)
  3. Չարենցի «Դանթեական առասպել», «Մահվան տեսիլ», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի», «Խմբապետ Շավարշ», «Ամբոխները խելագարված»
  4. Ուսումնական ճամփորդություն Չարենցյան վայրերով՝ Չարենցի տուն – թանգարան, Չարենցի հուշարձան, Չարենցի կամար
  5. Ամփոփում՝ համատեղ բաց դասպատմությունից և գրականությունից, թեման՝ Եղիշե Չարենցը որպես Առաջին աշխարհամարտի վկա

 

Ժամկետը. փետրվար — մայիս

 

 

 

 

Առաջին Աշխարհամարտը և հայերը: Հայկական եղեռնը որպես Առաջին աշխարհամարտի հետևանք և արդյունք

               Նախագիծ  Հայոց պատմությունից

2011-16-728

(Առաջին Աշխարհամարտի և Հայոց Մեծ եղեռնի 100 – ամյակի կապակցությամբ)

Դասարանները. XI – XII դասարաններ

Նպատակը. Սովորողներին ծանոթացնել Առաջին Աշխարհամարտի պատճառներին, բնույթին և հայերի մասնակցությանը, ինչպես նաև Հայոց եղեռնի և ընդհանրապես ցեղասպանության խնդրին:

Խնդիրը. Ուսուցանել ուսումնական նյութը Համաշխարհային պատմության համատեքստում

Ակնկալվող արդյունքները. Սովորողների ստեղծագործունեության ակտիվացում, նախագծային կրթության նկատմամբ հետաքրքրության աճ, ինքնուրույն մտածելու և գործելու կարողության ու հմտության զարգացում:

  1. Առաջին Աշխարհամարտի պատճառները, առիթը և սկիզբը
  2. Ռազմական գործողությունները: Կովկասյան ճակատը
  3. Արևմտահայերի և արևելահայերի մասնակցությունը պատերազմին
  4. Հայ կամավորական ջոկատները: Անդրանիկ Օզանյան
  5. Հայերի ցեղասպանությունը: Ինքնապաշտպանական մարտերը
  6. Գալիպոլիի ճակատամարտը https://www.youtube.com/watch?v=Imp-axwmmB4
  7. ՄԱԿ-ի բնորոշումը և որոշումները ցեղասպանության մասին

Ցեղասպանության ճանաչման գործընթացը:

  1. Քայլարշավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և այցելություն Ցեղասպանության թանգարան

    Ժամկետը. նոյեմբեր 2014 – ապրիլ 2015