«Խելքից պատուհաս» գրողներ, որ աշխարհին բարձր գաղափարներ են տվել

Պատվեր էր իջել առանձնացնել մեկ տասնյակ խելացնոր գրողների կենսագրությունից նրանց հիվանդության համառոտ պատմությունը: Ես ուսումնասիրեցի մի քանի տասնյակ գրողների կենսագրություն և ապշեցի. 70 – ից ավելի տոկոսը նրանցից այս կամ այն չափով տառապել են հոգեկան զանազան խանգարումներով: Ստիպված ընտրեցի նրանց, ովքեր թեկուզ և խելառ, բայց հետաքրքիր, բարձր ու նոր գաղափարներ են տվել մարդկությանը: Նրանք բոլորը հոգեկան խանգարումներ են ունեցել և բուժվել են հոգեբուժարաններում: Դրա համար էլ նրանց ներկայացնում ենք որպես հիվանդներ և տեղեկանք ներկայացնում նրանց հիվանդության պատմությունից:Հիվանդ 1 Էդգար Ալան Պո (1809 — 1849), ամերիկյան գրող, բանաստեղծ:

по

 Ախտորոշումը. Հոգեկան խանգարում, ճշգրիտ ախտորոշում հաստատված չէ:эԱխտանիշները. Վախ մթությունից, հիշողության մասնակի կորուստ, հետապնդման ահ, անհամապատասխան վարք, հալյուցենացիաներ:

Հիվանդության պատմություն: 1830 – ական թվականների վերջից Էդգար Պոն տառապում էր հաճախակի կրկնվող ընկճվածությունից: Բացի այդ նա չարաշահում էր ոգելից խմիչքներ, որ վատ էր անդրադառնում նրա հոգեկանի վրա: Գրողն դառնում էր անկառավարելի: Ոգելից խմիչքին շուտով ավելացավ օփիումը: Պոյի հոգեկանի վրա կործանարար ազդեցություն ունեցավ նրա դեռտի կնոջ ծանր հիվանդությունը: Իր զարմուհի Վերգինեի հետ ամուսնացել էր, երբ վերջինս 13 տարեկան էր: Յոթ տարի անց նա հիվանդացավ թոքախտով, իսկ հինգ տարի հետո մահացավ: Կնոջ մահից հետո, երբ Պոին երկու տարվա կյանք էր մնում՝ ամուսնանալու երկու անհաջող փորձ արեց: Առաջին դեպքում նրա սիրած կինը հրաժարվեց, վախենալով նրա հոգեկան անհավասարակշռությունից, իսկ երկրորդ անգամ՝ հարսանիքը չկայացավ փեսացուի բացակայության պատճառով: Նա նորից հարբել էր և կորցրել բանականությունը: Նրան գտան հինգ օր անց բալթիմորյան պանդոկի լողարանում: Էլի հինգ օր անց, նա տառապելով ահավոր հալյուցենացիաներից, մահացավ հիվանդանոցում: Կատարվեց այն, ինչից ամբողջ կյանքում վախենում էր Պոն՝ մեռնել միայնության մեջ: Պոն մեռավ 1849 թվականի հոկտեմբերի 7 – ին: Պատմում են, որ մեռնելուց առաջ նա բարձր ձայնով իր մոտ էր կանչում Հյուսիսային բևեռի հետազոտող Ջերոմի Ռոյնոլդսին:

Էդգար Պոի աշխարհին տված գաղափարները: Նա աշխարհին տվեց երկու հանրահայտ գրական ժանր: Առաջինը՝ սարսափի ժանրը վեպի կամ պատմվածքի տեսքով: Այս գործում Պոի վրա մեծ ազդեցություն է թողել Գոֆմանի մռայլ ռոմանտիզմը, որը Պոն խտացնելով հասցրեց իսկական սարսափի:(«Էշերների տան կործանումը»): Երկրորդը՝ դեդեկտիվի ժանրը: («Մորգ փողոցի սպանությունը»), («Մարի Ռոժեի գաղտնիքը»): Հենց Էդգար Պոի հերոս Օգյուստ Դյուպենը դարձավ դեդուկտիվ մեթոդի ջատագով Շերլոք Հոլմսի նախատիպը:

Հիվանդ 2 Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե (1844 — 1900), գերմանական փիլիսոփա:

image003
Ախտորոշում: Միջուկային շիզոֆրենիա, (ավելի շատ հայտնի է որպես մոլագարություն):
Ախտանիշները: Գերարժեքության բարդույթ (գրություններ էր ուղարկում տարբեր մարդկանց ու կազմակերպություննեի հետևյալ բովանդակությամբ. «երկու ամսից ես կդառնամ աշխարհի համար առաջին մարդը»): Պահանջում էր իր սենյակի պատերից հանել նկարները, իբր իր տունը տաճար էր: Երբեմն մթագնում էր գիտակցությունը (գրկախառնվում էր ձիերի հետ, խանգարելով փողոցային երթևեկությանը): Ունենում էր ուժեղ գլխացավեր և անհամապատասխան վարք: Նիցշեի բժշկական քարտում գրված է, որ նա խմում էր իր մեզը սապոգից, անհոդաբաշխ գոռում, հիվանդանոցի պահակին մեծարում որպես կանցլեր Բիսմարկի, բարիկադավորվում սենյակում, քնում էր հատակին, թռչկոտում այծի նման, ծամածռություններ անում:
Հիվանդության պատմություն: Նիցշեն տարել էր մի քանի էպիլեպտիկ նոպաներ, իր  կյանքի վերջին 20 տարիներին տառապում էր հոգեկան խանգարումներով (Հետաքրքիր է, որ հենց այդ տարիներին նա ստեղծեց իր ամենանշանակալից գործերը, օրինակ՝ «Այսպես խոսեց Զրադաշտը»): Վերջին 20 – ից 11 տարին Նիցշեն անցկացրեց հոգեբուժական կլինիկաներում, տանը նրան հոգ էր տանում մայրը: Կյանքի վերջում նա թուլամիտ ու թուլակամ էր դարձել:  
Նիցշեի աշխարհին տված գաղափարները:  Գերմարդու գաղափարը (որքան էլ զարմանալի է, հենց այդ խելառ պարոնն է նույնականացվում ազատության, վերբարոյականության, կատարելության, չարի ու բարու հասկացության հետ):
Նոր բարոյականության գաղափարը (տերերի բարոյականություն, ստրուկների բարոյականության փոխարեն): Ըստ Նիցշեի առողջ բարոյականությունը պիտի փառաբանի և զորացնի մարդու բնական ձգտումը դեպի իշխանություն: Մնացած այլ բարոյական սկզբունքները ըստ նրա ախտավոր էին ու կործանարար: Հանգեց ֆաշիզմի գաղափարախոսությանը. հիվանդներն ու թույլերը պիտի ոչնչանան, իսկ ուժեղները՝ հաղթեն («Հրիր ընկնողին»):

 Հիվանդ Էռնեստ Միլլեր Հեմինգուեյ (1899 — 1961), ամերիկյան գրող:

ernest_hemingway4-1

Ախտորոշումը: Սուր ընկճախտ, մտավոր խանգարումներ:
Ախտանիշները: Ինքնասպանության հակում, հետապնդման բարդույթ, ներվային խանգարումներ:
Հիվանդության պատմություն:1960 թ. Հեմինգուեյը Կուբայից ԱՄՆ վերադարձավ: Նրան տանջում էին հաճախակի կրկնվող ընկճվածությունը, վախի ու անվստահության զգացումները: Նա չէր կարողանում գրել և համաձայնեց բուժվել հոգեբուժական հիվանդանոցում: Հեմենգուեյը էլեկտրաշոկի քսան սեանս ընդունեց: Ահա ինչ է գրել նա դրա մասին. «Բժիշկները, որ ինձ էլեկտրաշոկի էին ենթարկում, գրողին հասկանալու ունակություն չունեին: Ինչ միտք ուներ քայքայել իմ ուղեղը և ջնջել հիշողությունս: Այն իմ միակ հարստությունն է, առանց որի, անհնար է իմ կյանքը: Դա փայլուն բուժում էր, միայն թե դրանից հետո նրանք կորցրին հիվանդին»: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Հեմենգուեյը նորից համոզվեց, որ էլի գրել չի կարողանում և ինքնասպանության առաջին փորձը կատարեց, սակայն մերձավորները կարողացան խանգարել նրան: Կնոջ խնդրանքով նա կրկնեց բուժման կուրս ընդունեց, բայց չհրաժարվեց կյանքին վերջ տալու մտադրությունից: Տուն վերադառնալով նա կյանքն ավարտեց գլխին կրակելով իր սիրած երկփողանի հրացանից:
Հեմենգուեյի տված գաղափարներն աշխարհին: «Կորուսյալ սերնդի գաղափարը» որ զարգացրեց Հեմինգուեյը Ռեմարկի հետ միասին: Նրանք նկատի ունեին կոնկրետ իրենց սերնդին, որ զոհաբերվեց Համաշխարհային պատերազմին: Սայն այս արտահայտությունն այնքան գայթակղիչ էր, որ հաջորդ մնացած սերունդներն էլ իրենց համարեցին կորուսյալ: Հաջորդը նոր գրական հնարքն էր «Այսբերգի մեթոդը», երբ սեխմված, ժլատ տեքստը ենթադրում է առատ, ընդարձակ, հոգեցունց ենթատեքստ: Հեմենգուեյի հերոսը խիստ, ուժեղ ու քչախոս անձնավորություն է, որ հասկանում է, որ պայքարն անիմաստ է, սակայն պայքարում է մինչև վերջ: Այս տեսակետից նրա ամենավառ հերոսը ձկնորս Սանտյագոն է («Ծերումին և ծովը»): Նրա բերանով մեծ գրողն ասում է. «Մարդը նրա համար չէ ստեղծված, որ պարտություն կրի: Մարդուն կարելի է ոչնչացնել, բայց չի կարելի հաղթել»: Ինքը Հեմենգուեյը որսորդ էր, զինվոր,սպորտսմեն, ձկնորս, ճանապարհորդ, նոբելյան դափնեկիր, նրա մարմինը պատված էր անհամար սպիներով: Նա շատերին հիասթափեցրեց չնմանվելով իր հերոսներին, չպայքարելով մինչև վերջ: Բայց իր սկզբունքներին նա չդավաճանեց: «Տղամարդն իրավունք չունի մեռնելու անկողնում, — ասում էր Հեմինգուեյը, —  նա պիտի մեռնի կամ մարտում, կամ էլ կրակի իր ճակատին:

Հիվանդ №4.
Ֆրանց Կաֆկա
(1883 — 1924), չեխ գրող:

kafka
Ախտորոշում: Արտահայտված նևրոզ սուր բնույթի, ոչ հաճախակի կրկնվող ընկճախտ:

Ախտանիշները. Անտարբերություն, քնի խանգարում, նոպաներով ավարտվող գրգռվածություն, անընդհատ աճող վախի զգացողություն, հոգեսոմատիկ դժվարություններ ինտիմ կյանքում:

Հիվանդության պատմություն: Կաֆկայի հոգեկան հիվանդության պատմության արմատները կապված են հոր հետ ունեցած ընդհարումների և անհաջող սիրային պատմությունների հետ: Գրողի նրա զբաղմունքը դուր չէր գալիս մերձավորներին և նա գաղտնի էր զբաղվում գրելով: «Երկակի կյանքով ապրելն ինձ համար մղձավանջ էր և ելքը խելագարության մեջ էի տեսնում», — գրում էր նա իր օրագրում: Երբ հայրը ստիպեց, որ Ֆրանցը ծառայությունից հետո աշխատի նաև կրպակում, այլ ոչ թե զբաղվի դատարկաբանությամբ, վերջինս որոշեց ինքնքսպանությամբ վերջ տալ կյանքին: Նա հրաժեշտի նամակ գրեց իր ընկեր Մաքս Բրոդին: Վերջինս անմիջականորեն խառնվում է ընկերոջ և ծնողների հարաբերություններին և կանխում ինքնքսպանությունը: Կաֆկան ընկնում է ծանր հոգեկան վիճակի մեջ: Նա տառապում է անքնությունից, իրեն հետապնդող տեսիլքներից և ընկճվածությունից: Մահացավ 41 տարեկան հասակում, թոքախտից: Նրա հոգեվարքը երեք ամիս տևեց՝ քայքայելով ոչ միայն օրգանիզմը, այլև բանականությունը:
Կաֆկայի տված գաղափարներն աշխարհին:Կաֆկան հայտնի չէր կենդանության օրոք և քիչ էր տպագրվում: Հանրաճանաչության հասավ մահից հետո, շնորհիվ գրականության մեջ ստեղծած նոր ուղղության: Կաֆկայի մղձավանջի, հուսահատության ու անելանելիության աշխարհը անձնական դրամայից վերածվեց նոր էսթետիկական ուղղության գրականության մեջ՝ յուրահատուկ XX դարի համար: Այդ շրջանի գրական հերոսը Աստծուն կորցրած անհատն է, որ քարշ է տալիս իր թյուր գոյությունը:
Հիվանդ №5.
Ջոնաթան Սվիֆտ
(1667 — 1745 ), իռլանդացի գրող:

swift
Ախտորոշում: Պիկի կամ Այցգեյմերի հիվանդություն: Այս հարցում մասնագետները մինչև հիմա վիճում են:
Ախտանիշները: Գլխապտույտ,տարածության մեջ կողմնորոշվելու անկարողություն, հիշողության կորուստ, մարդկանց և շրջապատող իրերը ճանաչելու,  խոսքն ու միտքը ընկալելու անկարողություն:

Հիվանդության պատմություն: Ախտանիշների աճ ու բարդացում ընդհուպ մինչև թուլամտություն կյանքի վերջում:
Սվիֆտի տված գաղափարներն աշխարհին: Նա գրականությանը տվեց քաղաքական երգիծանքի նոր ձև: «Գուլիվերի ճանապարհորդությունն», անշուշտ, լուսավորյալ մտավորականի առաջին հեգնական հայացքը չէր ժամանակի իրականության վրա: Այստեղ նորությունը ոչ թե հայացքում էր, այլ հայացքի արտահայտման տեխնիկայում: Երբ այլ երգիծաբաններ կյանքին նայում էին խոշորացույցով կամ հեռադիտակով, Ջոնաթան Սվիֆտը, որ Սուրբ Պատրիկի տաճարի դեկանն էր, աշխարհին նայում էր իր իսկ ստեղծած ծուռ հայելիով: Այդ մեթոդից հետագայում օգտվեցին Ն. Գոգոլն ու Սալտիկով – Շչեդրինը:

Հիվանդ №6

Ժան – Ժակ Ռուսո (1712-1778), ֆրանսիական գրող, փիլիսոփա:

russo
Ախտորոշում: Պարանոյա:
Ախտանիշներ:  Հետապնդման բարդույթ:
Հիվանդության պատմություն: 1760 – ական թվականների սկզբին լույս տեսավ Ռուսոյի «Էմիլ կամ դաստիարակության մասին» աշխատությունը, որը եկեղեցու և իշխանությունների հետ ընդհարման պատճառ դարձավ: Գրողի բնածին կասկածամտությունը հասավ հիվանդագին չափերի: Նրան թվում էր, թե իր բոլոր ծանոթներն ու բարեկամներն ամենուրեք իր դեմ դավադրություն են հյուսում կամ էլ կասկածում են ինչ որ բանում: Ռուսոն սկսեց թափառականի կյանք վարել՝ վախենալով երկար մնալ որևէ վայրում: Այսպես՝ մի անգամ նրան թվաց, թե իրեն կասկածում են սպասավորի թունավորման մեջ այն դղյակում, որտեղ նա հյուրընկալում էր և պահանջեց հերձել դիակը:

Աշխարհին տված գաղափարներ Ժան – Ժակ Ռուսոյից:  Նա աշխարհին տվեց մանկավարժական մեծ բարեփոխումներ: Երեխաների դաստիարակության ժամանակակից շատ ու շատ դասընթացներ կազմված են «Էմիլ կամ դաստիարակություն» աշխատության հիման վրա: Այստեղ Ռուսոն դաստարակության նախկին ճնշմիչ մեթոդին հակադրում է երեխաների խրախուսման և քնքշանքի մեթոդը: Նա գտնում էր, որ երեխաներին հարկավոր է ազատել չոր փաստերը մեխանիկորեն սերտելուց և նյութը բացատրել կենդանի օրինակներով և միայն այն ժամանակ, երբ երեխան հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստ կլինի դրան: Մանկավարժության խնդիրը Ռուսոն համարում էր անձի մեջ բնության կողմից տրված տաղանդների զարգացումը, այլ ոչ թե խառնվածքի արհեստական ձևավորումը: Նա տվեց գրական նոր հերոս և գրականության նոր ուղղություն: Ռուսոյի երևակայությամբ ծնված կերպարը՝ «հոգեզմայլ վայրենին» առաջնորդվում է ոչ թե բանականությամբ, այլ զգացմունքով: Նոր հերոսը սենտիմենտալ է ու ռոմանտիկ: Ռուսոն տվել է իրավական ժողովրդավարական պետության գաղափարը, որը բխում է նրա «Հասարակական պայմանագրի մասին» աշխատությունից: Ռուսոյի աշխատություններում արծարծված հեղափոխությունների գաղափարը ոգեշնչել է ֆրանսիական Մեծ հեղափոխության ջատագովներին, չնայած Ռուսոն,որքան էլ զարմանալի է, երբեք էլ արմատական փոփոխությունների կողմնակից չի եղել:
Հիվանդ  №7
Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլ
(1809-1852), ռուս գրող:

gogol
Ախտորոշում: Շիզոֆրենիա, պարբերական փսիխոզ:
Ախտանիշները: Տեսողական և լսողական հալուցենացիաներ, պարբերական անտարբերություն և արգելակումներ, ընդհուպ մինչև լրիվ անշարժություն և արտաքին ազդակներին արձագանքելու անկարողություն , որոնց հաջորդում էին գրգռվածությունն ու մելամաղձոտությունը: Գոգոլը համոզված էր, որ իր մարմնում որոշ օրգաններ տեղաշարժված են: Օրինակ՝ ստամոքսը շրջված է գլխիվայր: Նա տառապում էր նաև կլաուստրոֆոբիայով (վախ փակ տարածությունից):  Հիվանդության պատմություն: Շիզոֆրենիան այս կամ այն կերպ ուղեկցել է Գոգոլին ողջ կյանքի ընթացքում, սակայն կյանքի վերջին տարում հիվանդությունը զգալիորեն սրվեց: 1852 թվականի հունվարի 26 – ին տիֆից մահացավ  նրա մոտ ընկերոջ քույրը Եկատերինա Միխայլովնա Խոմյակովան և այդ մահը գրողին բերեց մելամաղձության խիստ նոպա:Նա անընդհատ աղոթում էր, ոչինչ չէր ուտում և բողոքում էր թուլությունից, պնդելով, թե մահացու հիվանդ է: Բժիշկները նրա մոտ ոչինչ չհայտնաբերեցին, բացի աղե – ստամոքսային թեթև խանգարումից: Փետրվարի 11 – ից – 12 – ի գիշերը նա այրեց իր ձեռագրերը (հաջորդ առավոտյան նա հայտարարեց, թե չար ուժերն են դրդել այդ քայլին): Դրանից հետո Գոգոլի առողջական վիճակն անընդհատ վատացավ:Բուժումն էլ հեռու էր մասնագիտական լինելուց: Նրա քթի մեջ տզրուկներ էին մտցնում, փաթաթում էին սառը սավանների մեջ, գլուն ընկղմում սառցաջրի մեջ և այլն: Այս բուժումները , պարզ է, արդյունք չտվին:1852 թվականի փետրվարի 21 – ին մեծ գրողը մահացավ: Մահվան իսկական պատճառներն այդպես էլ չպարզվեցին: Ամենահավանականն այն է, որ Գոգոլն ինքը իրեն հասցրեց այդ վիճակին: Նա չէր ուզում ապրել: Բացառված չէ, որ եթե ժամանակին ստանար հոգեբուժական օգնություն, դեռ երկար ապրեր:
Աշխարհին տված գաղափարներ: Առանձնահատուկ սեր ուներ փոքր մարդու՝ քաղքենու նկատմամբ, որը նա արտահայտում էր զզվանքի ու խղճահարության հետ միաժամանակ: Ռուսական կերպարների մի ամբողջ փնջի հայտաբերում: Գոգոլը մշակեց մի շարք դերային մոդելներ (հատկապես «Մեռած հոգիների» կերպարները), որոնք գործածական են նաև հիմա:
Հիվանդ №8.
Գի դե Մոպասան
(1850-1893), ֆրանսիական գրող:

мопасан
Ախտորոշում: Ուղեղի սրացված խանգարում:
Ախտանիշներ: Ընկճախտ, ինքնասպանության հակում, կատաղության նոպաներ, զառանցանք, հալյուցենացիաներ:
Հիվանդության պատմություն: Գի դե Մոպասանը ողջ կյանքում տառապել է ընկճախտով: Նա շատ էր վախենում խելագարվելուց: 1884 թվականից սկսած գրողի մոտ սկսվեցին ներվային նոպաներն ու հալյուցենացիաները: Հոգկան գրգռված վիճակում նա երկու անգամ փորձեց ինքնասպան լինել: Մի անգամ իր վրա կրակեց ատրճանակից, մյուս անգամ՝ փորձեց կյանքին վերջ տալ թուղթ կտրելու դանակով: Երկու դեպքն էլ անհաջող ավարտ ունեցան: 1891 թվականին նրան տեղավորեցին նշանավոր դոկտոր Բլանշի հոգեբուժական կլինիկայում: Այստեղ էլ կիսագիտակից վիճակում ապրեց մինչև կյանքի վերջը:
Աշխարհին տված գաղափարները: Ֆիզիոլոգիզմի և նատուրալիզմի (այդ թվում նաև էռոտիկայի) գործածությունը գրականությունում:

Հիվանդ  №9.
Վերջինիա Վուլֆ (1882-1941), անգլիական կին գրող:

вулф
Ախտորոշում: Ընկճվածություն, հալյուցենացիա, մղձավանջներ:
Ախտանիշներ: Խոր ընկճվածության պահերին Վերջինիան բողոքում էր, որ լսում է թռչունների ծլվլոցը Հին Հունաստանի ձիթենիների այգիներում: Հաճախակի և երկար ժամանակով չէր կարողանում աշխատել անքնության և մղձավանջների պատճառով: Մանկությունից ինքնասպանության հակումով էր տառապում:
Հիվանդության պատմություն: 13 տարեկանում Վերջինիայի նկատմամբ բռնաբարության փորձ են արել նրանց տանը հյուրընկալած զարմիկները: Դա իր կնիքն է թողել գրողի ողջ կյանքի վրա: Ամբողջ կյանքում ֆիզիկական հակակրանք ապրեց տղամարդկանց նկատմամբ: Շուտով թոքախտից մահացավ նրա մայրը: Դյուրազգաց, նյարդային դեռահասը փորձեց վերջ տալ կյանքին: Նրան փրկեցին, բայց խոր երկարատև ընկճվածությունը ուղեկցեց նրան ողջ կյանքում: Հոգեկան խանգարման նոր, ուժեղ նոպա ապրեց Վերջինիան 1904 թվականին հոր մահից հետո: Վերջինիա Վուլֆի զգացմունքային, անթաքույց նամակագրությունից ու ստեղծագործություններըից ենթադրվում է, որ նա ուներ ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում, բայց դա ամենևին էլ այդպես չէր: Դեռ մանկական տարիքում ապրած ողբերգությունը և այն սարսափը, որ ուներ տղամարդկանց հանդեպ, նրան ուղղում էին դեպի կանայք: Այո, նա սիրահարվում էր կանանց վրա, սականյ ֆիզիկական մերձեցման բոլոր ձևերի նկատմամբ նա զզվանք էր տածում: Տանել չէր կարողանում գրկախառնությունը, թույլ չէր տալիս ձեռքսեղմումներ: 29 տարի ամուսնացած լինելով Լեոնարդ Վուլֆի հետ (ի դեպ այդ ամուսնությունը համարվում էր օրինակելի ամուսինների միմյանց աջակցելու ու նվիրվածության տեսակետից), Վերջինիան, որոշ տեղեկությունների համաձայն, այդպես էլ չկարողացավ կատարել ամուսնական պարտականությունները: 1941 թվականի տարեսկզբի Լոնդոնի գիշերային ռմբակոծություններից մեկի ժամանակ, որ կատարում էին գերմանական ֆաշիստները, ավիրեց Վուլֆերի տունը, Վերջինիայն ձեռագրերն այրվեցին, մահից հազիվ փրկվեց նրա սիրելի ամուսինը: Այս ամենը վերջնականապես քայքայեց Վերջինիա Վուլֆի ներվային համակարգը: Բժիշկները պնդում էին, որ նա բուժվի հոգեբուժական կլինիկայում: Չցանկանալով ամուսնուն գցել իր բուժման հետ կապված հոգսերի տակ, նա իրականացրեց իր վաղեմի ցանկությունը, ինչի մասին այդպես գեղեցիկ նկարագրում էր իր ստեղծագործություններում՝ 1941թվականի մարտի 28 – ին ինքնասպանություն գործեց, իրեն նետելով Օուս գետը:
Վերջինիա Վուլֆի աշխարհին նվիրած գաղափարները: Նա նորարարություն մտցրեց հերոսների նեքնաշխարհի և գիտակցության բացահայտման ու բացատրման մեթոդների մեջ, նրա ստեղծագործությունները մտան գրական մոդերնիզմի ոսկե ֆոնդ և հիացմունքով ընդունվեցին ժամանակակիցների կողմից:
Հիվանդ  №10. Եղիշե Չարենց (1897 — 1937) հայ բանաստեղծ, գրող:

images

Ախտորոշում: Խրոնիկական մորֆինիզմ, աղե – ստամոքսային ուղու քայքայում, ՝ շարունակական պլևրիտ, լյարդի էխինակոկ, երիկամի բորբոքում, թոքերի կատարային բորբոքում: Ենթադրվում է նաև հոգեկան խանգարում, հալյուցենացիա: Ախտանիշներ: Չարենցը տառապել է խորացած մորֆինիզմով, որից և հյուծվել է օրգանիզմը, իսկ կյանքի վերջին օրերին մորֆիի բացակայությունը հասցրել է աղե-ստամոքսային ուղու քայքայման։ Գլուխ են բարձրացել նաև նախկին հիվանդությունները՝ շարունակական պլևրիտը, լյարդի էխինակոկը, երիկամի բորբոքումը ։ Այս ամենին գումարած հոգեկան ծանր ցնցումները մեծ գրողի մահվան պատճառ դարձան:

Հիվանդության պատմություն: Թմրամոլությունը, հավանաբար, հասցրել է հոգեկան խանգարման: Նրա որոշ ստեղծագործություններ («Սոմա», «Նավզիկե», «Մահվան տեսիլ») հանգեցնում են այն մտքին, որ հաճախակի ունեցել է հալյուցենացիաներ: Նրա վիճակը ծանրացել էր  1937 թվականի նոյեմբերի 17-ից, այդ իսկ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, ուր և վախճանվել է՝ չհասնելով դատավճիռի կայացման։ Նրան թաղեցին գիշերը , բոլորից գաղտնի, աչքից հեռու, Երևանից Էջմիածին տանող խճուղու ձախ կողմում, Հրազդանի աջ ափին, ձորի բարձունքում գտնվող ներքին գործերի նախարարության պանսիոնատի այգու քարքարուտների մեջ։ Նա, որ վաղուց արդեն լեգենդ էր դարձել իր ժողովրդի համար, շարունակեց այդպես էլ ապրել մինչև իր նոր հարությանը և նաև դրանից հետո։ Մարգարեանալով, մի քանի ամիս առաջ՝ 1936թ․ դեկտեմբերի 15-ին, գրել էր․

Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։

Աշխարհին նվիրած գաղափարները: Հայ գրականությանը Չարենցը նոր շունչ ու թարմություն բերեց: Պարույր Սևակը նշում է, որ նա վերջին հեղափոխականն էր մեր գրականության մեջ: Նրա նորարարությունն ակնհայտ է և տաղաչափության մեջ, և ժանրի մատուցման մեթոդներում: Էռոտիկ – հայհոյախառը բառապաշարը նույնպես մեր գրականություն ներմուծեց Չարենցը:

Օգտագործած գրականություն

Читать далее

Նախագծային աշխատանք Հայրենագիտությունից և Դիցաբանությունից

  • Դասարանները – Հիմնական դպրոցի IV ևV դասարաններ:
  • Նպատակը– սովորողներին ծանոթացնել Արագածոտնի մարզի Թալին համայնքի, մոտակա մի շարք Ճարտարապետական հուշարձանների ( Թալինի բերդ, Քաղենիի ամրոց, Սուրբ Կաթողիկե եկեղեցի,  Սուրբ Աստվածածին եկեղեցի, Արուճի քարավանատուն,  Արուճի եկեղեցի, Ագարակի բրոնզեդարյան քաղաքատեղի) հետ – IV դասարան և Արա Գեղեցիկի ու Շամիրամի հետ կապված տեղանունների պատմությանը նույն Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում և հարակից տարածքներում (Արայի լեռ, Շամիրամի բլուր, Շամիրամի ջրանցք, Արզնի քաղաք, Արագած լեռ) – V դասարան:
  • Խնդիրը բացատրել պատմական հուշարձանների դերն ու նշանակությունը մեր մշակույթում: Պատմել Ճարտարապետության և քանդակագործության, ամրոցաշինության մասին, քարավանային ճանապարհների, իջևանատների առևտրական ուղիների մասին Հին Հայաստանում: Ծանոթացնել վերը նշված հուշարձանների հետ:
  • Ակնկալվող արդյունքներ – սովորողների մեջ սեր ու հարգանք զարգացնել մշակութային արժեքների, մասնավորապես՝ պատմական հուշարձանների նկատմամբ: Խթանել հայրենասիրական դաստիրակությանը դպրոցում:
  • Ժամկետներըմինչև աշնանային արձակուրդների ավարտը: