Ուսումնական նախագիծ՝ Հուշարձանից հուշարձան

Ուսումնական նախագիծ՝ Հուշարձանից հուշարձան

Հեղինակ՝ Գեղարվեստի ավագ դպրոցի դասավանդող Հայկազ Մարգարյան

Մասնակիցները. Ավագ դպրոցի X — XII դասարաններ

Նպատակը. Սովորողներին ծանոթացնել Երևանի նշանավոր հուշարձանների հետ: Բացահայտել նրանց ստեղծման մոտիվներն ու պատմությունը: Այցելություն Սասունցի Դավթի, Վարդան Մամիկոնյանի, Հ. Թումանյանի, Ա. Սպենդարյանի, Մ. Սարյանի, Ա. Խաչատրյանի, Ա. Թամանյանի, Վ. Սարոյանի, Չարենցի  Եղեռնի զոհերի հուշարձաններին: Ծանոթացնել հեղինակների կենսագրությանն ու այլ ստեղծագործություններին: Читать далее

 Ուսումնական նախագիծ «Միքելանջելո»՝ նվիրված Վերածննդի դարաշրջանի մեծ ստեղծագործողի ծննդյան 540 ամյակին

(Համատեղ աշխատանք պատմության, գրականության, մաթեմատիկայի, արվեստի դասավանդողների և 11–րդ դասարանցիների)

Նախագծի ղեկավարներ՝ Հայկազ Մարգարյան, Սոֆյա Այվազյան, Մանիկ Պողոսյան

Պատմություն

Նպատակը – սովորողներին ծանոթացնել Վերածնունդ հասկացությանը, դարաշրջանին, հումանիզի գաղափարներին: Միքելանջելոյի սխրանքը: Համեմատել եվրոպական և հայկական Վերածնունդը: Читать далее

Դիցաբանություն

Դիցաբանություն V դասարան Ուսուցիչ՝ Հայկազ Մարգարյան Հիմնական դպրոց 1. Որ դասարանի համար է նախատեսված, Նախատեսված է 5 – րդ դասարանի աշակերտների համար 2. Առարկայի դասավանդման խնդիրները. Առարկայի դասավանդումը խնդիր ունի մինչև ուսումնական տարվա ավարտը աշակերտներին կայուն գիտելիքներ տալ Հայ հին վիպաշխարհից,  հայկականէպոսից և Հին հունական ու հռոմեական դիցաբանությունից: 3. Շաբաթական հատկացվող ժամաքանակը. Դասավանդումը կատարվում է շաբաթական 2 ժամ, տարեկան՝ 68 ժամ Читать далее

Հասարակագիտություն 10 — րդ և 11- րդ դասարանների ծրագրեր

Հասարակագիտություն 10 — րդ և 11- րդ դասարանների ծրագրեր

Ոսուցիչ՝ Հայկազ Մարգարյան

            

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

2014-2015 ուս. տարի

«Հասարակագիտություն» առարկայի «Տնտեսագիտություն» և «Փիլիսոփայություն» դասընթացի ծրագիր

10-րդ դասարան

  1. Բացատրագիր և հայեցակարգ

Ավագ դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի«Տնտեսագիտություն» և  «Փիլիսոփայություն» դասընթացի ծրագիրը կազմվել է` հիմք ընդունելով «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները, Հանրակրթության պետական չափորոշչի և հանրակրթական ավագ դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի չափորոշչի հայեցակարգային դրույթները, սկզբունքներն ու պահանջները:

«Հասարագիտություն» առարկայի հիմնական նպատակը մարդու և հասարակության վերաբերյալ գիտական պատկերացումներ ունեցող, ճանաչողական, սոցիալական և անհա-տական կարողությունների ու հմտությունների տիրապետող, ազգային և համամարդկային հիմնախնդիրներին իրազեկ, ազգային ու համամարդկային արժեքներ կրող, ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող, սոցիալապես ակտիվ և պատասխանատու քաղաքացու ձևավո-րումն է: Առարկայի կարևոր նպատակներից է նաև սովորողի կողմից անձնական, հասարա-կական և ազգային շահերի միասնության, քաղաքացիական հասարակության կայացման և զարգացման գործում սեփական մասնակցության, մարդկանց միջև հավասարություն, արդա-րություն, հանդուրժողականություն, բարեկամություն և խաղաղություն հաստատելու անհրա-ժեշտության, գենդերային հավասարության և հասարակության մեջ սեռային խտրականության բացառման կարևորմանը: Читать далее

Հասարակագիտություն 10 — րդ և 11- րդ դասարանների ծրագրեր

Հասարակագիտություն 10 — րդ և 11- րդ դասարանների ծրագրեր Ուսուցիչ՝ Հայկազ Մարգարյան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր 2012-2013 ուս. տարի «Հասարակագիտություն» առարկայի «Տնտեսագիտություն» և «Փիլիսոփայություն» դասընթացի ծրագիր 10-րդ դասարան 1. Բացատրագիր և հայեցակարգ Ավագ դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի«Տնտեսագիտություն» և «Փիլիսոփայություն» դասընթացի ծրագիրը կազմվել է` հիմք ընդունելով «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները, Հանրակրթության պետական չափորոշչի և հանրակրթական ավագ դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի չափորոշչի հայեցակարգային դրույթները, սկզբունքներն ու պահանջները: Читать далее

Հայոց պատմություն 11 և 10 — րդ դասարաններ

Հսյոց պատմություն 11 – րդ դասարանի առարկայական ծրագիր       ԴասավանդողՀայկազ Մարգարյան   2013-2014 ուս. տարի  Շաբաթական 2 ժամ   Հայեցակարգ «Հայոց պատմություն» առարկայի X-XI դասարանների ծրագիրը կազմվել է` հիմք ընդունելով «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները, Հանրակրթության պետական չափորոշչի և հանրակրթական ավագ դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի չափորոշչի հայեցակարգային դրույթները, առարկայական ծրագրին ներկայացվող սկզբունքներն ու պահանջները: Հանրակրթական ավագ դպրոցի X-XI դասարանների «Հայոց պատմություն» առարկան ընդգրկում է Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունն ամբողջականորեն` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Մեր ժողովրդի անցած պատմական ուղու համակարգված  և հանրամատչելի շարադրանքը` սովորողներին կծանոթացնի հազարամյակների կենսագրություն ունեցող հայկական քաղաքակրթության հետ, նրա առաջացման ու զարգացման օրինաչափու-թյուններին, ստեղծած արժեքներին և համամարդկային նվաճումներին, ինչպես նաև`այդ ճանապարհին հայ ժողովրդի ունեցած դժվարություններին ու կորուստներին: Читать далее

Հայոց պատմություն 12 — րդ դադարան

Նպատակ և խնդիրներ

Ավագ դպրոցում,  «Պատմություն» առարկայի ուսուցման նպատակն է սովորողներին ներկայացնել  Պատմություն գիտությունը, դրա տեղը հասարակական գիտությունների շարքում, սովորողների ունեցած իմացական հենքի վրա կառուցելով՝ տալ համապարփակ գիտելիքների անցյալի և ապագայի հետ կապակցվող շղթայի վերաբերյալ:

Լուծվող հիմնական խնդիրները և նպատակները

Ա. Սովորողների մոտ վերլուծական և տրամաբանական մտածողության զարգացումը:

Բ. Անցյալի կենսափորձի վրա հիմնված և ունեցած գիտելիքների առօրեական կիրառումը:

Գ. Ինքնաճանաչողության որոշակի աստիճանի ապահովումը:

Դ. Ինքնության խնդիրների իմացությունը:

Ե. Քաղաքացու կայացման ճանապարհին ճիշտ ուղղորդումը:

Զ. Ազատել Պատմություն առարկան, սովորողի մոտ ընկալվող թվերի և անունների բարդույթից:

Է. Համաշխարհային պատմության կարևորագույն և հայության հետ առընչվող առանցքային դեպքերը ներկայացնել սահուն կերպով, շաղախելով դրանք ընդհանուր համատեքստում:

Թ. Նախագծային ուսուցման ձևակերպումը և իրականացումն այս դասընթացի միջոցով:

Ժ. Նախապատրաստում հանրակրթական չափորոշիչներով նվազագույն բազային, որի միջոցով սովորողը կարող է հանձնել ավարտական քննություններ: Читать далее