Իսկական կոմունիստ ընկեր Պոլ Պոտը

showImage

Պոլ Պոտը նրա կուսակցական մականունն էր: Իրականում նրան կոչում էին Սալոտ Սար: Սա ոչ տիպիկ էր կոմունիստական դիկտատորների շարքում: Սրա հետ համեմատած Լենինը, Ստալինը, Մաո Ցզե Դունն ու, առավել ևս Ֆիդել Կաստրոն մանուկներ են իրենց երևակայությամբ, գործով ու ամբիցիաներով: Հիմա դրանում կհամոզվեք ինքներդ, կարդալով այս հոդվածը: Գտնվելով իշխանական բուրգի գագաթին, նս բավականին ասկետիկ կյանք էր վայելում՝ քիչ էր ուտում, հագնում էր աչքի չընկնող սև գիմնաստյորկա և չէր յուրացնում բռնադատվածների հարստությունը, որոնց հայտարարում էին ժողովրդի թշնամիներ: Իր ժողովրդի վրա ունեցած հսկայական իշխանությունը չփչացրեց նրան: Անձամբ իր համար նա ոչինչ չէր ուզում, Նա իրեն ամբողջությամբ նվիրել էր «ժողովրդին ծառայելուն և երջանկության ու արդարության վրա հիմնված նոր հասարակություն կառուցելուն»:
Պոլ Պոտը չուներ ոչ պալատներ ու ավտոմեքենաներ, ոչ շքեղ սիրուհիներ, ոչ էլ անձնական հաշիվներ բանկերում: Մեռնելուց առաջ նա կտակելու ոչինչ չուներ կտակելու կնոջն ու չորս աղջիկներին՝ ոչ տուն, ոչ ունեցվածք: Նրա ողջ ունեցվածքը կազմված էր երկու զույգ կիսամաշ գիմնաստորկաներից, ձեռնափայտից և բամբուկե հովհարից, որոնք նրա զինակիցները այրեցին ավտոմեքենաների մաշված անվադողերի և հին արկղերի խարույկի վրա նրա հետ միասին մահվան հաջորդ օրը: Այստեղ ոչ անձի պաշտամունք կար, ոչ էլ առաջնորդի հսկայական դիմանկարներ: Այդ երկրում նույնիսկ ոչ ոք չգիտեր թե ով է իրոնց ղեկավարում: Առաջնորդը և նրա զինակիցները անանուն էին և միմյանց դիմում էին կուսակցական տոմսերի համարներով. Օրինակ՝ «ընկեր Առաջին», «ընկեր Երկրորդ» և այսպես շարունակ: Պոլ Պոտը համեստորեն իրեն վերցրել էր ուսուն յոթ համարը: Նա այդպես էլ ստորագրում էր՝ «ընկեր 87»:.
Պոլ Պոտը երբեք թույլ չէր տալիս իրեն լուսանկարել: Սակայն մի նկարիչ հիշողությամբ մի անգամ պատկերել էր նրա դիմանկարը: Հետո նկարը բազմացրեցին պատճենահանման սարքով և տարածեցին զորանոցներում և աշխատանքային ճամբարների կացարաններում: Իմանալով այդ մասին առաջնորդը հրամայեց ոչնչացնել իր բոլոր նկարները, իսկ «ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը» փակել: Նկարչին սպանեցին բահերով: Նույն բախտին արժանացան նաև նրա «գործընկերները»՝ նկարը բազմացնողներն ու տարածողները:.
Այդ նկարներից մեկն, այնուամենայնիվ, հասցրել էին տեսնել առաջնորդի հարազատները՝ քույրն ու եղբայրը, որոնք շատ ուրիշների նման որպեա «բուրժուական տարրեր» վերադաստիարակվելու նպատակով գտնվում էին աշխատանքային ճամբարում: «Պարզվում է, մեզ ղեկավարում է փոքրիկ Սալոտը», զարմացած ու սարսափած ասում է քույրը: Պոլ Պոտն, իհարկե գիտեր,թե որտեղ են գտնվում իր հարազատները, սակայն, որպես իսկական հեղափոխական գտնում էր, որ իրավունք չունի անձնական շահերը բարձր դասելու հասարակականից: Դրա համար էլ հարազատների վիճակը թեթևացնելու ոչ մի փորձ չարեց: Սալոտ Սար անունը պաշտոնական հաղորդագրություններից անհետացավ 1975 թ. Ապրելին, երբ «կարմիր կխմերների» ջոկատները մտան Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպեն: Լուրեր տարածվեցին, որ նա զոհվել է մայրաքաղաքի համար մղված մարտերում: Հետո հայտարարվեց, որ երկրի իշխանության գլուխ է կանգնել ոմն Պոլ Պոտ:

«Վերին ընկերների» քաղբյուրոյի հենց առաջին նիստում Պոլ Պոտը հայտարարեց, որ այսուհետև Կամբոջան վերանվանվում է Կամպուչի և խոստացավ մի քանի օրում երկիրը դարձնել կոմունիստական: Որպիսզի այդ գործում իրեն ոչ ոք չխանգարի, Պոլ Պոտը երկիրը փակեց «երկաթյա վարագույրով» ամբողջ աշխարհից: Կտրեց դիվանագիտական կապերը բոլոր երկրների հետ, արգելեց փոստային ու հեռախոսային կապը և ամուր փակեց երկրից ելքն ու մուտքը:

Խորհրդային Միությունը ջերմորեն ողջունեց աշխարհի քարտեզի վրա մի նոր կոմունիստական պետությանհայտնվելը, սակայն ԽՍՀՄ ղեկավարությանը մեծ հիասթափություն էր սպասվում: Երբ ԽՍՀՄ ղեկավարությունը հրավիրեց «եղբայրական Կամպուչիի» ղեկավարությանը բարեկամական այց կատարել Խորհրդային Միություն, կոպիտ մերժում ստացավ. գալ չենք կարող, խիստ զբաղված ենք: ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտեն փորձեց գործակալական ցանց ստեղծել այդ երկրում, սակայն նույնիսկ խորհրդային չեկիստներին դա չհաջողվեց: Ոչ մի տեղեկություն չկար, թե ինչ էր կատարվում այդ երկրում:

Մահ ակնոցավորներին
Նոր էր «կարմիր կխմերների» բանակը մտել Պնոմպեն, երբ Պոլ Պոտը դեկրետ հրապարակեց փողի վերացման մասին և հրամայեց պայթեցնել ազգային բանկը: Բոլոր նրանք, ովքեր փորձեցին հավաքել պայթեցված բանկի փողերը՝ գնդակահարվեցին տեղում: Իսկ հաջորդ օրը Պնոմպենի բնակիչներն արթնացան բարձրախոսների ձայներից, որով նրանց պահանջում էին թողնել քաղաքը: կարմիր կխմերները հագած ավանդական սև համազգեստներ, անցնում էին տնից տուն, թաղամասից թաղամաս ավտոմատի խզակոթերով ծեծում դռները և կրակում օդ: Միաժամանակ դադարեցրին ջրի և էլեկտրական հոսանքի մատակարարումը, սակայն անհնար եղավ կազմակերպված ձևով դատարկել քաղաքը: Այն տևեց մկ շաբաթից ավելի:

Երեխաներն ծնողներից խլելու ժամանակ գնդակահարում էին ոչ միայն բողոքողներին, այլև՝ չհասկացողներին: Շրջելով տները կարմիր կխմերները գնդակահարում էին բոլորին, ովքեր չէին հասցրել կամ չէին ուզում լքել իրենց օջախները: Մյուսներն անտրտունջ բաց երկնքի տակ առանց ջրի ու սննդի սպասում էին տեղափոխմանը: Օգտագործում էին առուների ու դիտահորերի ջրերը: Գնդակահարվածների թվին ավելացան նաև աղիքային վարակներից «բնական» մահով մահացածները: Մի շաբաթ անց Պնոմպենում մնացին միայն դիակներ և մարդակեր շների ոհմակներ: Սպանում էին նաև հաշմանդամների, որոնք չէին կարողանում ինքնուրույն շարժվել: Նրանց վրա բենզին էին լցնում ու այրում: Պնոմպենը դարձավ քաղաք – ուրվական: Այնտեղ գտնվելը արգելվում էր մահվան սպառնալիքով: Միայն քաղաքի ծայրամասում անվնաս մնաց մի թաղամաս, որտեղ տեղավորվեցին կարմիր կխմերների առաջնորդները: Նրանց մոտիկ գտնվում էր «C – 21 օբեկտը», նախկին գիմնազիան, ուր բերում էին հազարավոր «ժողովրդի թշնամիների»: Խոշտանգումներից հետո նրանցով կերակրում էին կոկորդիլոսներին կամ խորովում էին երկաթյա ճաղերի վրա:
Նույն բախտին արժանացան նաև Կամպուչիի մյուս քաղաքները: Պոլ Պոտը հայտարարեց, որ ողջ բնակչությունը պիտի վերածվի գյուղացիության: Մտավորականությունը հայտարարվեց համար առաջին թշնամի և ենթարկվեց անխնա ոչնոացման կամ տաժանակրային աշխատանքների բրնձի դաշտերում: Ընդ որում մտավորական էին համարվում բոլոր ակնոց կրողները: Նրանց կարմիր կխմերներն սպանում էին անմիջապես, հենց որ հանդիպում էին փողոցում: Սրանց ճակատագիրը կիսեցին նաև ուսուցիչները, գիտնականները, գրողները, արտիստներն ու ինժեներները: Ոչնչացվեցին նաև բժիշկները, քանի որ Պոլ Պոտը վերացրեց առողջապահությունը, համարելով, որ ապագա երջանիկ ազգին ազատում է թույլերից ու հիվանդներից: Պոլ Պոտը մյուս երկրների կոմունիստների նման չզբաղվեց պետությունից կրոնի անջատումով, նա ուղղակի վերացրեց կրոնը: Հոգևորականներն անգթորեն ոչնչացվեցին, իսկ տաճարները վերածվեցին զորանոցների ու սպանդանոցների: Նույն պարզունակությամբ էլ լուծվեց նաև ազգային հարցը՝ Կամպուչիում բոլոր այլ ազգերը ենթակա էին ոչնչացման:

c211094-33
Կարմիր կխմերների ջոկատները, զինված ծանր մուրճերով ու լինգերով, ոչնչացնում էին ողջ երկրում ավտոմեքենաները, էլեկտրոտեխնիկան, արդյունաբերական սարքավորումներն ու շինարարական տեխնիկան: Ոչնչացվեցին նաև կենցաղային սարքերը՝էլեկտրական ածելիները, կարի մեքենաները, Ձայնարկիչներն ու սառնարանները:
Կառավարման առաջին տարում Պոլ Պոտին հաջողվեց ոչնչացնել երկրի ողջ տնտեսությունը, քաղաքական ու սոցիալական հաստատությունները: Ոչնչացվեցին գրադարանները, թատրոնները, արգելվեցին երգերը, պարերը, ավանդական տոնախմբությունները, այրվեցին ազգային արխիվն ու «հին գրքերը»:
Ոչնչացվում էին նաև գյուղերը, քանի որ գյուղացիները պիտի ապրեին գյուղական կոմունաներում: Բողոքողները կամ չենթարկվողները ոչնչացվում էին ամբողջությամբ: Մինչև փոս գցելը զոհի գլխին խփում էին բահով կամ քաղհանիչով և հրում ցած: Եթե ոչնչացման ենթակա էին շատ մարդիկ, նրանց բոլորին կապում էին մի ընդհանուր պողպատալարով ևհոսանքահարելով գցում փոսը: Նույն ձևով կապկպում էին երեխաներին և հրում ջրափոսը, որտեղ նրանք արագորեն ջրախեղդ էին լինում: Երբ մի թղթակից հարցրեց Պոլ Պոտին, թե ինչու են սպսնում երեխաներին, նա պատասխանեց, որ նրանցից կարող են վտանգավոր վտանգավոր մարդիկ մեծանալ: Իսկ, որպեսզի նրանք դառնան «իսկական կոմունիստներ», դեռ մանուկ հասակից նրանց խլում էին մայրերից և այդ «կամպուչիական ենիչարներին» դաստիարակում էին որպես «հեղափոխության զինվորներ»:
Իր «բարեփոխությունները» իրագործելիս Պոլ Պոտը հենվում էր բանակի վրա: Այն հիմնականում բաղկացած էր 12 – 15 տարեկան պատանիներից — արբած այն իշխանությունից, որ տվել էր նրանց ավտոմատը: Մանկուց նրանց սովորեցնում էին սպանել: Նրանց հարբեցնում էին արմավի օղու և մարդկային արյան խառնուրդով պատտրաստված հատուկ ըմպելիքով: Նրանց ներշնչում էին, որ նրանք «առանձնահատուկ» են, քանի որ մարդկային արյուն են խմել: Հետո այդ անչափահասներին բացատրում էին, որ եթե իրենք խղճահարություն կամ գթասրտություն ցուցաբաբերեն «ժողովրդի թշնամիների» նկատմամբ, իրենք էլ կխոշտանգվեն ու կսպանվեն:

Պոլ Պոտն արեցայն, ինչ չհաջողվեց հեղափոխական առաջնորդներից ոչ մեկին: Նա ամբողջությամբ վերացրեց ամուսնության և ընտանիքի հաստատությունը: Մինչ գյուղական կոմունա ընկնելը ամուսիններին առանձնացնում էին կանանցից, և կինը դառնում էր ազգային սեփականություն:
Ամեն մի կոմունա ղեկավարում էր ավագը, որը սեփական քմահաճույքով բաժանում էր կանանց տղամարդկանց միջև: Կանայք ու տղամարդիկ ապրում էին առանձին բարակներում և կարող էին հանդիպել ամիսը մեկ անգամ՝ հանգստյան օրը: Չնայած այդ օրն էլ հանգստյան կարելի էր անվանել պայմանականորեն: Այդ օրը մարդիկ չէին աշխատում բրնձի դաշտերում: Այդ օրն նրանք 12 ժամ զբաղվում էին քաղպարապմունքով, բարձրացնում էին իրենց գաղափարական մակարդակը: Եվ միայն օրվա վերջում թույլատրվում էր կանանց ու տղամարդկանց առանձնանանալ կարճ ժամանակով:
Գոյություն ուներ համընդհանուր արգելքների կանոնագիրք, որը պարտադիր էր բոլոր կխմերների համար: Արգելվում էր լացել կամ որևէ առիթով դրսևորել բացասական զգացմունք, ծիծաղել կամ ուրախանալ, եթե դրա համար չկար համապատասխան սոցիալ – քաղաքական առիթ, խղճալ թույլերին ու հիվանդներին, որոնք ենթակա էին ոչնչացման, կարդալ որևիցէ գիրք կամ թերթ, եթե դա Պոլ Պոտի «Փոքրիկ կարմիր գիրքը» չէր: Այն Մաո Ցզեդունի ցիտատների ստեղծագործական վերամշակումն էր Պոլ Պոտի կողմից: Չէր կարելի բողոքել կամ արտոնություններ խնդրել սեփական անձի համար և այլն:

marshrut_2013_kamb-zahod.jpg_t4_sq_h326_ccut_ct
Երբեմն մեղավորներին, ովքեր խախտել էին արգելքները, մինչև վիզը թաղում էին հողի մեջ և թողնում մեռնեն քաղցից ու ծարավից: Հետո կտրում էին գլուխը, հանում ցցի վրա և թողնում բնակավայրի մոտ, վրան «Ես դավաճանել եմ հեղափոխությանը» ցուցանակ կպցնելով: Սակայն ավելի հաճախ մարդկանց սպանում էին բահով կամ քաղհանիչով, որ տնտեսեն փամփուշտները: Արգելվում էր փամփուշտ ծախսել «ժողովրդի թշնամիների» վրա:
Սպանվածների դիակները նույնպես համարվում էին ազգային սեփականություն: Նրանցով պարարտացնում էին ճահճուտ հողերը: Բրնձի դաշտերը, որ Պոլ Պոտի հիմնական ուտոպիան էին, անփող ու անկարիք պետության համար շատ շուտով դարձան եղբայրական գերեզմաններ ծանր աշխատանքից, հիվանդություններից ու սովից սպսնված կամպուչինցիների համար:
Իր մահից քիչ առաջ Մաո Ցզեդունը հանդիպելով Պոլ Պոտին, բարձր գնահատեց նրա հաջողությունները. «Դուք փայլուն հաղթանակի եք հասել: Մի հարվածով դուք վերացրիք դասակարգերը: Ձեր գյուղական կոմունաները մեր ապագան են»:

Մնաս բարով զենք

Պոլ պոտի ամենամեծ սխալն այն էր, որ նա գժտվեց իր հարևան հեղափոխական Վիետնամի հետ,երբ կարմիր կխմերները վիետնամցիներից սկսեցին մաքրել երկիրը նրանց ոչնչացնելով: Վիետնամին դա դուր չեկավ և 1978 թվականի դեկտեմբերին վիետնամական բանակը մտավ Կամպուչի: Մաո Ցզեդունը այդ ժամանակ արդեն մեռած էր և Պոլ Պոտին էլ պաշտպանող չկար: Վիետնամական զրահատանկային զորքերը լուրջ դիմադրության չհանդիպելով՝ մտան Պնոմպեն: Պոլ Պոտը տաս հազարանոց բանակով գնաց երկրի հյուսիս՝ ջունգլիներ:
Մի անգամ, երբ նրա կինը երբ մոտեցավ նրա մահճակալին, որ ծածկի հակամոծակային ցանցով, տեսավ, որ ամուսինը մեռել է: Պոլ Պոտը մահացավ 1998 թվականի ապրիլի 14 –ին: Նրա մարմինը դրեցին արկղերի ու ավտոմեքենաների մաշված դողերի վրա և այրեցին: Մահից քիչ առաջ յոթանասուներկու ամյա Պոլ Պոտը հարցազրույց էր տվել արևմտյան թղթակիցներին: Նա ասել էր, որ ոչ մի բանի համար չի զղջում…

 

 

Հանրակրթության բնագավառի օրենսդրություն

Առաջադրանքներ

1. Ուսումնասիրե՛ք կրթության, մասնավորապես հանրակրթության ոլորտի օրենսդրությունը՝  կրթության իրավունքի և հանրակրթության ոլորտի օրենսդրական կարգավորման տեսանկյունից.
ՀՀ Սահմանադրությունում նշված է,որ յուրաքանչյուրն ունի կրթության իրավունք, իսկ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը կրթության ոլորտում հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա Читать далее