Խելահեղ արարքներ, որ կատարել են տղամարդիկ հանուն կանանց

eb73ad041050c2c9547682ba4c615753_98341
Այս մարդիկ՝ միլիոնատերներ և զինվորականներ, արքաներ ու նկարիչներ,
մարզիկներ ու հակերներ,հանուն կանանց խենթ արարքներ են կատարել, կանգ չառնելով ոչնչի առաջ:

Читать далее

Ոչ լրիվ ցուցակը հայերի այն հայտնագործությունների և գյուտերի առանց որի աշխարն այն չեր լինի

nauka-i-tonkiy-mir

 

  1. Մայքլ Տեր Պողոսյան (1925 — 1996) – ամերիկյան ֆիզիկոս, հնարել է պոզիտրոնա – էմիսսիոնային տոմոգրաֆը: Ծնվել է Ֆրանսիայում, հետագայում վտարանդվել է ԱՄՆ: Աշխատել է Վաշինգտոնի բժշկական համալսարանում: Նրա հայտնագործությունը կարևոր դեր է խաղացել բժշկական ախտորոշման բնագավառում:
  2. Ստեփան Ստեփանյան – հայտնագործել է բետոնախառնիչը:
  3. Ռայմոնդ Վահան Դամադյան – մագնիտա ռեզոնանսային սկաների գյուտարար:
  4. Լյութեր Ջորջ Սեիրջյան – հնարել է բանկոմատը: Բազմաթիվ գյուտերի 200 – ից ավելի արտոնագրեր ունի, այդ թվում նաև լուսանկարչության բնագավառում:
  5. Փիթեր Ոսբիկյան – հնարել է ինքնամաքրվող (առանց ձեռքի) հատակի խոզանակ:
  6. Բորիս Արտաշեսի Բաբայան — (ծնվ. 1933 թ.) – խորհրդային և ռուսական գիտնական, համակարգչային ծրագրային ապահովման հաշվողական համալիրների կառուցման ճարտարապետական սկզբունքների աշխատությունների հեղինակ: Պետական (1974) և Լենինյան (1987) մրցանակների դափնեկիր: Եվրոպական առաջին գիտնականը, որ արժանացել է Intel Fellow կոչմանը:
  7. Դոկտոր Ալբերտ Կապիկյան – Հնարել է պատվաստանյութ բերանա – վիրուսային վարակի դեմ:
  8. Էդուարդ Իկենդերյան – Հնարել է մրցավազքային ավտոմեքենայի հիդրավլիկ լիսեռը:
  9. Վարազդատ Ղազանչյան – պլաստիկ վիրաբուժության հիմնադիր:
  10. Ալեքսանդր Մանուկյան – պաղպաղակի վաֆլե կոների գյուտարար:
  11. Արտաշես Հայկանյան – հայտնաբերել է առաջին պլաստիկ տարաները և պլաստիկ շշերի արտադրման սարք Կոկա Կոլայի համար, ինչպես նաև ավտոմեքենաների ապակիների մաքրման տեխնոլոգիան և շատ այլ բաներ:
  12. Արթուր Սարաֆյան – հնարել է ավտոմեքենաների ավտոմատ փոխանցման տուփը:
  13. Ռոջեր Էդուարդ Քոլինգվուդ Ալթունյան – հնարել է ինգալատորը և կարմոլին նատրիան, որոնք օգտագործվում են ասթմայի,ալերգիաների բուժման համար, ինչպես նաև նազալային սպրեյները և աչքի կաթիլները:
  14. Արտեմ Իվանի Միկոյան – ստեղծել է ՄԻԳ ռազմական ինքնաթիռները
  15. Արթուր Բուլբուլյան – ստեղծել է A – 14 թթվածնային դիմակը, որ օգտագործվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան ռազմա – օդային ուժերում:
  16. Ժիրայր Թեզել – ստեղծել էմազերի ինպլանտացիայի մեթոդը:
  17. Ռուբեն Էքսերջյան – ստեղծել է զենիթային թնդանոթ, որ օգտագործեցին ամերիկյան զինված ուժերը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:
  18. Հովհաննես Ադամյան – սև — սպիտակ և գունավոր հեռուստացույցների աշխատանքի սկզբունքի հիմնադիր: Ստեղծել էառաջին վիդիո – պլեերը:
  19. Գաբրիել Ղազանչյան – նրա անունով 1911 թ. արտոնագրվեց մազերի չորացման սարքը:
  20. Քրիսափոր Տեր Սերոբյան – հնարել է կանաչ ներկ ԱՄՆ թղթադրամների համար, որ անհնար է կեղծել: Այս գյուտի համար նա ստացել է 6000 ԱՄՆ դոլար:
  21. Ալեք Մանուկյան – հնարել է ջրի ծորակը:
  22. Արտաշես Հայկանյան – հնարել է ճկուն խողովակները:
  23. Էմիկ Ավագյան – ծնված օրից լինելով հաշմանդամ, նա ստեղծեց հաշմանդամի սայլակ, որ կառավարվում էր ձեռքերով: 1961 թ. ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին նրան արժանացրեց պարգևի, «համաշխարհային նշանակության խնդիրների լուծման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար»:

Читать далее

Բաքվի Կոմունան և նրա 27 –րդ կոմիսարը

1918 թվականի սեպտեմբերի 20 – ին թուրքմենական Կրասնովոդսկ քաղաքի մոտ գնդակահարվեցին անդրկովկասյան 26 հեղափոխականներ, որոնք հայտնի են Բաքվի 26 կոմիսարներ անունով: Նրանք խորհրդային դարաշրջանի ամենանշանավոր խորհրդանիշն են՝ հեղափոխության հերոսներ մահապատժված անգլիական նվաճողների կողմից: Խորհրդային դպրոց հաճախածների մեծամասնությունը, անկասկած, լսել է նրանց պատմությունը, բայց հազիվ թե կարողանան այն շարադրել կամ նշել նրանցից մի քանիսին, Շահումյանից բացի:

Brodsky26
Բաքվի 26 կոմիսարները Հեղափոխության և Քաղաքացիական պատերազմի պատմության մեջ զբաղեցնում են այն տեղը, ինչ ունեն 300 սպարտացիները Հին Հունաստանի պատմության կամ 28 պանֆիլովականները Հայրենական Մեծ պատերազմի պատմության մեջ: Նրանց սխրանքը գովաբանել են խորհրդային պատմագիրներն ու մշակութային գործիչները: Խորհրդային պատմագրությունը ահա թե ինչպես է ներկայացնում Բաքվի կոմունայի պատմությունը: 1917 թվականի հոկտեմբերին Պետերբուրգում իշխանության գրավումից անմիջապես հետո Բաքվում ստեղծվեց բանվորների, գյուղացիների և զինվորների պատգամավորների խորհուրդ՝ Բաքվի սովետ, որը հենվելով Հ Յ Դաշնակցության վրա 1918 թվականի ապրիլին, իր ձեռքը վերցրեց Բաքվի իշխանությունը: Նոր իշխանությունը կազմեց գործադիր օրգան՝ Բաքվի Ժողկոմխորհ, որի մեջ մտան բոլշևիկներն ու ձախ էսեռները: Читать далее