Եղիշե Չարենցի «ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ» պոեմը՝ որպես նախագիծ

11-րդ և 12-րդ դասարաններ

Նախագծի սկիզբը՝ մարտի 11, ավարտը՝ մարտի 21

Նախագծի ղեկավարներ՝ Հայկազ Մարգարյան, Սոֆյա Այվազյան

Մտահղացումը՝ Հայկազ Մարգարյանի

Այլաբանորեն ներկայացված իրադարձությունների և մարդկանց բացահայտումը պոեմում

1. Կարդալ պոեմը:

2. Առանձնացնել պոեմի այլաբանորեն ներկայացված դրվագները, դեպքերն ու դեմքերը:

3. Առաջադրանքներ՝ դասավանդողների, ծնողների, ընկերների, համացանցի օգնությամբ այլաբանորեն ներկայացված դրվագների, դեպքերի ու դեմքերի բացահայտում, որոնք իրական իրադարձություններ և մարդիկ են:

4. Նկարիչ սովորողները նկարում են դրվագներ, կերպարներ պոեմից:

5. Ամփոփումը՝ բաց դասի տեսքով:

6. Արդյունքը՝ արված բացահայտումներով ստեղծել ուսումնական ֆիլմ:

Ընթացքն ու արդյունքները պարբերաբար կներկայացվեն:

Թվային տեխնոլոգիաների համառոտ պատմություն

                193825599

 

                  Թվային տեխնոլոգիաների համառոտ պատմություն

                                                 (Դիջիթեքյան արձագանքներ)

Երբ ձեռնամուխ եղա այս աշխատանքին, պարզվեց, որ ընտրված թեման չմշակված խոպան է պատմաբանների համար, մի տեսակ չտրորված արահետ տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների պատմությամբ հետաքրքրվողների համար:

Եվ այսպես՝ աշխարհը հիմնավորապես փոխվեց, երբ 1455 թ. Յոհան Գուտենբերգը տպագրեց աշխարհում առաջին գիրքը: Իսկ հիմա տպագրությունը հետին պլան է մղվում, ի հայտ են գալիս ընթերցանության թվային լուծումներ, որոնց շնորհիվ ձեր սիրած գրքերը, թերթերն ու ամսագրերը կարող են ձեր գրպանում լինել ցանկացած տեղում և ցանկացած ժամանակ: Սակայն թվային տոխնոլոգիաների այս համընդհանուր մատչելիությունը միշտ չէ, որ այսքան հասանելի է եղել, այն ավելի քան 40 – ամյա պատմություն ունի: Читать далее