Նախագիծ «Բլոգ Գեղարվեստ»

Ղեկավար՝ Գեղարվեստի Ավագ դպրոցի դասավանդող Հայկազ Մարգարյան

Մասնակիցներ՝ X դասարանից՝ Թագվորյան Հասմիկ, Աբրահամյան Մերի, Միքաելյան Անժելա

Նպատակը. Կրթահամալիրի սովորողներին, դասավանդողներին և հետաքրքրվող ու շահագրգիռ բոլոր անձանց ծանոթացնել Գեղարվեստի Ավագ դպրոցի աշակերտների ու դասավանդողների գեղարվեստական, գեղագիտական ու մասնագիտական ստեղծագործություններին, հանդեսներին, ցուցադրություններին և այլ միջոցառումներին:

Խնդիրները. Ստեղծագործող սովորողներին ու անձանց հնարավորություն տալ առցանց ներկայացնելու իրենց ստեղծագործությունները, սովորողների մեջ զարգացնել իրենց ստեղծածը ներկայացնելու, քարոզելու, ինչու չե, նաև վաճառելու կուլտուրան, հանդես գալ որպես գեղեցիկի, բարու, առաջադեմի քարոզիչ:

Ժամկետը.  2014 թ. Հունվար – փետրվար

Բլոգի բաժինները.

  1. Մեր ստեղծագործողների աշխատանքների աճուրդ – վաճառք
  2. Մեր սավորողների ստեղծագործությունները
  3. Մեր դասավանդողների ստեղծագործությունները
  4. Ազատ ստեղծագործողի անկյուն
  5. Հայ մշակույթի մեծերը
  6. Համաշխարհային մշակույթի մեծերը
  7. Մշակութային փոխանակումներ

Աշխատանքի ընթացքում կարող են ավելանալ այլ բաժիններ

 Ակնկալվող արդյունքներ. Սովորողների ստեղծագործունեության ակտիվացում, նրանց գործունեության նկատմամբ հետաքրքրության ավելացում, կրթահամալիրի մշակութային կյանքի ակտիվացում: