Ուսումնական նախագիծ տնտեսագիտությունից

                           Ուսումնական նախագիծ

Համեմատական – հետազոտական աշխատանք 1913 – 2013 թթ. տնտեսական զարգացման միտումները ողջ աշխարհում, Ռուսաստանում, Հայաստանում:

1.      Ինչու հենց 1913 թ.

2.      Տնտեսական զարգացման անհամաչափությունը, պատճառները

3.      Պատերազմները տնտեսության զարգացման խթան, թե խոչնդոտ

4.      Տնտեսությունների ինտեգրացումը

5.      Գլոբալիզացիայի (համահարթեցման) դրական և բացասական ազդեցությունները Համաշխարհային, Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունների զարգացման վրա

Կատարված աշխատանքներից՝

http://araratyanast.wordpress.com/2013/12/13/արդյունաբերություն/

http://mery1abrahamyan.wordpress.com/category/%D5%BF%D5%B6%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/

 

 

Սովորողների հետազոտական աշխատանքի նախագիծ

Սովորողների հետազոտական աշխատանքի նախագիծ
Պատմության դասավանդող ՝ Հ.Շ. Մարգարյան
X դասարանցիների հետ ուսումնասիրել և հետազոտել մեզ ամենամոտ գտնվող պատմական հուշարձանը՝ Կարմիր բլուրը:
• Այցելություն Կարմիր բլուր – հոկտեմբեր
• Ուսումնասիրել այն բոլոր հանրամատչելի նյութերը, որ կան Կարմիր բլուրի վերաբերյալ դասագրքերում, հանրագիտարաններում, Համացանցում – նոյեմբեր — դեկտեմբեր
• Ուսումնասիրել Կարմիր բլուրի պեղումների վերաբերյալ առկա գրականությունը — հունվար
• Կազմել Կարմիր բլուրի հատակագիծը – փետրվար
• Ամփոփել հետազոտության արդյունքները, կազմել զեկուցումներ ուսումնասիրության արդյունքների հիման վրա – մարտ
• Կազմակերպել շաբաթօրյակներ Կարմիր բլուրի տարածքը մաքրելու համար – ապրիլ — մայիս

Հայոց պատմության դասավանդման նոր նախագիծ 10 — րդ դաս.

Հայոց պատմության դասավանդման նոր նախագիծ

X դասարանում Հայոց պատմության դասընթացը կրկնում է VІ և VІІ դասարանների նույնանուն դասընթացը համարյա թե նույնությամբ: Դրա համար էլ աշակերտները մեծ հետաքրքրություն չեն ցուցաբերում հյութի յուրացման համար: Մատուցվող նյութը ավելի հետաքրքիր դարձնելու համար գտնում եմ, որ ճիշտ կլինի այն ներկայացնել մեր ժողովրդի մշակույթի պատմության համատեքստում, մանավանդ, որ Գեղարվեստի դպրոցի X դասարանցիները, որոնց ես դասավանդում եմ, իրենց հետագա ուղին կապել են մշակույթի և արվեստի հետ: Ինձ թվում է, որ նրանք ավելի մեծ ջանասիրությամբ կուսումնասիրեն արհեստներին ու արվեստներին վերաբերող նյութերը: Նույնը կարելի է անել նաև XІ դասարանում, իսկ XІІ դասարանցիների հետ՝ կրկնել ողջ դասընթացը և պատրաստվել ավարտական քննություններին: Պատմության դասավանդման այս մեթոդը նաև նորարարություն է, համենայնդեպս Համացանցում նման մոտեցում չգտա: Читать далее