Ինչ է ոչնչացրել մարդը Երկիր մոլորակի վրա վերջին 50 տարիների ընթացքում

Հենց վերջին 50 տարիների ընթացքում է մարդկությունը ակտիվացրել բնապահպանական աղետին ուղղված իր գործունեությունը: Շատ բնական հանածոներ, ինչպես նաև խմելու ջրի և սննդի պաշարներ հայտնվել են անհետացման եզրին

plesheevo-lake

  1. 1.    Մարդկությունը վերջին 50 տարում ոչնչացրել է խոշոր ձկների համաշխարհային պաշարի 90% -ը:

Համաշխարհային օվկիանոսի ձկնորսական շրջանների 22 % արդյունավետ որսի պատճառով ոչնչացվել են, իսկ 44 % ոչնչացման եզրին են:

Սննդային ձկնատեսակներ որսալիս տարեկան 27 մլն. տ այլ կենդանատեսակներ են կրկին ծով նետվում, որոնք որպես կանոն ապրելու ունակ չեն:

  1. 1.    Վերջին 50 տարում մարդկությունը ոչնչացրել է համաշխարհային անտառների 70 % -ը: Մյուս 30 % -ը ոչնչացվում է տարեկան 75 հազար քառակուսի կմ արագությամբ:images1
    1. 1.    Ոչնչացվել է 45 հազար լիճ:

    Ամեն տարի քիմիական արդյունաբերությունը արտադրում է 100 միլիոն տ ավելի 70 հազար տեսակ քիմիական միացություններ: Դրանց միայն չնչին մասն է ստուգվում մարդու և շրջակա միջավայրի անվտանգության տեսակետից:images2

    1. 1.    Վերջին 50 տարիների ընթացքում ոչ առանց մարդու մեղքի ոչնչացվել է թռչունների 25 %-ը, իսկ 11 %-ը ոչնչացման եզրին է: Ոչնչացման եզրին են նաև կաթնասունների 18 % -ը, ձկների 5 % -ը և բուսատեսակների 8 %:
    2. snowyowl
      1. 1.    Մարջանային խութերը (Коралловые рифи), որ Երկիր մոլորակի ամենաբազմազան ջրային համակարգն է, մեծապես տուժում է ձկնապաշարների սակավությունից, աղտոտվածությունից, տարափոխիկ հիվանդություններից և ջերմաստիճանի բարձրացումից:images3
      2. Ընդհանուր առմամբ բնական ռեսուրսների համաշխարհային պաշարների 30 % -ը ծախսվել է, իսկ մարդկությունը աճում է անշեղ տեմպերով…Սա դեռ խնդրի վերևի հատվածն է, ինչքան ներքև խորանանք՝ պատկերն ավելի սարսապելի է:

Ձմեռային մեդիաօլիմպիադա պատմությունից

Ձմեռային մեդիաօլիմպիադա պատմությունից

DSCN5246

  1. Ինչու են Հիսուս Քրիստոսի Գերեզմանի տաճարի բանալիները գտնվում մուսուլմանների մոտ:
  2. Հավատավոր հրեաները խուսափում են քրիստոնեական խորհրդանիշներից, հատկապես՝ խաչից: Ինչպես են նրանք նշում մաթեմատիկական «պլյուս» (գումարում) նշանը:
  3. Ինչու չեն խոզի միս ուտում մուսուլմանները:
  4. 1857 թվականին Հնդկաստանում բռնկվեց ապստամբություն անգլիացիների դեմ: Ոս – ուսի տված մասնակցում էին հնդիկներն ու մուսուլմանները: Կրոնական ինչ դոգմա միավորեց այդ անհաշտ հակառակորդներին:
  5.  Ինչ կապ ունի «քավության նոխազ» արտահայտությունը կրոնի հետ:

Հյուրասիրություն՝ սնունդ, գիշերակաց և … կին

Դեռևս ոչ վաղ անցյալում աշխարհի տարբեր անկյուններում գոյություն ունեին սեքսուալ հյուրասիրության սրբազան ավանդույթներ: Որոշ վայրերում այն պահպանվել են մինչև մեր օրերը: Դրանք, հիմնականում, կապված են հեթանոսական հավատալիքների հետ:
0_730ed_c452f651_XL
Կամչատկայի հյուսիսում ապրում է փաքրաքանակ մի ժաղավուրդ՝ կորյակները: Երկար դարերի ընթացքում սրանց մոտ ձևավորվել է մի հետաքրքիր սովորույթ՝ մեծ պատիվ էր համարվում, եթե հյուրը ինտիմ հարաբերության մեջ էր մտնում տանտիրոջ կնոջ հետ: Այդ նպատակի համար տանտիրուհին լողանում, զուգվում – զարդարվում էր, որ պատվելի հյուրը չկարողանա դիմանալ նրա գայթակղությանը: Ընդ որում, կապ չուներ հյուրը ազդեցիկ մեկն է, թե պատահական ճամփորդ: Եվ եթե տանտիրուհու բախտը բերեր և հղիանար անծանոթ հյուրից, ապա դա համարվում էր մեծ հաջողություն և տոնվում էր ողջ գյուղի կողմից որպես երկար սպասված ուրախություն: Ինչ էր թաքնված այս արարքներում: Բանն այն էր, որ կորյակներն ապրում էին ժողովրդագրական փակ շղթայի մեջ: Նրանց երեխաները ծնվում էին թույլ ու հիվանդոտ և շատ հաճախ մեռնում էին մանուկ հասակում: Դրա համար էլ նույնիսկ պատահական մարդուց «ազատ սիրով» ունեցած երեխան համարվում էր համարյա հրաշքին հավասար փրկություն: Читать далее