Սայաթ Նովա

 

sayatnova

Սայաթ-Նովա (Արութին, Հարություն Սայադյան 1712, 1717 կամ 1722, Թիֆլիս – 22.9. 1795, Թիֆլիս), ուշ միջնադարի հայ բանսատեղծ-աշուղ։ Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է Կիլիկյան Հայաստանը, հոր (մահտեսի Կարապետ) ծննդավայրը՝ Ադանան կամ Հալեպը։ Սայաթ-Նովաների ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից (քաղաքային արհեստավորներից) էր։
Մեծ բանաստեղծի մանկությունն ու պատանեկությունն անցել Է Թիֆլիսում։ Սովորել է գրել-կարդալ հայերեն և վրացերեն կատարելապես տիրապետել է նաև թուրքերենին, պարսկերենին, արաբերենին։ Читать далее

Եհովայի վկաների գաղտնիքները

ռասել

Հայաստանում ամենամեծաթիվ անդամներ ունեցող աղանդավորական շարժումներից մեկի՝ «եվովայի վկաներ» ի մասին մեր հասարակությունը գրեթե անտեղյակ է, իսկ աղանդի անդամների մեծագույն մասը չի էլ պատկերացնում, թե ի՞նչպես է ստեղծվել այս աղանդը և ինչպիսի «բարի» գործեր ունի արած նախկինում։ Փաստերը, որոնք կներկայացվեն սույն հոդվածում լույս կսփռեն աղանդի ստեղծողի, դրա նպատակների և գործած ու գործվող բազմաթիվ ստերի և մանիպուլացիաների մասին։
Ամեն ինչ սկսվեց 19 րդ դարի վերջին ԱՄՆ ի Փենսիլվանիա նահանգում, երբ ոմն Ջեյմս Ռասել ստեղծեց Աստվածաշնչի հետազոտման սեփական խումբը։ Այն հետագայում վերաճեց «Դիտարան» (Сторожевая башня) կոչվող համայնքի: Читать далее

Հետաքրքիր հայկական դրամ Կիլիկիայից

 

images2

դ

Հեթում Բ թագաւորին յաջորդում է նրա եղբայրը՝ Թորոսը, որը հազիւ մէկ տարի թագաւորելուց յետոյ՝ չի կարողանում լուծել ներքին խռովութիւնները եւ հրաժարւում է գահից ու Հեթում Բ-ն նորից գահ է բարձրանում:
Հեթում թագաւորը 1297 թւականին իր եղբօր՝ Թորոսի հետ ճամբորդում է Բիւզանդիա եւ տեղապահ է նշանակում իր միւս եղբօրը՝ Սմբատին, որը նրա բացակայութեան ժամանակ իրեն թագաւոր է հռչակում:
Սմբատ թագաւորը իր կարճատեւ թագաւորութեան ընթացքում թողարկել է արծաթէ եւ պղնձէ դրամներ: Читать далее

Հայ ազգի մեծերից

Demirchyan_Karen

Կարեն Դեմիրչյան
Կարեն Սերոբի Դեմիրչյանը ծնվել է 1932 թ. Երևանում: ԽՄԿԿ անդամ է 1955 թվականից: 1954 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտւտի մեխանիկական ֆակուլտետը: ԽՄԿԿ ԿԿ կից բարձրագույն դպրոցը: 1955 թվականից աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում և տեխնոլոգից բարձրացել է մինչև տնօրենի պաշտոնի: 1966 – 1972 թթ. եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար, 1972 – 1974 –ին ` ՀԿԿ ԿԿ քարտուղար, 1974 – 1988-ը ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար, 1991 թվականից` «Հայէլեկտրամեքենա» բաժնետիրական ընկերության նախագահ, գործադիր տնօրեն: Читать далее

Անցյալի ու ներկայի հայրենասիրական երգեր

Անցյալի ու ներկայի հայրենասիրական երգեր

images 1

Ով որ քաջ է, ի՞նչ կսպասե,
Արդեն ժամանակն է, թող գա,
Մահ-պատերազմի օրհաս է,
Ազատություն սիրողը թող գա:

Այս հինգ դար է՝ մեզ կսպանեն,
Բռնի՝ կրոնքից կհանեն,
Մեր կին, աղջիկներ կտանեն,
Պատիվ ունեցողը թող գա:

Կռվենք, պարպենք ու վերջանանք
Կամ զենքերով կյանք ստանանք,
Բավական է գերի մնանք,
Ազնիվ մտածողը թող գա: Читать далее

Դրամագիտության պատմությունից

1. «Դոլլար» բառը «թալլեր» բառի աղավաղված տարբերակն է: Իսկ տալլերը միջնադարյան դրամի անվանում է, որն առաջին անգամ հայտնվել է Գերմանիայում ՝ 1519 թվականին:
2. 19-րդ դարի վերջում Գերմանիայում թալլերը հանվեց շրջանառությունից, սակայն չմոռացվեց՝ իր անունը տալով ամերիկյան արժույթին:
3. ԱՄՆ-ում 1-ին անգամ թղթադրամներ են թողարկվել 1690-ին՝ Մասաչուսեթսի գաղութում՝ ռազմական արշավանքները ֆինանսավորելու նպատակով:
4. Դոլլարը կեղծումներից պաշտպանելու առաջին փորձը կատարել է Բենջամին Ֆրանկլինը: 1739-ին Ֆիլադելֆիայի իր տպարանում նա թողարկեց դրամ, որի վրա կրկնօրինակվում Էին իսկական տերևների նախշերը: Դրամը կեղծումից պաշտպանելու նմանատիպ միջոցները գնահատվեցին միայն մեկ դար անց:
5. Դոլլարը սահմանափակել փորձող առաջին ազգը բրիտանացիներն էին: 1764 թ. Մեծ Բրիտանիան արգելեց թղթադրամների թողարկումն իր գաղութում՝ ԱՄՆ-ում:
6. 1785-ին ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունեց որոշում, համաձայն որի Միացյալ Նահանգների դրամական միավոր էր ճանաչվում դոլլարը:
7. Իր հիմնական գույնը՝ կանաչը, դոլլարը ձեռք է բերել արդեն 1861-ին՝ հայազգի Խաչատուր Սերոբյանի գյուտի արդյունքում: Նրա սերունդները գյուտի փաթեթն ամերիկյան կառավարությանը վաճառեցին 34 տարի անց՝ 1895-ին՝ 5 մլն դոլլարով:
8. Իսկ դիզայնն իր հիմնական ձևերով հաստատվել է 1862-ին՝ բարդ Երկրաչափական պատկերներով, ԱՄՆ Գանձատան կնիքով, փորագրված ստորագրություններով, դրա առանձնահատկությունները բխում Էին դոլլարը կեղծումից պաշտպանելու նպատակներից:
9. Դոլլարի դիզայնը և դրա վրա պատկերվող դիմանկարներն ընտըրվում են ԱՄՆ Պետական գանձատան քարտուղարի կողմից՝ սկսած 1862թ.:
10. Ընդհանրապես թղթադրամների վրա պատկերված ամենահայտնի տասն անձանցից չորսը հայտնվել են դոլլարի վրա՝ ի դեմս ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ա. Համիլթոնի, ԱՄՆ-ի նախագահներ Է.Ջոնսոնի, Ջ.Վաշինգտոնի և Բ.Ֆրանկլինի: Վերջինս հայտնվել է 170 մլն հատ թղթադրամի վրա:

index Читать далее