Միջնադարի 10 ամենաարյունահեղ ճակատամարտերը

1354254156_crusaders10kt8

Սույն թեմայում ուզում եմ ներկայացնել միջնադարի ամենաարյունահեղ ճակատամարտերի տասնյակը, որը տրվում է ըստ կորուստների: Այսինքն, եթե ուշադիր լինեք, ճակատամարտեր կան, որոնցում ավելի քիչ թվով բանակները ավելի շատ կորուստներ են միմյանց պատճառել, դրա համար էլ, սույն թեմայի տեսակետից, առաջնային են համարվում կորուստները, այլ ոչ թե ըստ ճակատամարտին մասնակցած ռազմիկների թվաքանակը: Այդ առումով, օրինակ, Անկարա-1402-ը 2-րդ տեղում է, բայց կորուստների առումով, որն էլ մեզ պետք է` 4-րդ: Читать далее

Եվնուխները (Ներքինիները)

2013306_14

 


Անվան ծագումնաբանությունըԵվնուխ բառը հունական ծագում ունի, այն թարգմանաբար նշանակում է օթյակի, ննջասենյակի պահապան: Հայերենում օգտագործվել է և եվնուխ, և ներքինի անվանումները: Հետաքրքրական է, որ եվնուխ բառին հանդիպում ենք մինչքրիստոնեական ժամանակաշրջանի գրականությունում, երբ Հայաստանում ավելի շատ տարածված էր հունականությունը (հելլենիզմ): Քրիստոնեության ընդունումից հետո մեր պատմիչների մոտ որպես հոմանիշ հայտնվում է ներքինի բառը: Читать далее

Եղիշե Չարենց ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ

загруженное

Մեր տաղանդաշատ բանաստեղծ Եղիշե Չարենցը գրական մեծ ժառանգություն է թողել. պոեմներ, բանաստեղծություններ, արձակ ստեղծագործություններ: Նրանց մեծ մասը մեկնաբանվել, բացահայտվել ու քննարկվել է հայ գրականագիտական մտքի կողմից: Ապրելով Մեծ Բռնության տարիներին Չարենցը իր «Մահվան տեսիլ» պոեմում, իմ համոզմամբ, այլաբանորեն է ներկայացրել շատ դրվագներ, դեպքեր ու դեմքեր, հավանաբար գրաքննությունից խուսափելու համար, քանի որ դրանցից շատերը հակախորհրդային էին և հակաբոլշևիկյան: Այդ դրվագներից, դեպքերից ու դեմքերից ես բացահայտել եմ 24 – ը: Իսկ Դու ի՞նչքան կարող ես: Բացահայտման համար ուշադիր կարդա կարմիր տողերով ընդգծված հատվածները:

Ինձ թվում է միայն Հայոց պատմությանը և Հայ գրականությանը քաջատեղյակ մարդը կարող է բացահայտումներ կատարել այս պոեմում: Դրա համար էլ առաջարկում եմ այն օգտագործել որպես չափորոշիչ ավարտական դասարաններում Հայոց պատմությունից և Հայ գրականությունից տարեկան գնահատականներ նշանակելու ժամանակ: Читать далее

Ենիչերները

zve8050

Մանկուց մեզ սովորեցրել են, որ թուրքերը եղել են քոչվոր անասնապահ ցեղեր, մութ ու տգետ, որ հեղեղի նման խուժել են մեր տարածաշրջան, ոչնչացրել մեր ծաղկուն քաղաքները, մշակույթը,ստրկացրել բնակչությանը: Ինձ միշտ զարմացրել է, թե ինչպես են այդ մութ ու տգետ ցեղերը կարողացել նվաճել Բյուզանդիայի նման հզոր երկիրը, ստեղծել և առավել ևս կառավարել հսկայածավալ Օսմանյան կայսրությունը: Բանից պարզվում է, որ նրանք ունեցել են կուռ գաղափարախոսություն, հոգևոր հզոր ներուժ, անսահման հավատ ու նվիրվածություն իշխանությանն ու նրա գործին: Այդ է վկայում ստորև բերված փոքրիկ ուսումնասիրությունը, որը և հետաքրքիր է, և ուսանելի: Читать далее

Հարեմ

1

Է՜հ, խանի´ երկիր, թաջիրի երկիր,

Գյուլնարի պես վարդ Շիրազում չկար,
Գյուլնարի պես վարդ, հարեմի´ երկիր,
Իրանի ոչ մի հարեմում չկար:

Գեղամ Սարյան, «Գյուլնարա»

Ի՞նչ է նշանակում «Հարեմ»: Բոլոր հին հասարակություններում հարեմները պատկանել են մեծ կարողություն ունեցող տղամարդկանց: «Հարեմն» առաջացել է արաբերեն «հարիմ» կամ «հարամ» բառից, որը նշանակում է «այն, ինչ արգելված է օրենքով»: «Հարամը» «հալալի» հականիշն է, որ նշանակում է « այն, ինչ կարելի է օրենքով»: Այդ բառերը մեր ժողովրդի վրա արաբների տիրապետությունից հետո գործածվում է նաև հայերենում: Արաբ հեղինակները և նրանց հետ էլ Արևելքի նրանց մյուս գործընկերները սկսեցին օգտագործել այդ տերմինը, նրանով նշելով տան այն մասը, որը հատկացված էր կանանց բնակության համար: Արաբերենում «հարիմ» բառի երկրորդ իմաստը նշանակում է նաև սրբազան վայր: Սակայն հետագայում, ինչպես նաև մեր օրերում «հարեմ» բառը հասկացվում և օգտագործվում է որպես մուսուլմանի կանանոց: Հանուն արդարության նշենք, որ հարեմ ունեցել են ոչ միայն մուսուլմանները: Հին Աշխարհի համարյա բոլոր տիրակալները ունեցել են հարեմներ: Պատմիչները բազմիցս նշում են նաև Տիգրան Մեծի կանանոցի մասին: Հարեմների գայթակղությունից չեն խորշել նաև որոշ քրիստոնյա տիրակալներ, հատկապես բյուզանդական կայսրեր: Սակայն մենք որպես ուսումնասիրության նյութ կանդրադառնանք միայն թուրքական հարեմներին: Читать далее

ՀԱԶԱՐԱՄՅԱԿ ԱՊՐԱԾ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ

x_f6ef33e1 

ՀԱԶԱՐԱՄՅԱԿ ԱՊՐԱԾ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հազար ու մեկ Իրադարձություններից Հարյուր Հիշարժան Դեպքերն
Ու
Հարյուր Անհատները Հայոց Աշխարհում
Գրեց՝ Վահան Գեվորգյան

Վերջին հազարամյակի ընթացքում մարդկությունը ապրեց հիացումների, հիասթափությունների, հազար ու մի պահեր:
Կայսրություններ տրոհվեցին, նորերը՝ հզորացան, ազգեր ու ցեղեր ձուլվեցին: Շատերը կարողացան ո´չ միայն դիմակայել, այլև՝ ստանձնեցին առաջատարի դերը,և փոփոխակի հաջողությամբ՝ այսօր էլ պարտադրում են ողջ աշխարհին ապրելա-կերպի իրենց ընդունված ձև: Հավատարիմ Մեծ Քերթողահոր խորիմաստ պատգամին. «…Թեպետ մենք փոքր ածու ենք, և շատ սահմանափակ թվով, և շատ անգամ օտար թագավորության տակ նվաճված, բայց և´ այնպես մեր աշխահում էլ քաջության շատ գործեր կան գործված, գրելու և հիշատակելու արժանի»׃
Հին աշխարհը, մանավանդ՝ Եվրոպան և Հայկական Դատը, հազարամյակի շեմը անցան: Ի՞նչ շահեցինինք: Անմիջապես հիշում եմ Հովհաննես Թումանյանի խոր-իմաստ քառյակը, որն ասես հայ ցեղի բոլոր սերունդների պատաս-խանն է. Читать далее

Մասնագիտությունը՝ դահիճ

executioner

Ծագումնաբանությունը

 «Դահիճ» բառը հետաքրքիր ծագում ունի: Այն հայերեն չէ, այլ փոխ է առնված պահլավերենից (միջին պարսկերեն): Հայ նշանավոր  լեզվաբան Հրաչյա Աճառյանի

Արմատական բառարանում այն բացատրվում է որպես անգութ կամ բռնակալ: Հետաքրքիր է, որ և պահլավերեն, և ասարերեն «դահիճը» ունի նույն արտահայտչաձևը և հնչեղությունը: Читать далее

Գարշահոտ Եվրոպան

1177857043_smeshniekartinki6vf4Գարշահոտ Եվրոպան

կամ զուգարանների պատմության ստեղծման փորձ

Միջնադարյան Եվրոպայի մասին մենք գիտենք Վալտեր Սկոտի, Սերվանտեսի, Հյուգոյի և հայր ու որդի Դյումաների ստեղծագործություններից կամ այն կինոնկարներից, որ նկարահանվել են այդ գրողների վեպերի մոտիվներով: Պճնազարդ, նրբազգաց տիկնայք, էլեգանտ, կոկիկ հագնված կեղծծամավոր կոմսերն ու դուքսերը, մաքուր փողոցներն ու ծազկազարդ զբոսավայրերը, որ հայտնվում են էկրանին՝ շատ հեռու են միջնադարյան եվրոպական խոշոր քաղաքների՝  Փարիզի, Լոնդոնի, Բեռլինի, Մադրիդի իրական պատկերից: Իրականությունը, որ մեզ համար պահպանել է այդ երկրների պատմությունը գորշ է ու գարշահոտ: Ահա ինչպես է նկարագրվում եվրոպական քաղաքը. Читать далее