Հայ կաթոլիկական եկեղեցի

Երբ այս տարվա աշնանը մեր դպրոցում նշում էինք Մխիթար Սեբաստացուն նվիրված հանդիսությունները, միտք հղացավ ուսումնասիրելու հայ կաթոլիկ եկեղեցու պատմությունը: Ես ինձ համար շատ նոր բաներ պարզեցի հայ հոգևոր կյանքից և սիրով այն ուզում եմ ներկայացնել հայոց պատմությունով հետաքրքրվողներին: Читать далее

Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Գիտակցելով փորձարարության հնարավորություններն ու ուժը` XIX դարի վերջում և XX դարի սկզբում հետազոտող մանկավարժները մեծ հույսեր կապեցին փորձարարության հետ` ձգտելով այդ «կախարդական բանալիով» բացել մանկավարժական իմաստության նոր դռներ: Ստեղծվեց հետազոտական հզոր հոսանք, որ կոչվեց «փորձարարական մանկավարժություն»: Читать далее

Անգլիական դաստիարակություն


Ինչ ասել է անգլիական դաստիարակություն

Վերջերս հանդիպեցի իմ հին ծանոթներից մեկին: Հեռավոր 70-ական թվականներին միասին ծանրամարտ էինք պարապում «Դինամո» մարզակումբում: Հետո նա ընդգրկվեց ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի կազմում, գնաց մրցումների արտասահման և չվերադարձավ: Այնուհետև հաստատվեց Միացյալ թագավորությունում և անցավ մարզչական-մանկավարժական աշխատանքի:

Մենք երկար զրուցեցինք`համեմատելով անգլիական և հայկական դաստիարակության հիմնական սկզբունքները, նշեցինք նմանություններն ու տարբերությունները,և Ձեզ եմ ներկայացնում այն մարդու տեսակետները, որն անգլիական դաստիարակությանը ծանոթ է ներսից: Читать далее

Ամերիկյան դաստիարակություն


Դեռևս «վայրի Արևմուտքի» ժամանակներից ամերիկյան քաղաքացիներն իրենց մեջ մշակեցին այնպիսի որակներ, որոնց շնորհիվ նրանց կարելի է ճանաչել աշխարհի ուզածդ երկրում: Նրանք ազատ պահվածք ունեն, կարողանում են առանց խուճապի դուրս գալ դժվարին կացություններից և օրինապաշտ են: Ամերիկյան մտածելակերպի և ապրելակերպի հիմքերը դրվում են վաղ տարիքից: Նրանց երեխաների դաստիարակությունը որոշակի առանձնահատկություններ ունեն, որը կփորձենք բացահայտել: Читать далее

Իրանական (իսլամական) դաստիարակություն

Կյանքը Արարիչի տված պարգևն է, իսկ կյանքի իրավունքը Բարձրյալը երաշխավորել է բոլոր մարդկանց: Իսլամը երեխայի իրավունքը սկսում է պաշտպանել դեռևս նրա պլանավորման պահից: Ավելին՝ Իսլամն ապահովում է ոչ միայն նորածնի բժշկական խնամքը, այլև ժառանգություն ստանալու նրա իրավունքը: Մարդկային կյանքի պահպանությունը այն ժամկետներում, որ սահմանել է Բարձրյալը, պարտականություն է՝ ամրագրված շարիաթի օրենքներով: Читать далее